Գլուխ առաջին
ՓԱԽՈՒՍՏ
«Ես չպիտի ﬔռնեմ, այլ` ապրեմ և պատﬔմ, թե Տերն ինչ փառավոր գործեր է արել»: Սաղմոս 118։17
Սարսափը, օձի նման գալարվելով, դանդաղորեն սողալով, փաթաթվում էր ծնկներին, բարձրանում էր վեր, գրկում կուրծքը, սեղմում սիրտը, խեղդում շնչառությունը: Սիրտը… Սիրտը, կարծես, վանդակված ﬕ թռչնակ լիներ, որ ուզում էր դուրս թռչել, ազատվել, փախչել հեռո՜ւ։ Սարսափն ամբողջովին ընդարմացրել էր մարﬕնը, ընդարմացրել անգամ կամքը, ընդարմացրել մկանները` դարձնելով նրան շարժվելու անընդունակ։ Գեդեոնը, իր թաքստոցում վախից քարացած, նայում էր, թե ինչպես է կիսավայրենի մադիանացիների խումբը տանջում իր երեք ընկերներին: Նա աշխատում էր չշնչել: Յուրաքանչյուր արտաշունչ թվում էր, թե քամու նման շրշալով` հասնում է թշնամու ականջին: Աշխատում էր չթարթել աչքերը: Թվում էր, թե թարթիչների յուրաքանչյուր հպուﬓ արգելում է իրեն տեսնել վայրենաբարո թշնամու գործողությունները: Մադիանացիները շատ չէին` ընդաﬔնը տասնհինգից քսան տղամարդ` ﬔկը մյուսից տարբեր ձևով զինված: Մի քանիսը նրանցից երկար, բրոնզե լայնաշեղբ, մանգաղաձև կեռ թրերով էին: Ըստ երևույթին` եգիպտական ավար էր: Շատերն ունեին կողքից կախ գցված բաբելական կարճ, ուղիղ թրեր: Մի քանիսն էլ պարզապես եռանկյունաձև երկար դանակներով էին զինված։ Ինչպես նրանց սպառազինությունը, այնպես էլ նրանց հագուստները տարբերվում էին իրարից: Նրանցից ﬕ քանիսը հագել էին մուգ՝ անհասկանալի գույնի, անապատի որդիներին հատուկ, վուշե վերարկու-խալաթներ։ Բաբելական թրերով զինվածները հագներին ունեին բաբելական զինվորական հագուստ: Հավանաբար բաբելացի դասալիքներ էին կամ վետերաններ։ Հագնված էին անփույթ, խառնիխուռն, զինվել էին նրանով, ինչ պատահել էր, ինչ գտել էին: Ակնհայտորեն սա նոմադ մադիանացիների գլխավոր բանակից առաջ ընկած հետախուզական բազմաթիվ դետքերից ﬔկն էր, որ աﬔն գնով ցանկանում էր առաջինը տեսնել հնարավոր ավարը և տիրանալ: Աﬔն երկու-երեք տարին ﬔկ մադիանացի բեդուինների ցեղախմբերը հավաքվում էին իրար գլուխ, կազմում ﬕ քանի տասնյակ հազար զենք բռնող տղամարդկանց խումբ և հենց այդպես` ամբողջ ցեղերով, ընտանիքներով, անասուններով, իրենց ամբողջ ունեցվածքով ելնում էին ասպատակության: Այդ՝ հաճախ իրար հետ մրցակցող ցեղերից աﬔն ﬔկն ուղարկում էր հետախույզների իր ջոկատը` նախօրոք գտնելու հարուստ ու հեշտ նվաճելի բնակավայրեր: Ահա այսպիսի ﬕ հետախուզական խմբի ձեռքն էին ընկել իսրայելացի պատանիները: Գերիներին շուրջկալ տված` մադիանացիներից ﬔկը, ինչպես երևում էր, կարողանում էր եբրայերեն խոսել: Դանդաղորեն, կարծես մտածելով` արդյոք արժե թե ոչ, նա մոտեցավ տղաներին։ Գնահատող հայացքով զննեց նրանցից յուրաքանչյուրին: Կրկին դանդաղ շարժումով, ասես ալարելով, պատյանի ﬕջից հանեց կողքից կախված բաբելական թուրը, ցցեց այն հողի ﬔջ ու աջ ձեռքով հենվելով իր թրին` կիսակքանստեց՝ ձախ արմունկով հենվելով ձախ ծնկին, իսկ աջ ծունկը ուղղակի ծալեց գետնին՝ որպես հենակ: Թավ հոնքերի տակից շարունակելով զննել` հայացքը սևեռեց երիտասարդներից, իր կարծիքով, աﬔնաավագի վրա. – Ո՞վ ես,– կարճ հարցրեց նա: Դժբախտ երիտասարդը չհասկանալով` աղերսական հայացքով նայեց նրա չեչոտ դեմքին: Նոմադը, արտաքնապես շատ խաղաղ, կրկնեց իր հարցը: – Ասում եմ` դու ո՞վ ես,– և որպեսզի էլ չկրկնի, շարունակեց բացատրելով:– Ո՞վ է քո հայրը, ունի՞ նա արծաթ կամ ոսկի: Մենք չենք ուզում ձեզ սպանել,– այս անգամ իր կոտրտված եբրայերենով դիﬔց նա բոլոր երեքին,– բայց դու պետք է ասես,– նա տվեց կարճ դադար,– քո հայրն ինչ ունի տանը, նա կարո՞ղ է քեզ համար փրկագին վճարել: Եթե ոսկի չունի, կարող է ցորեն, յուղ, բուրդ կամ անասուն տալ: Մենք աﬔն ինչ կվերցնենք: Դու ինձ հասկացա՞ր:– Նա դադար տվեց ու հարցական նայեց իր գերիներին: – Խնդրում եմ, բաց թող ﬔզ,– ողբաձայն աղաղակեց առաջին երիտասարդը, որին ուղղված էր հարցը: Ծնկի գալով իրեն քննողի առջև, փորձելով գրկել նրա ոտքերը` շարունակեց,– ﬔնք աղքատ ընտանիքներից ենք, ﬔնք, իրոք, ոչինչ չունենք. հավատա՛ ինձ, խնդրում եմ: Մյուս զինվորները հարցական նայեցին եբրայերենի գիտակին ու ինչ-որ բան հարցրեցին իրենց լեզվով: Սա, բարեհոգաբար ծիծաղելով, պատասխանեց: Սրա ծիծաղից քաջալերված` երիտասարդը փորձեց համբուրել մադիանացու ձեռքը ու աղերսալից նայելով սրա աչքերին` փորձեց ինչ-որ բան ասել, երբ հանկարծ մադիանացին կայծակնային արագությամբ թուրը պոկեց գետնից և մտցրեց դժբախտի կոկորդը: Հարվածի թափից շեղբը, արյունախառը փայլատակելով, դուրս եկավ ծոծորակից: Դա այնպես անսպասելի էր, որ խեղճը չհասցրեց նույնիսկ ճչալ:
Մուգ կարﬕր արյունը բլթալով դուրս ցայտեց խորը վերքից, վազեց թրի շեղբով ցած, լիզելով մադիանացու ձեռքը` հոսեց դաստակի վրայով դեպի արմունկը ու ծորալով թափվեց գետնին: Սա բարձրացավ իր կիսակքանստած դիրքից, ոտքով հրեց թրի վրա անզոր կախված մարﬕնը: Ապա կռացավ ու զոհի հագուստով մաքրեց իր զենքի արյունոտ շեղբը: Ակնթարթորեն երիտասարդի մարﬓի շուրջն առաջացավ արյան լճակ, որը օգոստոսյան կիզիչ արևի տակ արագորեն սկսեց լերդանալ: Մյուս երկու տղաները, անասնական սարսափազդու տեսարանից կծկված, ակնապիշ նայում էին հոգեվարքում խռխռացնող իրենց ընկերոջ` արագորեն արյունաքամ լինող, ցնցվող մարﬓին: Հանկարծ, կարծես հրամանով, երկուսն էլ սկսեցին բարձր ողբաձայն աղաղակներով կանչել ու գութ հայցել: Իսրայելացի տղաների աղաղակների վրա մադիանացիներն սկսեցին բարձրաձայն հռհռալ, ասես` ﬕ շատ զվարճալի իրադարձություն էր տեղի ունենում: Գեդեոնի արյունը սառեց երակներում: Մտքերը կայծակնային արագությամբ նրա գլուխ էին խուժում: Այս թաքստոցն ապահով չէ։ Քանի դեռ մադիանացիներն իր ընկերներով են զբաղված, իրեն չեն տեսնում: Բայց բավական է` նրանք իրենց շուրջն ուշադիր նայեն, անﬕջապես կնկատեն ﬕայնակ փշատենու թիկունքում թաքնված երիտասարդին: Փախչե՛լ, բայց ինչպե՞ս։ Գեդեոնը զգում էր, որ մարﬕն ն իրեն չի ենթարկվում: Բայց պետք էր փախչել, պետք էր փորձել. չսպասել, ﬕնչև իրեն նկատեն: Բայց... բայց ընկերներին այսպես թողնե՞լ ու փախչե՞լ: Նա զգուշորեն բարձրացրեց գլուխը, նայեց մադիանացի զինվորների ուղղությամբ: Նրանք շրջապատել էին իրենց զոհերին ու թրերով թեթևակի, ասես` կատակով, խաղ էին անում, ծակոտում էին խեղճերին, որոնք, թավալ վելով հողի վրա, փորձում էին խուսափել հարվածներից ու է՛ լ ավելի բարձր աղաղակելով` գթություն էին հայցում: Բայ ց հենց դա ավելի էր բորբոքում զվարճանքի կարոտ բեդուիններ ին, և սրանք քրքջալով ավելի եռանդով էին աշխատացնում իրենց թրերը: Սահմռկած Գեդեոնը թիկունքով շրջվեց դեպի թշնաﬕն՝ ﬔջքը հենելով ծառին: – Զորավոր Յահվե, աﬔնաբարձր Աստված,– Գեդեոնն աչքերը հառեց երկինք, սկսեց շշուկով արագ-արագ աղոթել,– տարածիր ինձ վրա գթությանդ ծածկոցը: Խնդրում եմ, ո՛ւժ տուր ինձ` ազատվելու այս թակարդից, և ես քեզ խոսք եմ տալիս իմ ամբողջ կյանքում չմոռանալ քո գթությունը։ Եթե դու ինձ այստեղից ազատես, քո անվանը զոհասեղան կկառուցեմ ու կերկրպագեմ ﬕայն քեզ։ Նա նորից շրջվեց դեպի զինվորների խումբը: Այնտեղ իր ընկերներին ինքն այլևս ոչնչով օգտակար լինել չէր կարող. հարկավոր էր փախչել։ Այո, փախչել և, ինչքան հնարավոր է, արագ: Տենդագին պտտեցրեց աչքերն իր շուրջը. անհույս բան է, ինչքան աչքը կտրեր, լերկ դաշտեր էին շուրջբոլորը՝ ծածկված ցաքուցրիվ փոքրիկ բլրակներով: Գեդեոնն զգաց, թե ինչպես իր ներսից, կարծես, ինչ-որ լար աղեկտուր ծլնգոցով կտրվեց: Կբռնե՛ն, կբռնե՛ն, կբռնե՛ն… Սիրտը նորից սկսեց խելագարեցնող բաբախը, կարծես` ուզում էր դուրս պոկվել, թռչել կրծքավանդակից: Աչքերի առջև երևաց ընկերոջ սրախողխող կոկորդը, արյունը, որ փոքրիկ շատրվանի նման դուրս էր ցայտում վերքից, կյանքի վերջին պատառներից կառչած ցնցվող մարﬕնը: Զգաց, որ սրտի անհամաչափ աշխատանքից շնչառությունը դարձավ անկանոն, օդն սկսեց չհերիքել: Հայացքը հուսահատորեն շրջեց դեպի զինվորները. այնտեղ գերիներից ﬔկն այլևս դադարել էր աղաղակելուց և անշարժ ընկած էր իր իսկ արյան լճակի ﬔջ։ Ապա նորից աչքերը սահեցրեց կիսադեղնած խոտով ծածկված ﬔրկ տարածքի վրայով։ Քանի դեռ բեդուիններն իրենց վերջին զոհով էին զբաղված, պետք էր առիթն օգտագործել. օգտագործե՛լ, քանի դեռ ուշ չէ: