Խառնակչի Նամակները

(0)

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Ես մտադրություն չունեմ բացատրելու, թե ինչպես է ձեռքումս

հայտնվել այն նամակագրությունը, որն այժմ ներկայացնում եմ

հասարակության ուշադրությանը:

Երկու հավասարազոր և հակադիր մոլորություններ կան դևե-

րի վերաբերյալ: Ոմանք չեն հավատում նրանց գոյությանը, ոմանք

էլ հավատում և անհարկի ու հիվանդագին հետաքրքրություն են

տածում նրանց հանդեպ: Դևերն իրենք շատ ուրախ են այդ երկու

սխալ կարծիքների համար և միևնույն հիացմունքով են ողջունում

և՛ նյութապաշտին, և՛ մոգին:

Ընթերցողներիս խորհուրդ եմ տալիս հիշել, որ սատանան ստի

հայրն է, և Խառնակչի ամեն խոսքը չէ, որ պետք է ընդունել որպես

ճշմարտություն, նույնիսկ իր տեսանկյունից:

Ես չեմ պարզել նամակներում հիշատակված անձանց ինքնությունը:

 Սակայն չեմ կարծում, որ, օրինակ, հայր Եղջյուրը կամ

խնամակալի մայրը ճշգրիտ են նկարագրված: Ինչպես երկրի վրա,

այնպես էլ դժոխքում կարողանում են մտքերը գունազարդել՝ հօ-

գուտ իրենց մտադրությունների:

Եզրափակելով խոսքս՝ պետք է ավելացնեմ, որ չեմ փորձել

հստակեցնել նամակների ժամանակագրությունը: Կարծում եմ, որ

թվագրման հարցում սատանայական մեթոդը շատ հաճախ ոչ մի

կապ չունի երկրային ժամանակի հետ, այդ պատճառով էլ դա չեմ

վերականգնել:

Եվրոպական պատերազմի պատմությունն ակնհայտորեն ոչ մի

հետաքրքրություն չի ներկայացնում Խառնակչի համար, բացա-

ռությամբ այնքանով, որքանով դա ազդում է այս կամ այն մարդ-

կային էակի հոգևոր վիճակի վրա:

Կ. Ս. Լյուիս Մոդլին Քոլեջ

Հուլիսի 5, 1941

 

 

ՆԱՄԱԿ 1

Թանկագի՛ն Դառնություն,

Տեսնում եմ՝ հետևում ես խնամակալիդ ընթերցանությանը և

հսկում, որ նա միշտ լինի իր նյութապաշտ ընկերների շրջապա-

տում: Սակայն չե՞ս կարծում, որ մի քիչ միամիտ ես՝ ենթադրելով,

թե փաստարկները կարող են խլել նրան Թշնամու գրկից: Դա հնա-

րավոր կլիներ, եթե նա մի քանի դար առաջ ապրեր: Այն ժամանակ

մարդիկ դեռևս հիանալիորեն կարողանում էին տարբերել ապա-

ցուցվածը՝ չապացուցվածից, և եթե ինչ-որ բան ապացուցված

էր, իսկապես դրան հավատում էին: Նրանք դեռևս չէին կորցրել

մտքի և գործողությունների միջև կապը, և ինչ-որ կերպ կարողա-

նում էին իրենց կյանքը փոխել՝ հետևությունների համաձայն: Սա-

կայն մենք դա ուղղեցինք շաբաթական մամուլի և այլ միջոցների

օգնությամբ: Խնամակալդ մանկուց սովոր է, որ իր գլխում միա-

ժամանակ տասնյակ անհամատեղելի փիլիսոփայություններ են

պտտվում: Նա հիմնականում ուսմունքներն ընկալում է ոչ թե որպես

 ճշմարիտ կամ սխալ, այլ՝ տեսական կամ գործնական, հնա-

ցած կամ ժամանակակից, սովորական կամ համարձակ: Նրան

եկեղեցուց հեռու պահելու համար քեզ կօգնեն ոչ թե փաստարկները,

 այլ՝ դատարկաբանությունը: Ժամանակ մի՛ վատնիր՝ փորձե-

լով նրան համոզել, որ նյութապաշտությունը ճիշտ է. ավելի լավ է

նրան ներշնչի՛ր, որ նյութապաշտությունն ուժեղ է կամ կատարյալ,

որ դա ապագայի փիլիսոփայությունն է: Ահա թե ինչի մասին նա

պետք է մտահոգվի:

Փաստարկներն անցանկալի են, որովհետև հարկ է լինում պայքարը 

մղել Թշնամու տարածքում: Չէ՞ որ Նա նույնպես կա րող է

պնդել. թեև այն քարոզչության մեջ, որ ես եմ առաջարկում, Նա,

ինչպես մեր դարավոր փորձը ցույց է տալիս, ոչ մի կերպ չի կա-

րող համեմատվել մեր հոր հետ: Ապացուցելով՝ դու խնամակալիդ

միտքն արթնացնում ես, իսկ եթե միտքն արթնանում է, ո՞վ կարող

է կանխատեսել հետևանքը: Նույնիսկ եթե մտքի որևէ շրջադարձի

ժամանակ այնպես ստացվի, որ մենք շահենք, ապա հետո կհայտնաբերես, 

որ խնամակալիդ մեջ ամրապնդել ես համամարդկային

խնդիրներին ուշադրություն դարձնելու ճակատագրական սովորություն, 

ինչն էլ վերջինիս ուշադրությունը հեռացնում է անմիջա-

կան վերապրումների հոսքից: Քո խնդիրն այն է, որ խնամակալիդ

ուշադրությունը սևեռես վերապրումների հոսքի վրա: Սովորեցրո՛ւ

նրան դա կոչել «իրական կյանք», և թույլ մի՛ տուր, որ նա հարցնի,

թե ինչ նկատի ունի «իրական» ասելով:

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up