Ծանոթագրություն հեղինակի կողմից
Եթե ձեզ սովորեցրել են, որ հիվանդությանը վերաբերվեք ինչպես «մարմնի խայթի» (Բ Կորնթ. 12.7), որը պետք է մնա ձեր մեջ, ապա խորհուրդ կտամ նախ կարդալ այս գրքի վեցերորդ գլուխը. հակառակ դեպքում, հավանաբար չեք նկատի աստվածաշնչյան փաստերի զորությունը, որոնք ներկայացված են գրքի մյուս գլուխներում:
Գլուխ 1
Արդյո՞ք Հիսուսի քավության մեջ կա նաեւ բժշկություն
Մինչ վերը նշված հարցին պատասխանելը` ձեզ եմ ներկայացնում այդ հարցին առնչվող մի քանի փաստեր, որոնց մասին գրված է Սուրբ գրքում: Սուրբ գիրքը Հռոմեացիների 5.12-ում ասում է. «…մեկ մարդու ձեռքով մեղքը մտավ աշխարհ, և այդ մեղքով էլ` մահը…»: Այստեղ պարզ նշված է, որ մահը աշխարհ է եկել մեղքի միջոցով: Հետևաբար հիվանդությո նը, որը տանում է մահվան, նույնպես աշխարհ է եկել մեղքի միջոցով, և հիվանդության դեմ ճշմարիտ դեղամիջոցը պետք է փնտրել Հիսուսի փրկագործության մեջ. Նա իր անձը` որպես փրկագին, տվեց շատերի փոխարեն, որպեսզի նրանց ազատի մեղքից և դրա հետևանքներից: Հիվանդությունն առաջանում է սատանայի հարձակման հետևանքով: Աստվածաշունչը Գործք առաքելոց 10.38-ում հիվանդությունն անվանում է սատանայի կողմից հարստահարում: Ո՞րն է այն ուժը, որը կարող է ազատել սատանայի հարստահարումից, եթե ոչ Աստծո Որդու զորությունը: Եթե հիվանդությունն այնքան է խորանում, որ բնությունն անզոր է լինում բժշկել մեզ, ապա դրա հետևանքը լինում է մահը, եթե, իհարկե, Աստծո զորությունը չբժշկի: Սա կհաստատեն բոլոր ազնիվ բժիշկները, ովքեր ընդունում են, որ իրենք ունեն զորություն մարդուն օգնելու, բայց ոչ ամբողջությամբ բժշկելու: Այս առումով, եթե մենք անտեսում ենք Աստծո զորությունը և ակնկալում միայն բնական ուժի օգնությու նը, անհնարին ենք դարձնում աստվածային ճանապարհով մեր բժշկությունը: Ցանկացած բան, որը խանգարում է Աստծո բժշկությանը պետք է հեռացվի: Հակոբոսն ասում է. «Իրար խոստովանեք ձեր հանցանքները… որ բժշկվեք…» (Հակոբ. 5.16), որը նշանակում է` այլապես դուք չեք կարող բժշկվել: Երբ բնության ուժն անկարող է լինում բուժել հիվանդությունը, ապա ո՛չ բժիշկները, ո՛չ էլ նույնիսկ աղոթքը չեն կարող փրկել հիվանդին, մինչև նա չխոստովանի իր մեղքերը, և Աստված չհեռացնի այդ հիվանդությունը: Քանի որ հիվանդությունը անեծքի մի մասն է, ապա դրանից ազատվելու դեմ ճշմարիտ դեղամիջոցը խաչն է, որովհետև միայն Աստված կարող է հեռացնել անեծքը: Եվ ինչպե՞ս կարող է Աստված դա անել, եթե ոչ մեր փոխարեն անեծք դառնալով: Ինչպես նշում է մի գրող, Աստվածաշունչը սովորեցնում է, որ հիվանդությունը մեղքի ֆիզիկական պատիժն է, բայց քանի որ Քրիստոսն Իր մարմնով կրեց մեր մեղքերի ամբողջ պատիժը, հետևաբար մեր մարմինները օրենքով ազատվեցին հիվանդությունից: Քրիստոսի վճարած փրկագնի շնորհիվ մենք կարող ենք ունենալ ամեն բան` որպես մեզ տրված «ժառանգության գրավ» (տե՛ս Ե փես. 1.14), որպեսզի «Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմնում» (Բ Կորնթ. 4.11): Ինչպես որ մենք կարող ենք ընդունել մեր հոգևոր փրկության «առաջին պտուղները» (տե՛ս Հռոմ. 8.23), այնպես էլ կարող ենք ընդունել մեր ֆիզիկական փրկության «առաջին պտուղները»: Արդյո՞ք Հիսուսն ազատեց մեզ հիվանդություններից Այժմ վերադառնանք այն հարցին, թե արդյո՞ք Հիսուսն ազատեց մեզ մեր հիվանդություններից, երբ խաչի վրա քավեց մեր մեղքերը: Եթե, ինչպես ոմանք են սովորեցնում, բժշկությունը չի մտնում Քրիստոսի կատարած քավության մեջ, ապա ինչո՞ւ էին Հին կտակարանում հիշատակված քավության տեսակները կապված մարմնական բժշկության հետ: Ելից գրքի 12-րդ գլխում ինչո՞ւ էր իսրայելցիներից պահանջվում ֆիզիկական զորություն ստանալու համար Զատիկի գառան միս ուտել: Պողոսն ասում է. «…մեր Զատիկը մորթվեց մեզ համար` Քրիստոսը» (Ա Կորնթ. 5.7): Սա ցույց է տալիս, որ մենք կարող ենք ֆիզիկական կյանք կամ զորություն ստանալ Քրիստոսից: Աստվածաշնչում կարդում ենք, որ Զատիկն ընդունելուց 765 տարի անց Տերը լսեց Եզեկիային և ներեց ժողովրդին (անգլերենում` բժշկեց), երբ նրանք կրկին պահեցին Զատիկը (Բ Մ նաց. 30.15-20): Հետևաբար Պողոսը Կորնթացիների առաջին թղթի 11.30-ում ասում է, որ Կորնթոսի բնակիչների մեջ «հիվանդների ու ցավագարների» մեծ թվի պատճառը «Քրիստոսի` մեր Զատիկի» մարմինը «անարժանությամբ ընդունելու», այսինքն` ոչ ճիշտ գնահատելու մեջ է: Տիրոջ Ընթրիքն ավելին է, քան սոսկ կանոն, ուստի մենք կարող ենք մասնակից լինել Նրա Ընթրիքին միայն այն ժամանակ, երբ արժանապատվորեն մասնակից ենք լինում Նրա մահվանն ու հաղթանակին: Քրիստոսում կա և՛ մարմնական, և՛ հոգևոր կյանք, և հիմա է ժամանակը, որ օգտագործենք մեզ տրված արտոնությունը, «որպեսզի Հիսուսի կյանքն էլ հայտնվի մեր մահկանացու մարմնում» (Բ Կորնթ. 4.11):
Բժշկության օրինակները Հին կտակարանում
Ղևտացիների 14.18-ում կարդում ենք, որ քահանան քավություն է անում բորոտի մաքրման համար: Ի՞նչ իմաստ ուներ քավություն անել բորոտի բժշկության համար, եթե Քրիստոսի քավության մեջ չկա բժշկություն: Ղևտացիների 14,15-րդ գլուխներում նշված է, որ միայն քավության միջոցով էր բժշկվում հիվանդությունը: Սա է մեր կողմից քննարկվող հարցի կատարյալ պատասխանը, քանի որ Հին կտակարանի քավության բոլոր օրինակները Գողգոթայի նախապատկերներն են: Ղուկասի Ավետարանի 4.19-ում Հիսուսն ասում է, որ Ինքն օծված է «…Տի րոջ ընդունելի տարին քարոզելու»` նկատի ունենալով Հին կտակարանի Հոբելյանական տարին: Սա ցույց է տալիս, որ Հոբել յանական տարվա օրհնությունները համընկնում են Ավետարանի ժամանակաշրջանի օրհնություններին. Հիսուսն Ինքն է կիրառում Հոբելյանական տարին Ավետարանի ժամանակաշրջանում: