Երբե՛ք չասես` ուշ է

(0)

Երբե՛ք չասես` ուշ է

Սիրելի՛ քույր և եղբայր, Աստված օրհնի՛ ու զորացնի՛ քեզ: Քույր էլ եմ գրում, որովհետև հավատում եմ, որ ձեզ նույնպես կուղարկենք այս գիրքը: Գիտեք, ես էլ ձեզ նման կալանավոր եմ եղել, անցել նույն դժվարություններով, որով այսօր դուք եք անցնում: Սիրում եմ ձեզ, բայց առաջին հերթին Աստված է սիրում ձեզ, այդ պատճառով էլ ցանկացա այս գիրքը հղել հենց ձե՛զ: Գիրքը գրելիս` սրտումս հոգս կար բոլորիդ հանդեպ, և ուզում եմ ասել` երբեք չասեք` ուշ է: Երբ բանտում էի, գաղութներում, միշտ մի բան էի ասում, որ արդեն ուշ է կրկին լավ կյանք սկսելու համար, ինձ թվում էր, որ ամեն բան մնաց անցյալում: Գրածիս նպատակն է` քաջա­ լերել քեզ, որ նորովի սկսես կյանքդ: Պատկե­ րացնո՞ւմ ես, նույնիսկ գաղութում կամ բանտում կարող ես անել այդ: Միգուցե հարց կծագի` ինչպե՞ս կարող եմ այստեղ ամեն բան կրկին սկսել, եթե սրտիս ամենամեծ փափագն է` դուրս գալ այստեղից: Մի դեպք եմ ուզում պատմել իմ անձնական կյանքից: Բանտում էի և սկսել էի Աստվածաշունչ կար­դալ, մի օր ինձ այցելեցին հավատացյալ եղբայր­ներ, և զրուցեցինք շատ քաղցր ու սրտիս արդեն հարազատ դարձած թեմաներից` Աստվածա­շունչ, հավատք, հավատացյալ, Աստված, Հիսուս, եկեղեցի և այլն: Եվ հիշում եմ, որ եղբայրներից մեկն ինձ ասաց. «Եթե Հիսուսը քեզ հետ լինի, բանտի պատերն այլևս քեզ չեն ճնշի»: Ես չէի ուզում կասկածել այդ խոսքերին, բայց նաև անհավատալի էր թվում իրականության համե­ մատ: Մեր տեսակցությունն ավարտվեց, նրանք աղոթեցին ինձ համար, և ես վերադարձա բանտախուց ու նստեցի սեղանի մոտ: Սենյակում ութ հոգով էինք, երկուսը վրացի էին: Նրանք եկան, նստեցին կողքիս և հարցրին. «Դե ասա՛, ինչպե՞ս անցավ հանդիպումը»: Ես պարզապես ասացի, որ պետք է ապրենք այնպես, ինչպես Աստված է ուզում: Նրանք զարմա­ ցան, բայց հավատացեք, այդ հանդիպումից դեռ մեկ ժամ էլ չէր անցել, ես սենյակում ուղղակի ցնծում էի ներսիս ուրախությունից: Ես չէի հասկանում` ինչ էր կատարվում ինձ հետ, և այդ վրա­ ցի տղաներին մի բան էի ասում, որ այս բանտի պատերն ինձ այլևս չեն ճնշում: Բանտախցում կային նաև մուսուլման տղա­ ներ, ովքեր ամեն օր մի քանի անգամ ծնկի էին իջնում և աղոթում իրենց աստծուն: Եվ ես սրտումս մի բան ասացի` ինչո՞ւ իմ Աստծո առջև ծնկի չգամ և չաղոթեմ: Եվ սկսեցի ամեն օր, առանց ամաչելու, ծնկի իջնել և աղոթել իմ Աստծուն. այդ օրվանից ես սովորեցի ծնկի իջած աղոթել` առանց ամաչելու: Ես գիտեմ, հիմա մի­ գուցե ցանկություն առաջանա` ծնկի իջած աղոթել Աստծուն, միգուցե և` ոչ: Բայց ինձ համար ամենահարմար դիրքն է` մոտենալ իմ Աստծուն ծնկի իջած: Երբ որ բանտում ինձ համար քրիստոնեական գրքեր կամ թերթեր էին բերում, ես շատ էի ուրա­ խանում, սկսում էի կարդալ և հետաքրքրվել, թե ինչ են անում հավատացյալները, ինչպիսին են եկեղեցու գործերը, որովհետև մի ժամանակ ծա­ նոթ էի միայն հավատացյալ կամ Աստված բառե­ րին, բայց երբ ապաշխարեցի, այսինքն` կյանքս նվիրեցի Հիսուսին, սկսեցի շփվել այդ բառերի բուն էության հետ: Հանցագործ աշխարհում շատ են ասում` ճիշտը մեկն է, այո՛, իրոք, դա այդպես է, բայց իմացեք` Ճիշտը Հիսուս Քրիստոսն է: Այդ մասին կարող ես կարդալԱստվածաշնչում` Հովհաննես 14.6-ում. «Ես եմ ճանապարհը և ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք չի գալիս Հոր մոտ, եթե ոչ Ինձանով»: Թերթերից մեկում կարդացի, որ եկեղեցին ունի Աստվածաշնչյան դպրոց, որտեղ կարող են սովորել ցանկացած տարիքի մարդիկ, և ես մի պահ կանգ առա ու մտորեցի գրվածի շուրջ, գլուխս բարձրացրի և ասացի` Աստվա՛ծ իմ, ես կարծում էի` ամեն բան մնացել է անցյալում` սովորել, ինչ որ տեղ ընդունվել, ավարտել... մի՞թե ես դեռևս կարող եմ սովորել: Թերթերից մեկում էլ կարդացի նաև, որ ճամբարներ են կազմակերպվում, և մտածեցի` Տե՛ր իմ Աստված, ես կարծում էի` ամեն բան ավարտվել է… Եվ, իսկապես, ինձ միշտ թվում էր, թե կյանքս փչացավ, և այլևս ոչ մի լավ սպասում չունեի, քանի որ ազատ էի արձակվում կալանավայրից և կարճ ժամանակ հետո կրկին հայտնվում էի բանտում, և այդպես` չորս անգամ: Չորրորդ անգամ, երբ հայտնվեցի բանտում, անմիջապես ասացի` Աստվա՛ծ իմ, նե­ րի՛ր ինձ. որովհետև ես Նրա՛ն էի խոստացել, որ այլևս հանցանք չեմ գործելու, և դա եղավ իմ վերջին բանտարկությունը, քանի որ բանտում ես որոշեցի հետևել Հիսուսին: Գիտեք` արդեն յոթ տարի է` կյանքս նվիրել եմ Աստծուն և ծառայում եմ Նրան: Իհարկե, երբ ետ եմ նայում` այդքան էլ հեշտ չէր հանցագործից դառնալ հավատացյալ: Ես Աստվածաշնչից սովորեցի, որ չեմ կարող և՛ հանցագործ աշխարհում մնալ, հեղինակություն վայելել, միաժամանակ և Աստծուն հաճելի լինել: Միգուցե այս տողերը գայթակղեն քեզ, միգուցե և` ոչ, բայց այդ մասին, իսկապես, գրված է Աստվածաշնչում. «...չես կա­ րող երկու տիրոջ ծառայել…» (Ղուկ. 16.13): Բանտում ինձ միշտ երկու միտք էր տանջում` ցանկանալով ետ պահել Քրիստոսին հետևելուց, կամ, այսպես ասած, հավատացյալ դառնալուց: Առաջինն այս միտքն էր` Արթո՛ւր, եթե դու հավատացյալ դառնաս, ընկերներդ ի՞նչ կմտածեն, դու կկորցնես նրանց: Եվ երկրորդ միտքը սա էր` եթե դու չգողանաս (որն իմ եկամտի աղբյուրներից էր) և հարցեր չլուծես, ինչպե՞ս կարող ես ապրել առանց գումարի: Իհարկե, թե՛ առաջին սուտը, թե՛ երկրորդը կապակցված էին միմյանց հետ, որովհետև, եթե ընկերներս հեռանային ինձնից, ինչպե՞ս կարող էի մենակ հարցեր լուծել, որ հենց այդտեղից էլ իմ եկամտի երկրորդ աղբյուրն էր, բայց Աստված ինձ ասաց` Արթո՛ւր, այն ընկերներդ, ովքեր Իմ անվան համար քեզ կթողնեն, մի՛ վախեցիր, մեկ վայրկյան շուտ էլ քեզնից հեռանան, հօգուտ քեզ է. թո՛ղ նրանց: Աստվա­ ծաշնչում գրված է. «...ոչ ոք չկա, որ Ի՛նձ համար ինչ որ բան թողնի և հարյուրապատիկը հիմա՛, այս ժամանակում չառնի… և նույնիսկ, գալիք աշխարհում` հավիտենական կյանքը» (Մարկ. 10.29,30): Իմ լա՛վ ու թանկագի՛ն մարդիկ, այս ամենը գրում եմ ձեզ, որ ինչ որ բանով կարողանամ Քրիստոսից ինձ տրված փրկությունով օգնել ձեզ: Ասեմ նաև, որ օրհնված ընտանիք ունեմ, երկու որդի, իսկ ընկերներիս քանակն ավելացել է, ավարտել եմ Աստվածաշնչյան դպրոցը, եղել եմ քրիստոնեական ճամբարներում, այժմ սովորում եմ Երևանի պետական համալսարանում... այս ամենը բանտում եղած ժամանակներում անհասանելի երազանքներ էին թվում։ 

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up