Նախաբան
1986թ.-ին Երևանի պետական համալսարանում (ԵՊՀ) մեկ կիսամյակի ընթացքում ես դասավանդեցի Ֆուլբրայթի փոխանակման ծրագրով: Խորհրդային Միության ժամանակ աթեիզմը պետական քաղաքականություն էր Միության բոլոր երկրներում, անկախ այն փաստից, որ Հայաստանն առաջին երկիրն էր, որ պետականորեն ընդունել էր քրիստոնեությունը մ.թ. 301թ.-ին: Իմ լսարանը գիտական աթեիզմի ամբիոնին կից էր: Համալսարանի յուրաքանչյուր ուսանող պարտադիր կերպով պետք է մասնակցեր գիտական աթեիզմի դասընթացներին և քննություն հանձներ` ստանալով նվազագույնը երեք միավոր` ըստ հինգ բալային համակարգի, որպեսզի կարողանար ավարտել համալսարանը: Ես մոտեցա աթեիզմի ամբիոնի վարիչին և մարտահրավեր նետեցի նրա համոզմունքներին` ասելով, որ աթեիզմը` որպես աշխարհայացք, գիտականորեն չի կարող ապացուցվել: Ես շարունակեցի` ասելով, որ քրիստոնեությունը նույնպես աշխարհայացք է, բայց այն հաստատուն բանական հիմքեր ունի իր համոզմունքների համար, այնպես որ` այն պետք է ներառվի համալսարանական ծրագրի մեջ: Ինձ ոչ երկիմաստ կերպով ասացին, որ ԽՍՀՄ երկրների համալսարանական ծրագրերում կարող է ընդգրկվել մի այն հարձակողական աթեիզմը: Երեք տարի անց Խորհրդային համակարգը փլուզվեց: Կրոնն ընդհանուր առմամբ և մասնավորապես` քրիստոնեությունը, բարձրացան մոխրից առասպելական Փյունիկի պես: Մի քանի ամիսների ընթացքում կրոնական հավատքը, որն արգելված էր Խորհրդային համակարգի ներքո, և ասես թե վերացել էր, հրաշքով վերականգնվեց: 1989թ.-ին` ԵՊՀ կատարած հաջորդ այցիս ժամանակ, ես հրավերք ստացա գիտական աթեիզմի ամբիոնի վարիչից: Նա խնդրեց ինձ խոսել ուսանողների և դասախոսական անձնակազմի հետ քրիստոնեական հավատքի բանական հիմքերի մասին: Նա բացահայտ կերպով խոստովանեց, որ աթեիզմի ամբիոնը ստեր էր տարածել քրիստոնության մասին, և պատրաստակամություն հայտնեց շտկել ստեղծված իրավիճակը: Հաջորդ տարիների ընթացքում ես հնարավորություն եմ ունեցել դասախոսություններ կարդալ գիտության և հավատքի կապի մասին Հայաստանի, Ռուսաստանի և Ուկրաինայի բազմաթիվ լսարաններում: Ցավոք, ողջ նախկին Խորհրդային Միության տարածքում գրեթե չկար ռուսալեզու գրականություն, որը կներկայացներ քրիստոնեությունը որպես բանական հավատք, որն ունի բավարար փաստեր` դրականորեն ընդունվելու համար: 1992թ.-ին ես յոթանասուն էջանոց մի գիրք գրեցի Հայաստանի Առաքելական եկեղեցու առաջնորդների հետ միասին: Այն պարունակում էր հինգ տեսակի վկայություններ, որոնք միասին ամուր հիմք էին քրիստոնեությունը` որպես բանական հավատք , ներկայացնելու համար: Այդ գիրքը գրվեց հայերեն ու ռուսերեն լեզուներով և տարածվեց տասնյակ հազարավոր օրինակներով նախկին Խորհրդային Միության գրեթե բոլոր տասներկու երկրներում: 1998, 2002 և 2004թթ.-ին այն վերահրատարակվեց: 1994թ.-ին ես դարձա «Մասսայական ոչնչացման զենքերի տարածման խոչընդոտման նախաձեռնության ծրագրի» ղեկավարը: Այս նոր ծրագիրն իրականացվում էր Ազգային վերականգնվող էներգիայի լաբորատորիայի կողմից (NREL) Կոլորադոյում ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության նախաձեռնությամբ: Լինելով այս պաշտոնում` ես հնարավորություն ունեցա անձամբ աշխատել տասնյակ գիտնականների և էներգետիկների հետ ողջ նախկին Խորհրդային Միության ավելի քան երեսուն գիտական ինստիտուտներում` օգնելով նրանց վերածել մասսայական ոչնչացման զենքերի արտադրությունն առևտրական ներուժ ունեցող նախագծերի: Այդ հանդիպումների շնորհիվ ես բաժանեցի իմ գրքերը նախկին Խորհրդային Միության երկրներում ապրող իմ գործընկերներին: Հետագա քննարկումները մշտապես դրական արդյունք ունեին: Գրեթե բոլորը հայտարարեցին, որ սկսեցին նորովի ընկալել և գնահատել քրիստոնեությունը` որպես «արժանահավատ` բանականության տեսանկյունից»: Այդ ժամանակվանից իվեր շատերն են խնդրել ինձ հրատարակել այս գիրքն անգլերենով, որպեսզի այն ավելի հասանելի դառնար նախկին ԽՍՀՄ երկրներից դուրս գտնվող ընթերցողների համար: Կան հարյուրավոր գրքեր, պարբերականներ և հոդվածներ անգլերեն լեզվով այն մասին, որ քրիստոնեությունը բանական հիմքեր ունի: Քանի որ գիտեի այդ մասին, ես ընդդիմանում էի այս գիրքն անգլերեն հրատարակելու գայթակղությանը: Սակայն այժմ` թոշակի անցնելուց հետո, ես ավելի շատ ժամանակ ունեմ: Այնպես որ` ես խմբագրեցի իմ աշխատությունը` կատարելով մի շարք նորամուծություններ և վերանայումներ: Ներկա հրատարակությունը վերոհիշյալ հայերեն հրատարակությունների և անգլերեն տպագրության (մարտ, 2010) հավաքածուն է: Հուսով եմ, որ այս գիրքը կհասնի նրանց, ովքեր պայքարում են այնպիսի հարցերի շուրջ, որոնց ես անդրադարձել եմ այստեղ: Հուսով եմ` այս գիրքը կօգնի նրանց հավատքի քայլ անել Հիսուս Քրիստոսին խորապես և անձամբ ճանաչելու համար: (Ֆուլբրայթն ամերիկյան սենատոր է, ով 1946թ.-ին օրինագիծ անցկացրեց, ըստ որի ֆինանսական միջոցներ հատկացվեցին ուսանողների և դասախոսների փոխանակման միջազգային ծրագրի համար ԱՄՆ -ի և արտերկրերի միջև: Ավելի ուշ այս ծրագիրը ձեռք բերեց ԱՄՆ -ի կառավարության աջակցությունը):
Գնել Դուրյան
Ներածություն
Գիտության ոլորտում աշխատող քրիստոնյայի համար հավատքն ընդհանուր առմամբ և մասնավորապես` քրիստոնեական ճշմարտությունը, որը ներկայացվում է պնդումների տեսքով, կապակցված է իրականության հետ: Նկարագրելու համար, թե ինչպես է քրիստոնյան դիտարկում իրականությունը գիտության մեջ` համաձայնեցնելով այն հավատքի հետ, մենք կօգտագործենք հաջորդականորեն ավելացող վկայությունների մոտեցումը*: Որպես փոխաբերություն` մենք կօգտագործենք պարանը, որը հյուսվում է բազմաթիվ թելերով2 : Յուրաքանչյուր թելը կներկայացնի իրականության այն ոլորտը, որն անհրաժեշտ է ճշմարտությունն ընկալելու համար: Սակայն այդ ոլորտը բավարար կլինի միայն այն ժամանակ, երբ մեկտեղված լինի մյուսների հետ որպես ամբողջություն: Այսպիսով` քրիստոնյա ջատագովը կարող է ծանոթ լինել վկայության բազմաթիվ թելերին, որոնցից յուրաքանչ յուրն անհրաժեշտ է ճշմարտության բանական հիմքն ընկալելու համար, սակայն բավարար չէ, քանի դեռ այն չի գտնվում այլ թելերից հյուսված պարանի մեջ, որը կարող է դիմակայել ցանկացած կողմից բխող առարկությանը` թե՛ բնագետի, թե՛ մշակութային մեկնաբանի և թե՛ կրոնական մոլեռանդի: Նմանօրինակ մոտեցումը բավարար պատասխաններ է տալիս` լուծելու համար հակադրությունները առարկայականի և անհատականի, հավատքի և բանականության միջև: Այս թելերը ներկայացնելու միջոցներից մեկը հետևյալն է. (I) ֆիզիկական աշխարհի վկայությունը, (II) մարդկային բնության վկայությունը, (III) պատմության և հնէաբանության վկայությունը, (IV) Սուրբ գրքի և Հիսուս Քրիստոսի կյանքի վկայությունը և վերջապես` (V) անձնական (կամ ներըմբռնողական) վկայությունը, այսինքն` անհատի կապն Արարչի հետ իր էության ամենա խորքում: Հետևյալ կարճ գլուխներն առանձին -առանձին քննարկում են յուրաքանչյուր վկայությունը կամ թելը: Սակայն մինչ կանցնենք մեր առաջադրանքին, մենք պետք է նշենք հետևյալը. պատմության մեջ միշտ չէ, որ մարդկային բանականությունը և աստվածային հայտնությունը դիտարկվել են որպես հակասություններ: Իրականում մինչև 1800թ.-ը, որը համարվում է այսպես կոչված ժամանակակից պատմության սկիզբը, և՛ մարդկային բանականությունը, և՛ Աստծո հայտնությունն ընկալվում էին որպես օբյեկտիվ ճշմարտություն, և ճշմարտությունը կենտրոնացված էր մարդու վրա: Ժամանակակից պատմության ընթաց քում` 1800- 1950թթ.-ին, նկատվեց մտածելակեպի փոփոխություն: Այս ժամանակաշրջանում համարվեց, որ միայն բանականությունը և փորձառական մեթոդն են օբյեկտիվ ճշմարտության աղբյուրները: Ըստ այս մտածելակերպի` մարդկային բանականությունը կարող է ճանաչել աշխարհի կառուցվածքը բնության օրենքների միջոցով, և մարդու բանականության աղբյուրը այդ օրենքները հայտնաբերելը և կիրառելն է: Ետ ժամանակակից շրջանում, որը սկսվել է 1950թ.- ին և տևում է մինչ օրս, համարվում է, որ ո՛չ բանականությունը, ո՛չ էլ հայտնությունը չեն կարող օբյեկտիվ ճշմարտության աղբյուրներ լինել: Կա շատ հետաքրքիր մի բան, որը նույնպես պետք է նշել. գրեթե յուրաքանչյուր խոշոր առաջխաղացում գիտության և տեխնոլոգիայի ոլորտում, հատկապես քիմիայում, ֆիզիկայում և թերմոդինամիկայում կատարվել է այնպիսի մարդկանց միջոցով, ովքեր մեծ հավատք էին ցուցաբերում Արարչի հանդեպ: Իրականում նրանցից ոմանք, ինչպես օրինակ, Իսահակ Նյուտոնը, ավելի շատ ժամանակ էին տրամադրում Աստվածաշունչն ուսումնասիրելուն, քան գիտական աշխատանքին: Բոյլը, Ֆարադեյը, Կեպլերը և Մաքսվելը Աստծուն նվիրված քրիստնյաներ էին: Ահա այն գիտնականների ոչ ամբողջական ցուցակը, ովքեր փոխեցին մեր պատկերացումը բնության և տիեզերքի մասին և ովքեր ապրում էին որպես հավատքի մարդիկ:
Գլուխ I.
ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ
21-րդ դարի գիտնականները նորեռանդով են ձգտում պատասխանել գիտության չորս գլխավոր հարցերին, որոնք դեռևս գիտական պատասխան չունեն: Այդ հարցերը հետևյալն են. ինչպե՞ս է առաջացել տիեզերքը, ինչպե՞ս է առաջացել կյանքը երկրի վրա, ինչպե՞ս է առաջացել բանական մարդը կամ մարդն ընդհանրապես և կա՞ արդյոք կյանք երկրից դուրս: Այս գլխում մենք կանդրադառնանք առաջին երկու հարցերին աստվածաշնչյան տեսանկյունից: Վերջին բանավեճերը բանական ծրագրի (անգլ.` Intellectual Design, ID) և Դարվինյան էվոլ յուցիայի միջև երևան հանեցին մի քանի վկայությունների թելեր բնությունից, որոնք արտոնյալ ջատագովական գործիքներ դարձան քրիստոնյաների համար: Այս հայտնագործությունները տրամադրում են պատասխաններ, որոնք բնագետներն ապարդյուն կերպով փորձում էին ձևակերպել` օգտագործելով միայն բնական օրենքների վրա հիմնված բացատրություններ: Հետևյալ հարցերի ավելի մանրազնին դիտարկումը պարզորոշ կերպով մատնացույց է անում այն վարկածը, որ կա բանական մի անձնավորություն` Արարիչը, Ով կանգնած է բոլոր այս բացառիկ երևույթների ետևում. (Ա) տիեզերքի և երկրային կյանքի ծագումը, (Բ) ներդաշնակ տիեզերքը3 , (Գ) մաթեմատիկայի անհավանական արդյունավետությունը` ֆիզիկական աշխարհի մոդելավորման հարցում, (Դ) Գյոդելի թեորեմն անկատարելության մասին, որը վերաբերվում է մաթեմատիկային և տեղեկատվական տեսությա նը 4 , (Ե) անկրճատելի բարդություն և սահմանված բարդություն5,6, ինչպես նաև «բանական մարդ» մարդու որակական գերազանցությունը, որի մասին խոսվում է հաջորդ գլխում: Հուսով եմ, որ կկարողանամ ցույց տալ, որ մարդը կարող է տեսնել Աստծո մատնահետքը տիեզերքում և բնության մեջ, եթե ցանկանա բաց մտքով մոտենալ այս վկայությանը: