Հեղինակի մասին
Դր Նազարեթ Բոսնոյանը թոշակի անցած դասախոս է և ծառայող:
Նա կրթություն է ստացել ինչպես կենսաքիմիայի, այնպես
էլ աստվածաբանության ոլորտում: Մի քանի տարի դասավանդել է
«Bethany Bible College»-ում և ունի ծա ռա յո ղա կան լիազորություններ
«Assemblies of God» եկեղեցուց: Ծառայության մեջ
նա եղել է ավելի քան քսանհինգ տարի: Հրատարակել է երկու
գիրք՝ « Հավատացյալի նոր կյանքը» (2001 թ.) և « Հավատացյալը
և ն րա մեղ քը, հա վա տաց յա լը և ն րա խա չը» (2018 թ.): Այս գիրքը՝
«Ապրել Քրիստոսի ճշմարիտ աշակերտի կյանքով», գրվել է հայ
համայնքի ավելի երիտասարդ սերնդին հասանելի ուսմունքներում
եղած բացը լրացնելու համար: Ներկայում հեղինակը
ծառայում է Կալիֆոռնիայի «His House Ministries»-ի հովվական
անձնակազմում: Նա նաև դասավանդում է Հայաստանում «Երիտասարդությունը
առաքելությամբ» (YWAM) Աշակերտների վերապատրաստման
դպրոցում։
Ներածություն
Այս գիրքը աշակերտության կամ Քրիստոսի աշակերտի ծառայության մասին չէ:Այն
Քրիստոսի ճշմարիտ աշակերտի կամ հետևորդի առօրյա կյանքով ապրելու մասին է:
Սույն ուսումննասիրությունը պարունակում է հրահանգներ,
մտորումններ և դիտարկումններ և գրված է հայ համայնքի ավելի
երիտասարդ սերնդի, ինչպես նաև նրանց համար, ովքեր ցանկանում
են վերանայել և քննել իրենց հոգևոր փորձառությունը
և դրա ող ջամիտ պահպանումը: Թող մեր համայնքի անտեղ յակության
և տկարության զգացումը մղի մեզ ապավինելու Հոգուն,
որ ա ղոթում է մեր մեջ, և զգալու Հոգու մեջ սուրբ կյանքով ապրելու
կարիքը:
Քրիստոսի աշակերտ լինել նշանակում է ապրել ջերմեռանդ
հոգևոր կյանքով, այնպիսի կյանքով, որը մշտապես պահանջում
է սովորել Հոգուց, հաղորդ լինել, սիրել ուրիշներին և մշտապես
անձնատուր լինել Սուրբ Հոգու զորեղ սիրուն ու զորությանը: Տիրոջ
ձայնը դեռևս հնչում է Իր հետևորդների ականջներին. «Մնացե՛ք
Ինձանում… Բոլոր ազգերը աշակերտեցե՛ք»: Ո՞ւմ համար է
զանգը հնչում:
2016 թվականին Կալիֆոռնիայի «His House Ministries»-ի եկեղեցուն
միանալուց ի վեր խորապես տպավորված եմ նրանով,
թե որ քան շատ ունենք Աստ ծո կա րի քը մեր հա մայն քում: Շատերը
տասնամյակներ շարունակ կրում են այս զգացողության
բե ռը: Փաստ է, որ մենք ավելի շատ հոգևոր ուսուց ման կարիք
ունենք Աստծո ներկայության առավել խոր, իրական զգացողություն
զարգացնելու, Նրա հետ ավելի անմիջական կապ փնտրելու
և Նրանից լիակատար կախվածության մեջ մնալու համար: Այս
ուսումննասիրությունը նախատեսված է մտորումնների, ուսուցումների,
հարցերի և հրահանգների միջոցով ընթերցողին ուղղորդելու
ազնիվ, խելամիտ ինքնաքննության և ներքին որոնման Աստծո
Հոգու առաջնորդությամբ և ներկայությամբ: Որպեսզի այն օգտակար
լինի, անհրաժեշտ է ունենալ Տիրոջ հետ առանձին մտորելու
ժամանակ: Իմ նպատակն է օգնել հավատացյալին Սուրբ Հոգու
առաջնորդությամբ հասնելու իր Տիրոջ հետ ավելի մոտ և ավելի
մտե րիմ միութ յան, իր սրտում լսե լու Ն րա ձայ նը, Ն րա ներ կայության
մեջ հանձնվելու Հոգու քննող և մաքրող աշխատանքին
և մննալու իր Տեր Հիսուս Քրիստոսի մնայուն ուրախության մեջ:
Այս ամենը պահանջում է սրտի ներգրավվածություն Աստծո առջև
լուռ մնալիս, Աստծուն սպասելիս, մինչ Նա կհայտնի Իրեն, խելա5
միտ որոշումններ կայացնելիս, ինքնակարգապահություն ցուցաբերելիս
և Տիրոջ առջև լուրջ պատասխանատվություն ստանձնելիս:
Այն դուռը, ո րով պետք է անց նենք, մեր սրտի պատ րաս տա կամությունն
է և մեր կամավոր համաձայնությունը՝ ամեն օր ուրանալու
մեր ներսի չար մարմինը և ապրելու Քրիստոսի կյանքով:
Գիրքը կենտրոնանում է այն հոգևոր կյանքի վրա, որ Աստված
ակնկալում է Իր հետևորդներից, և ընդգծում է Հիսուս Քրիստոսի
աշակերտի՝ իրական կյանքով ապրելու կարևորությունը: Այն
բաղկացած է 6 մասից՝ հավատացյալի մեղքերը, լինել Քրիստոսի
մեջ, ապ րել խաչ յալ կյան քով, սրբությունը կյանք է, ա ռան ձին
ժամանակ Աստծո հետ, Աստծուն սպասելը՝ որպես կենսակերպ, և
ա ղոթ քի ու բա րե խո սութ յան կյանք: Ես գլուխները գրել եմ ա ռանձին,
որ պես զի դրանք ինք նուրույն լի նեն, և դա է պատ ճա ռը, որ
որոշ գլուխներում ուսմունքները կրկնվում են:
Սիրելի՛ Քրիստոսի աշակերտ, ես չեմ ցանկանում, որ դուք
պար զա պես ըն դունեք այն, ինչ ուզում եմ ա սել այս ուսումննա սիրութ
յան մեջ: Իմ ցան կութ յունն է, որ ինձ հետ խո րա մուխ լի նեք
Աստ ծո Խոս քի մեջ և հաս կա նաք, թե ինչ է Աստ ված ա սում Իր
փրկութ յունը, Իր ա ռաքելությունը և Իր կյանքը մեր մեջ պահպանելու մասին,
որպեսզի մեր մտքերն այս հարցում լիովին համաձայնեն
Աստծո մտքերին: Եթե խոնարհաբար աղոթելով հանձնվեք
Աստծուց ուսուցանմանը և պարզությամբ, առանց կասկածի
ըն դունեք այն, ինչ ա սում է Աստ ված, իս կա պես կսո վո րեք հասկանալ,
թե ինչ է նշանակում ապրել Քրիստոսի համար և ապրել
Քրիստոսի մեջ:
Թո՛ղ Տեր Հիսուսը ողորմածությամբ գործածի այս գիրքը՝ ձեզ
և ձեր միջոցով ուրիշներին օրհնելու համար:
Ձեր ընկեր և ծառա Տիրոջ մեջ՝ Նազարեթ Բոսնոյան
ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ
Մաս 1. Հավատացյալի մեղքերը................................11
1. Ինչ պետք է ա նենք մեր մեղ քե րի հետ
2. Սուրբ Հոգու աշխատանքը՝ կապված հավատացյալի
մեղքերի հետ
3. Հաղթել մեղքին
Մաս 2. Լինել Քրիստոսի մեջ...................................59
4. Ինչ է նշանակում լինել Քրիստոսի մեջ
5. Եսապաշտ կյանքը և ներբնակ Սուրբ Հոգին
6. Ողբերգություն. ապրել նոր կյանքը սեփական ջանքերով
7. Մնալ Քրիստոսի մեջ
8. Հասկանալ Քրիստոսի մեջ մնալու նշանակությունը և
անհրաժեշտությունը
Մաս 3. Ապրել խաչյալ կյանքով...............................122
9. Ապրել Խաչյալ Քրիստոսի մեջ
10. Անհնար՝ մարդու համար, հնարավոր՝ Աստծո համար
11. Հանձնվել և նվիրաբերվել
12. Ինձնից ոչինչ
13. Հոգին և խաչը
14. Մահանալ «ես»- ին. խոնարհություն
Մաս 4. Սր բութ յունը կյանք է..................................179
15. Սուրբ լինելու Աստծո կոչը
16. Սրբությունը և Քրիստոսի ներբնակությունը
17. Բաժանում և հնազանդություն
18. Խոնարհություն և սրբություն. աշակերտի փառքը
Մաս 5. Առանձին ժամանակ Աստծո հետ. Աստծուն
սպասելը՝ որպես կենսակերպ.................................213
19. Առանձին ժամանակ Աստծո հետ. Աստծուն սպասելը՝
որպես կենսակերպ
20. Սպասել Աստծուն և ամենօրյա փրկություն
21. Ապրել Աստծուն սպասելով
22. Մ տորումններ և դիտարկումններ Աստծուն սպասելու
վերաբերյալ
23. Սպասել Աստծուն. ես համաձայնում եմ, իսկ Աստված անում է
աշխատանքը
Մաս 6. Աղոթքի կյանք...........................................264
24. Աղոթքն անտեսելու կյանք
25. Աղոթքը՝ որպես կյանք
26. Քահանայական բարեխոսություն
ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԳԼՈՒԽՆԵՐՈՒՄ
Գլուխներ 1–3. Հավատացյալի մեղքերը
Այս գլուխներն անդրադառնում են այնպիսի հարցերի, ինչպիսիք
են՝ ինչո՞ւ է անհրաժեշտ, որ հավատացյալը ճանաչի իր ամենօրյա
մեղքերը, արդյո՞ք դրանք բոլորը՝ անցյալ, ներկա և ապագա,
ներված են, ո՞րն է Աստծո վերաբերմունքը և դիրքորոշումը
մեր կուտակած չապաշխարած մեղքերի նկատմամբ, ինչո՞ւ ես չեմ
տես նում իմ մեղ քե րը, ի՞նչ է մեղ քը, ո՞րն է մեղ քի հոգ ևոր նշա նակությունը,
խոստովանության ո՞ր ձևերն են անպտուղ, լինելով հավատացյալ՝
արդյո՞ք դեռևս կարիք ունեմ խնդրելու ողորմություն,
երբ մեղանչում եմ, ինչի՞ն է հետամուտ Աստված, որո՞նք են Հոգու
հայտնությունը և հանդիմանությունը՝ կապված մեղքի չափազանց
մեղավորության հետ, ի՞նչ է նշանակում մնալ անմեղ Քրիստոսի
մեջ, ինչ պե՞ս կա րող եմ գործնականում Ք րիս տո սի հետ մտնել մահվան
մեջ, ինչ պե՞ս եմ մտնում և մննում Ք րիս տո սի հա րութ յան կյանքի
մեջ: Խոսքն ասում է՝ «Մնացե՛ք Քրիստոսի մեջ, որ չմեղանչեք»,
բայց ինչ պե՞ս: Այն նաև ա սում է. « Ձեր ան ձե րը մեղ քին մե ռա՛ծ համարեք
և Աստծուն՝ կենդանի՝ Քրիստոսով», բայց ինչպե՞ս:
Գլուխներ 4–8. Լինել Քրիստոսի մեջ
Այս գլուխներն անդրադառնում են այնպիսի հարցերի, ինչպիսիք
են՝ ին չո՞ւ ես չեմ զգում Աստ ծո ներ կա յութ յունը իմ մեջ կամ
ինձ հետ, ի՞նչ է իրականում նշանակում լինել Քրիստոսի մեջ, ինչպե՞ս
ենք ձեռք բե րում հոգ ևոր մտա ծե լա կերպ կամ խառն վածք,
ինչպե՞ս է առօրյայում դրսևորվում և պահպանվում Քրիստոսի մեջ
այս կյանքը, ի՞նչ կատարվեց ինձ հետ Հիսուս Քրիստոսի խաչելության
ժամանակ, ինչպե՞ս է Աստված ազատում ինձ ինձնից, ի՞նչ
է անձնուրացությունը, ինչո՞ւ է սեփական ջանքերով նոր կյանքն
ապրելը հոգևոր ողբերգություն, ի՞նչ է նշանակում հանել հին
մար դուն և հագ նել նոր մար դուն, ի րա կա նում ո՞րն է հին մար դու
խնդիրը, ո՞րն է նոր մարդու կյանքով ապրելու Աստծո ճանապարհը,
ի՞նչ է նշա նա կում մնալ Ք րիս տո սի մեջ, և ի՞նչ է դա են թադրում,
ի՞նչ է նշա նա կում ունե նալ սրտի հա ղոր դութ յուն Աստ ծո հետ,
ինչպե՞ս է Քրիստոսի հետ մնայուն հաղորդությունն առաջնորդում
երկրպագելու Հորը հոգով և ճշմարտությամբ, որո՞նք են Քրիստոսի
մեջ մնա լու պայ ման նե րը, ին չի՞ն հստակ պետք է հա վա տամ,
որպեսզի մնամ Քրիստոսի մեջ:
Գլուխներ 9–14. Ապրել խաչյալ կյանքով
Մենք կքննարկենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ինչպե՞ս
է ձևավորվում Խաչյալ Քրիստոսի հետ հաղորդությունը, ե՞րբ և
որտե՞ղ է այն տեղի ունենում, ինչպե՞ս ենք ստանում Քրիստոսի
հանգստությունն ու զորությունը, ինչպե՞ս եմ կիրառում Նրա խաչը
իմ կյան քում, իմ էութ յան մեջ, իմ ինք նավս տա հութ յան և ջանքե
րի մեջ, ե՞րբ է դա անհ նար ինձ հա մար, ե՞րբ է դա հնա րա վոր
ինձ համար, ի՞նչ է նշա նա կում լիո վին հանձն վել Աստ ծուն, և ի՞նչ
է դա են թադ րում, արդ յո՞ք լիո վին հանձն վե լը մնա յուն է, ի՞նչ է ամբող
ջական նվիրաբերումն Աստծուն, ինչպե՞ս է այն գործում, ո՞րն է
«ինձնից ոչինչ» պնդման հոգևոր նշանակությունը, և ինչո՞ւ «ինձնից
ոչինչ», ի՞նչ ճանապարհներով է Սուրբ Հոգին առաջնորդում
մեզ դե պի խա չը, ո՞րն է խո նար հութ յունն ըստ Ք րիս տո սի, ո՞րն է
ճշմարիտ խոնարհությամբ ապրելու Աստծո ճանապարհը, ինչի՞ց է
սկսվում խոնարհությունը:
Գլուխներ 15–18. Սրբությունը կյանք է
Մենք կքննարկենք այնպիսի հարցեր, ինչպիսիք են՝ ի՞նչը մեզ
սուրբ կդարձ ներ մեր ա ռօր յա կյան քում, ո՞րն է մեղ քի խոս տովանության
և սրբության կապը, ինչպե՞ս է անձնուրացությունը
կապ ված սրբութ յան հետ, ո՞րն է սրբութ յան էությունը և զո րությունը,
ո՞րն է մար դու դե րը սրբութ յան մեջ և Աստ ծո դե րը սրբության
մեջ, ի՞նչ ի մաս տով է սրբութ յունն իմ ընտ րութ յունը և իմ պատասխանատվությունը,
ո՞րն է սրբության և ուրիշներին ագապե
սիրով սիրելու կապը, ինչպե՞ս է սրտի խոնարհությունը կապված
սրբության հետ, որպես սրբության ճանապարհ՝ ի՞նչ է ենթադրում
բաժանումը, ո՞րն է բաժանման և ուրիշներին ագապե սիրով սիրելու
կապը, ինչո՞վ է տարբերվում կամ փառավորվում աշակերտի
կյան քը, ո՞րն է Աստ ծո շնորհ քի և խո նար հութ յան կա պը, ի՞նչ է ենթադրում
Քրիստոսին կերպարանակից լինելը:
Գլուխներ 19–23. Առանձին ժամանակ Աստծո հետ.
Աստծուն սպասելը՝ որպես կենսակերպ։Այս մասն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ որո՞նք են առավոտյան աղոթքի և Աստծո հետ հաղորդակցվելու համար անհրաժեշտ քայլերը, ի՞նչ է Աստծուն նվիրված կյանքը, 10 ինչպե՞ս եմ լռում Աստծո առջև, ո՞րն է Աստծուն սպասելու նպատակը, ո՞րն է Աստծուն սպասելիս լռության կարևորությունը և նպատակը, ինչո՞ւ
է Աստծուն սպասելը պարտադիր, ո՞րն է Աստծուն սպասելու և եսապաշտ կյանքն ուրանալու կապը, ո՞րն է մտքի հավատքի և սրտի հավատքի տարբերությունը, ինչո՞ւ պետք է սիրտը սպասի Աստծո ներկայությանը, ժամանակ հատկացնո՞ւմ եք Աստծո
սիրտը լսելու համար, ի՞նչ է Աստված ցանկանում, որ կատարվի իմ մեջ, մինչ սպա սում եմ Ի րեն:
Գլուխներ 24–26. Աղոթքի կյանք
Այս վերջին մասն անդրադառնում է այնպիսի հարցերի, ինչպի
սիք են՝ ո՞րն է ա ղոթ քը ան տե սե լու մեղ քի պատ ճառն ու արմատը,
ինչպե՞ս կարող ենք զորություն հագնել վերևից, ինչպե՞ս
կարելի է զարգացնել աղոթքի կյանքը ձեր առօրյայում, ինչպե՞ս
է աղոթքի կյանքը կառավարում ձեր կյանքը, ինչպե՞ս է հոգևոր
լիառատ կյանքը կապված խաչի հաղորդության հետ, ինչպե՞ս է
Քրիստոսի մեջ մնալը կապված աղոթքի կյանք ձևավորելու հետ,
ի՞նչ է համառ կամ հաստատակամ աղոթքը, և ի՞նչ է ենթադրում,
որո՞նք են Աստծո պայմանները, որ որոշում են մարդու աղոթքի
կյանքի արդյունավետությունը, ի՞նչ է քահանայական բարեխոսությունը,
ինչպե՞ս է քահանայությունը կապված բարեխոսության
հետ անհատի կյանքում, քահանայության ի՞նչ աշխատանք և ընթացք
պետք է ներառի բարեխոսությունը: