Միսիոներության Կանչ

(0)

Առաջաբան

 Անցած քսանհինգ տարիների ընթացքում հնարավորություն եմ ունեցել ուսումնասիրել բազմաթիվ քրիստոնեական գրքեր, որոնք իրենց ներդրումն ունեցան իմ կյանքում: Կարդալով Աստծո զավակների գրվածքները` ես ոգեշնչվեցի, «մարտահրավեր» ստացա և մեծ տեսիլքով լցվեցի: Ինչևէ, հազվադեպ են եղել այն գրքերը, որոնք իրենց պարզ ու հասկանալի մեկնաբանությամբ կարողացել են շարժել սիրտս և դիպչել այն տեսիլքի հիմքին, որն Աստված է դրել իմ հոգում: Դրանց թվին է պատկանում Օսվալդ Ջ. Սմիթի «Միսիոներության կանչ» գիրքը: Օգտագործված քրիստոնեական գրքերի խանութում «թաքնված գանձեր» էի փնտրում, և տեսնելով այս գիրքը` ես կանգ առա: Ինչ-որ չափով ծանոթ լինելով Ջ. Սմիթի գրքերին` որոշեցի գնել այն: Իսկ երբ սկսեցի կարդալ, չկարողացա վայր դնել: Նրա սրտացավությունը աշխարհի համար, բարգավաճման բարձրագույն նպատակի պատկերացումը, Պողոս առաքյալի միսիոներական մեթոդների ընկալումը և այն գիտությունը, թե ինչպես կարող է Աստծո Հոգով և տեսիլքով լցված եկեղեցին շարժել աշխարհը, ճշմարտություններ են հանդիսանում, որոնք Ջ. Սմիթը ապացուցել է տարիներ առաջ, և որոնք այսօր էլ պտուղ են բերում:Այս գրքի ուղերձները ոչ միայն շարժեցին հոգիս, այլ նաև լայնացրին իմ մտահորիզոնը, մեծացրին տեսիլքս և կրակ վառեցին իմ ներսում` անել ավելին, քան առաջ: Այս գրքի էջերը մի՛ կարդա որպես բառերի շարան, այլ լսի՛ր, թե ինչ է Հոգին ասում վերջին օրերի եկեղեցուն: Ես աղոթում եմ, որ կարդալիս ոչ միայն մարտի կոչվես, այլ նաև համակվես եկեղեցու առաքելությամբ, որն է` միսիոներությունը: Կա՛մ դու պետք է գնաս միսիոներության, կա՛մ քեզ փոխարինող ուղարկես:

                                                                                                Մարկ Բրազի

 

 

ԳԼՈՒԽ I

 Սատանայի պարտությունը

 

 -Դե՛,ինչպիսի՞ն են նորությունները,- մեծ հետաքրքրությամբ հարցրեց սատանան: 

- Հիասքա՜նչ, լավագո՜ւյն,- պատասխանեց Ալյասկայի բռնակալ իշխանը, որը հենց նոր էր ժամանել: 

- Էսկիմոսներից լսողներ եղե՞լ են,- հարցրեց անհամբեր առաջնորդը: 

- Ո՛չ,- խոնարհվելով պատասխանեց իշխանը,- ո՛չ մի արարած չի լսել, ես հետևել եմ,- շարունակեց նա` չարախնդորեն ուրախանալով հաղթանակի համար: 

- Արդյոք որևէ մեկը փորձե՞լ է սողոսկել,- հարցրեց նրա տերը: 

- Ա յո՛, բայց նախքան այդ լեզվից որևէ բառ իմանալը, նրանց ճիգերը սպառվեցին,- պատասխանեց իշխանը` հաղթական հնչերանգով:

 - Ապա պատմի՛ր, ինչպե՞ս դա պատահեց: Սատանան համակ ուշադրությամբ լսում էր:

 - Դե՛,- սկսեց իշխանը,- շրջում էի իմ կալվածքում և մեկուսացված ցեղերից մե կին այցելելու նպատակով թափանցեցի հեռու` հյուսիսային բևեռ: Հանկարծ լսեցի, որ երկու միսիոներ ջուրն անցել են, ցամաք դուրս եկել և շնասահնակներով մոտենում են իմ թագավորությանը` Ալյասկային: Նրանք ուղևորվելու էին հյուսիսային բևեռային շրջան` էսկիմոսների մի մեծ ցեղի մոտ: 

- Եվ ի՞նչ արեցիր դու,- ընդհատեց սատանան` չհամբերելով լսել մինչև վերջ: 

- Շտապ հավաքեցի խավարի ուժերին և ժողով գումարեցի: Առաջարկությունները շատ էին, բայց որոշեցինք նրանց ցրտահարել` հասցնելով մահվան: Պարզելով, որ այդ սառցակալած դժվարանցանելի տարածությունները կտրել անցնելու համար նրանցից մեկ ամիս կպահանջվի, անմիջապես սկսեցինք մեր գործողությունները: Ուղերձը հասցնելու որոշումը սրտերում` միսիոներները ճանապարհ ընկան: Օր ու գիշեր սահնակներով քաջաբար առաջ էին գնում: Բայց մեկ շաբաթ անց բարակ սառույցի կոտրվելու պատճառով ուտելիքի սահնակն անցավ ջրի տակ և իսկույն անհայտացավ: Հոգնած ու հյուծված նրանք համառորեն առաջ էին գնում` չգիտակցելով, որ գտնվում են անօգնական վիճակում, և դեռ երեք շաբաթ էլ կա տեղ հասնելու համար: Նրանք առաջին անգամ էին լինում նման վայրերում և սովոր չէին հյուսիսի կլիմային: 

- Վերջապես, երբ նրանք հոգնած և ուժասպառ եղած գրեթե պատրաստ էին հանձնվելու, ես հրաման տվեցի, և կարճ ժամանակում փոթորիկ ու ձնաբուք բարձրացավ: Մինչև առավոտ նրանք ցրտահարվեցին ու փայտացան: Եվ այս ամենը, իմ տե՛ր, շնորհիվ այն փաստի, որ դու օդի իշխանն ես: 

- Գերազա՜նց է, հիասքա՜նչ: Լա՛վ ես ծառայում,- գոհունակությամբ նշեց «ընկած հրեշտակը»:

 - Իսկ դու ի՞նչ կասես,- շարունակեց նա` շրջվելով դեպի Տիբեթի իշխանը, որը մեծ բավականությամբ լսում էր խոսակցությունը: 

- Ձե՛րդ գերազանցություն, իմ պատմությունը ձեզ հիացմունք կպատճառի,- պատասխանեց վերջինս: 

- Ի՞նչ, քո թագավորություն ներխուժելու փորձե՞ր են արվել,- անհանգստացած հարցրեց սատանան: 

- Ա յո՛,- պատասխանեց իշխանը:

 - Ապա պատմիր,- անմիջապես զգաստանալով` հրամայեց նա: - Տիբեթի տարածքում ես իմ պարտականություններն էի կատարում, երբ ինձ լուրեր հասան, որ մի ընկերություն ծրագրել ու կազմակերպել է Ավետարանը հասցնել իմ թագավորություն: Իմ տե՛ր, անմիջապես զգաստացա և հավաքելով իմ ուժերին` քննարկեցի ստեղծված իրավիճակը, և մի ծրագիր կազմեցինք, որը հաջողություն էր խոստանում: Միսիոներական ընկերության կողմից ուղարկված երկու միսիոներ մեծ վճռականությամբ ճանապարհորդում էին Չինաստանով: Համարձակությամբ անցնելով սահմանը` մտան «Արգելված» երկիր: Մենք թույլ տվեցինք նրանց երեք օր առաջ գնալ: Երեկոյան, երբ արդեն մթնում էր, երկու վայրի շներ, ինչպիսիք կարելի է գտնել այդ երկրում, հարձակվեցին նրանց վրա: Նրանք հուսահատորեն պայքարում էին իրենց կյանքի համար, բայց շուտով նրանցից մեկը ընկնելով` մահացավ, մյուսը` պաշտպանվելով անտեսանելի ուժերի կողմից, որոնց մենք չկարողացանք հաղթել, ինչ-որ ձևով հասցրեց փախչել:

 - Փախչե՞ց,- գոչեց սատանան` տգեղ շարժումներ կատարելով,- հասցրեց Խոսքը նրա՞նց: 

- Ո՛չ, իմ տեր,- հաստատուն պատասխանեց Տիբեթի իշխանը,- նա ոչ մի հնարավորություն չուներ: Նախքան նա կհասցներ այդ լեզվից մի բառ սովորել, տեղաբնակների միջոցով մեր զորքերը հարձակվեցին նրա վրա, հարցաքննեցին և դատապարտեցին: Օ՜, դա մի տեսարան էր, որը ձեզ հիացմունք կպատճառեր, ձե՛րդ գերազանցություն: Նրան կապեցին եղնուղտի թաց մաշկի մեջ և դրեցին արևի տակ, որ չորանա: Երեք օր այդպես մնալով` նրա ոսկորները դանդաղորեն կոտրատվեցին: Շուտով նա էլ մահացավ: Տիբեթի բռնակալի հաշվետվության ավարտին բոլորը մեծ հավանության բացականչություններով ծնկի իջան սատանայի առջև: Մեկ րոպե անց նրա ձեռքի շարժումով լռեցին այդ բացականչությունները: 

- Իսկ դո՞ւ ինչ ունես ինձ հաղորդելու,- հարցրեց նա` շրջվելով դեպի մյուս իշխանը,- դեռ Աֆղանստանի տիրակա՞լն ես: - Ա յո՛, ձերդ գերազանցություն, չնայած, եթե չլինեին իմ հավատարիմ ծառաները, կասկածում եմ, որ այդպես լիներ:

 - Հը՜, քո կալվածքներո՞ւմ էլ են փորձեր կատարվել,- բարձրաձայն գոչեց սատանան:

 - Ա յո՛, տեր իմ,- պատասխանեց իշխանը,- բայց լսիր, ու ես բոլորը կպատմեմ: Ձեռքով լռության նշան անելով` նա սկսեց. 

- Մենք հետևում էինք նրանց գործընթացին: Չորս հոգի էին, բոլորն էլ պատրաստ` Ավետարանը հայտնելու: Իհարկե, տեր իմ, դու գիտես, որ ցանկացած ճանապարհորդ իմ թագավորության սահմանին կարող է կարդալ` «Արգելվում է խախտել այս սահմանը»: Նրանք ծնկի իշջան հենց այդտեղ և աղոթեցին: Չնայելով դրան` իմ քաջարի ուժերը գործի անցան: Նրանցից հիսուն ոտնաչափ հեռու հսկում է աֆղան պահակը` հրացանը ձեռքին: Աղոթելուց հետո նրանց խումբը համարձակվեց անցնել սահմանը և մտնել արգելված երկիր: Դեռ քսան քայլ չէին կատարել, կայծակի նման երեք կրակոց արձակվեց: Երկուսը մահացան, երրորդը վիրավորվեց: Չորրորդ ընկերը վիրավորվածին մի կերպ հասցրեց սահմանի մոտ, որը ուշքի չգալով` մահացավ: Ինքն էլ հուսահատվեց և փախավ երկրից: Հավանության երկարատև բացականչություններ հետևեցին այս ելույթին: Սատանան շատ ուրախ էր. չէ՞ որ շարունակում էր տիրել փակ երկրներում և հաղթանակ ունենալ այդ տարածքներում: Նրա անթիվ հրոսակախմբերը այնպես էին պաշտպանում իրենց սահմանները, որ ուղերձը դեռևս չէր բացահայտվում, և «սոսկալի» Անունը չէր լսվում: 

- Ո՛վ հզոր, ինչո՞ւ ես այդքան մտահոգ, չէ՞ որ կարողացել ենք Գիտությունը պահել մեր կայսրություններից: Դու չգիտե՞ս, որ հզոր ուժեր են ներխուժել Հնդկաստանի, Չինաստանի և Աֆրիկայի տարածքներ, և գրեթե ամեն օր մարդիկ դառնում են դեպի Քրիստոսը:

 -Այո՛, լավ գիտեմ: Բայց լսեք, և ես կբացատրեմ` ինչու եմ այդքան նախանձախնդիր փակ երկրների համար,- պատասխանեց սատանան,- մի քանի մարգարեություններ կան, որոնցից մեկում գրված է. «Արքայության այս Ավետարանը ամբողջ աշխարհում կքարոզվի ամեն ազգերին` վկայություն լինելու համար, և այն ժամանակ կգա վերջը»: Ամեն ինչ պարզ է,- շարունակեց նա ցածրձայնով,- Աստված այցելում է հեթանոսներին, որ «նրանցից Իր անվան համար ժողովուրդ հանի», և ասում է. «Ես կվերադառնամ», իսկ Մեծ պատվիրանն ասում է, որ աշակերտներ կլինեն բոլոր ազգերից: Այժմ Հիսուս Քրիստոսը չի կարող վերադառնալ, մինչև բոլոր ազգերը չլսեն Բարի լուրը, որովհետև գրված է. «Եվ սրանից հետո տեսա, և ահա մի շատ ժողովուրդ, որ ոչ ոք չէր կարող համարել` ամեն ազգից և ցեղերից և ժողովուրդներից և լեզուներից…» (Հայտն. 7.9): Ուստի նշանակություն չունի, թե որքան մարդ է ապաշխարել, որովհետև քանի դեռ Ավետարանի ուղերձը չի լսվել Ալ յասկայում, Տիբեթում, Աֆղանստանում և մեր մյուս տարածքներում, Նա չի վերադառնա: 

- Այդ դեպքում,- ընդհատեց Նեպալի իշխանը,- եթե մենք կարողանանք ավետարանիչներին հեռու պահել փակ երկրների սահմաններից, կկարողանանք կանխել Նրա գալուստը և դրանով կխափանենք Բարձրյալի նպատակները:

 - Այդպես էլ կանենք,- աղաղակեց Կամբոջայի հպարտ իշխանը,- վերջերս մի միսիոներ գրել էր. «Այս պահին մենք չգիտենք որևէ կամբոջացու, որը մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի փրկարար գիտությունն ունենա»,- ձե՛րդ մեծություն, մենք կհետևենք, որ ոչ մեկը մեր ձեռքից դուրս չպրծնի:

 - Դա լավ է,- ասաց սատանան,- եկեք ավելի զգոն լինենք և խափանենք փակ երկրներ մտնելու ամեն փորձ: Ծրագիրը կազմելուց հետո նրանք շտապեցին իրենց կայսրությունները ավելի վճռական` կանխելու այն ավետարանչի մուտքը, որը կհամարձակվի խախտել սահմանը: 

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up