Գինի՞ , Թե՞ Գինի

(0)

ԱՌԱՋԱԲԱՆ 

Սիրելի ընթերցո՛ղ, այս գիրքը գրելու հիմնական նպատակն է ինչ-որ չափով մեկնաբանել այսօր քրիստոնյա հասարակությանը հուզող հարցերից մեկը. կարելի՞ է արդյոք գինի խմել, թե՞ ոչ, գինու օգտագործումը խան գարո՞ւմ է քրիստոնյային հոգևոր կյանքի և գործու նեության մեջ, թե՞ ոչ։ Գրելուս նպատակը որևէ եղբոր կամ քրոջ հետ վիճելը չէ, այլ ուղղակի, ելնելով սուրբգրային փաստերից, փորձել եմ ներկայացնել իմ դիրքորոշումն այս հարցի վերաբերյալ։ Այսօր քրիստոնեությունը ոգելից խմիչքներ օգտա գործելու հարցում բաժանվել է երկու բանակի։ Կան քրիստոնյաներ, ովքեր օգտագործում են ոգելից խմիչքներ և իրենց համար որպես արդարացում վերցնում են աստվածաշնչյան այն դրվագը, որտեղ Հիսուսը ջուրը գինու է վերածում (տե՛ս Հովհ. 2.1-11), և ասում են. - Եթե Հիսուսը հրաշք արեց, որ 300-400 լիտր ջուրը գինու վերածվի (իսկ մենք գիտենք, որ Հիսուսը սխալ քայլեր չի անում), ուրեմն Նա ողջունում է գինու օգտագործումը, քանի որ առաջին իսկ հրաշքի հնարավորության դեպքում Նա ջուրը գինու վերածեց։

Օգտվելով նման մեկնաբանումից, վերստին ծնված շատ քրիստոնյաներ այսօր հեշտությամբ տրվում են տարբեր ոգելից խմիչքների, ժամանակ առ ժամանակ էլ արբածության աստիճանի են հասնում դրանց օգտագործումից։ Կամ էլ որպես օրինակ վերցնում են Պողոսի այն խոսքերը, երբ Տիմոթեոսին առաջարկում է՝ որպես դեղ մեկ-մեկ ջրի հետ գինի օգտագործել. «Այսուհետև միայն ջուր չխմես, այլ մի քիչ գինի գործածիր քո ստամոքսի և քո շուտ-շուտ տկարանալու համար» (Ա Տիմոթ. 5.23)։ Մի անգամ հովիվ Արթուր Սիմոնյանի հետ զրուցում էինք Պողոսի այս առաջարկի վերաբերյալ, և նա ասաց խոսքեր, որոնք (իր թույլտվությամբ) ցանկանում եմ մեջբերել. «Շատերն այսօր հիմք են ընդունում Պողոսի առաջարկը Տիմոթեոսին և, առաջնորդվելով իրենց ցանկություններով՝ խրախուսում են ոգելից խմիչքների օգտագործումը, և ասում՝ նույնիսկ Պողոս առաքյալը Տիմոթեոսին առաջարկեց գինի օգտագործել։ Մենք ոչ թե պետք է ուշադրություններս կենտրոնացնենք Պողոսի առաջարկի վրա, այլ հետևենք Տիմոթեոսի օրինակին՝ որպես իրական քրիստոնյայի, ով հստակ որոշում ուներ՝ ծառայել Հիսուսին և չօգտագործել գինի։ Հանրաճանաչ Պողոս առա- քյալը նամակի մեջ ստիպված է համոզել, որ Տիմոթեոսը գոնե, որպես դեղ, մի քիչ գինի օգտագործի»։ Կարիք չկա Աստվածաշունչը հարմարեցնենք մեր վարքին, մեր վարքը պետք է հարմարեցնենք Աստվածաշնչին։ Շատ են նաև այն քրիստոնյաները, ովքեր փորձելով պաշտպանել Հիսուսի շահերը (ինչի կարիքը Նա չունի, որովհետև Սուրբ գիրքն ի զորու է անել դա), սկսում են հարմարեցնել Աստվածաշունչը իրենց իսկ ունեցած բացատրություններին՝ ասելով. - Հիսուսն այդ դրվագում ջուրը վերածեց ոչ թե գինու, այլ՝ խաղողի հյութի։ Մոտեցման այս ձևը հաճախ է հանդիպում աստվածաբանական քննարկումների ժամանակ, երբ մարդիկ չունենալով հստակ պատասխան սուրբգրային որևէ դրվագի վերաբերյալ, փորձում են ստեղծագործել պատասխաններ։ Իմ կարծիքով կան շատ հարցեր, որոնց պատասխանները մենք միայն Երկնքում կունենանք, և եթե մեզ հարց են տալիս, որի հստակ պատասխանը չունենք, ապա ստեղծա գործելու փոխարեն կարող ենք ուղղակի ասել՝ չգիտեմ։ Կողոսացիներին ուղղված թղթի երկրորդ գլխի տասնութերորդ խոսքի երկրորդ հատվածը ռուսերեն թարգմա նության մեջ մոտավորապես հնչում է այսպես. «Ներխուժում են մի Žանի մեջ, որը չեն տեսել և անմտորեն ուռճացնում իրենց մարդկային ուղեղով»։ Սողոմոն թագավորը, լինելով աշխարհի ամենաիմաստուն մարդը, ժողովող գրքում հետևյալն է ասում. «...Եվ քեզ չափազանց իմաստուն մի՛ կարծիր. ինչո՞ւ համար քեզ կորցնես» (ժողով. 7.16)։ Կարիք չկա ամեն հարցի շուրջ ցուցադրենք մեր «ամե- նագետ» լինելը։ Որպես կատարյալ օրինակ մենք ունենք Հիսուսին, Ում կարող ենք հետևել։ Երբ Նա խոսում էր վերջին ժամանակների մասին, աշակերտները հարցրին. 

«Ասա՛ մեզ, դրանք ե՞րբ կլինեն, և նշանն ի՞նչ է, երբ որ այդ բոլոր բաները պիտի կատարվեն» (Մարկ. 13.4)։ Հիսուսն էլ բացատրում է վերջին օրերի նախանշանները, բայց օրվա և ժամի համար հստակ ասում է՝ չգիտեմ. «Միայն այն օրվա և ժամի համար ոչ ոք չգիտի, ո՛չ հրեշտակները՝ Երկնքում, և ո՛չ Որդին, բայց միայն Հայրը» (Մարկ. 13.32)։ Եթե տերերի Տերը իրեն ուղղված հարցին կարող է պա տասխանել չգիտեմ բառով, ուրեմն մենք էլ, որևէ աստվածաշնչյան հարցի վերաբերյալ, եթե չունենք հստակ պատասխան, կարող ենք մի կողմ դնել մեր հպարտությունը և ասել՝ չգիտեմ։ Վերջին տարիներին, որքան ավելի եմ ուսումնասիրում Սուրբ գիրքը, այնքան ավելանում են «չգիտեմները»: Չգիտեմ, թե ինչու Աբրահամը, շատ հարուստ մարդ լինելով հանդերձ, նույնիսկ մի էշ չտվեց Հագարին, ոչ էլ բավականին հաց և ջուր, այլ մի փոքր ուտելիքով ուղարկեց նրան Իսմայելի հետ անապատ՝ մահանալու (տե՛ս Ծննդ. 21.14-16)։ Չգիտեմ, թե ինչու սուրբ ննջեցյալների մարմինները Հիսուսի հետ հարություն առնելուց հետո այցելեցին Երու սաղեմի ժողովրդին (տե՛ս Մատթ. 27.52-53)։ Չգիտեմ թե ինչ սատանայի խայծի մասին է Պողոսը խոսում։ Չգիտեմ, չգիտեմ, չգիտեմ.....: Շատ հարցեր կան, որոնք ինձ ուղղելով, մարդիկ ստանում են չգիտեմ պատասխանը (չնայած որ գրեթե բոլոր հարցերի վերաբերյալ էլ կարող եմ տալ Սուրբ գրքով չհիմնավորված սեփական մեկնաբանություններ)։

Այսինքն, եթե որևէ հարցի վերաբերյալ չունենք Սուրբ գրքով հիմնավորված պատասխան, ապա լավ կլինի օգտա- գործենք «ես չգիտեմ», կամ էլ՝ «ինձ թվում է» բառակապակցությունները։ Գրելով այս գիրքը՝ չեմ ցանկանում ո՛չ բռնանալ որևէ եղբոր կամ քրոջ կարծիքին, ո՛չ առավել ևս վիրավորել որևէ մեկին։ Սա ուղղակի իմ տեսակետն է տվյալ պատմության վերաբերյալ, և եթե այն չի համապատասխանում քո կարծիքին, խնդրում եմ՝ ների՛ր ինձ, քեզ հետ նույնակարծիք չլինելու համար։

 

 

1

ԳԻՆԻՆ ՀԻՆ ՈՒԽՏՈՒՄ

 

 

 «Եվ երրորդ օրը հարսանիք էր Գալիլեայի Կանայում, և Հիսուսի մայրն այնտեղ էր։ Հիսուսն էլ կանչվեց այն հարսանիքը և Նրա աշակերտներն էլ։ Եվ երբ որ գինին պակասեց, Հիսուսի մայրն ասաց Նրան՝ գինի չունեն։ Հիսուսը նրան ասաց. «Քեզ ի՞նչ բան կա Ինձ հետ, կի՛ն. Իմ ժամանակը դեռ չի հասել»։ Նրա մայրն ասաց սպասավորներին. «Ինչ որ ասի ձեզ, արե՛ք»։ Այնտեղ վեց քարե կարասներ կային հրեաների մաքրվելու համար, որոնցից ամեն մեկը երկու կամ երեք մար էր տանում։ Հիսուսը նրանց ասաց. «Այդ կարասները ջրով լցրեք»: Եվ դրանք լցրին մինչև վերը։ Եվ նրանց ասաց. «Հիմա առե՛ք և տարե՛ք սեղանապետին»: Եվ նրանք տարան։ Եվ երբ որ վերակացուն այն գինի դառած ջուրը ճաշակեց (և չգիտեր, թե ինչ տեղից է, բայց սպասավորները գիտեին, որ ջուրը լցրել էին), սեղանապետը փեսային կանչեց և ասաց. «Ամեն մարդ առաջ լավ գինին է տալիս, և երբ որ արբեն, այն ժամանակ վատը. դու լավ գինին մինչև հիմա պահեցիր»։ Նշանների սկիզբը Հիսուսն այս արեց Գալիլեայի Կանայում: Եվ Իր փառքը հայտնեց, և Նրա աշակերտները հավատացին նրան» (Հովհ. 2.1-11)։ Աստվածաշնչյան այս դրվագի մեջ գլխավոր ար ծարծվող բառը գինին է։ Հարսանիքի ընթացքում հյուրասիրության գինին վերջացավ, բայց Հիսուսը հրաշք արեց, և ջուրը նոր, մեծ քանակությամբ գինու վերածվեց։ Բացի տեղի ունեցած հրաշքի տեսարանի մեկնաբանումներից՝ այս պատմությունը նաև տարբեր քննարկումների և վիճա- բանությունների առարկա է դարձել։ Ոմանք պնդում են, որ Հիսուսը ջուրը վերածեց ոչ թե գինու, այլ` խաղողի հյութի։ Ոմանք էլ պնդում են, որ Հիսուսը հարբած հյուրերին 300- 400 լիտր հարբեցնող գինի առաջարկեց (այսինքն՝ խթանեց, խրախուսեց հարբեցողությունը)։ Նախքան անցնելը տվյալ պատմության վերլուծմանը, նայենք մի քանի դրվագ, որտեղ խոսվում է գինու մասին, փորձենք պատկերացնել, թե ինչ էր խորհրդանշում գինին Հին ուխտում. «Եվ Աստած տա քեզ երկնքի ցողից և երկրի պարարտությունից, և ցորենի ու գինու առատություն» (Ծննդ. 27.28): Իսահակը, որպես օրհնություն, գինու և ցորենի առատություն է հռչակում Հակոբի կյանքում։ Սողոմոնը, որպես Տիրոջը հետևելու, պատվելու վարձատրություն, նշում է գինու և ցորենի առատ պարգևատրումը։ «Պատվի՛ր Տիրոջը քո ստացվածքից և քո բոլոր բերքերի երախայրիներից. այն ժամանակ կլցվեն քո շտեմարաններն առատությունով, և քո հնձանները պիտի զեղանեն նոր գինով» (Առակ. 3.9,10): Նույնիսկ Մելքիսեդեկը, երբ դիմավորում էր Աբրահամին, հաց և գինի ուներ ձեռքում. «Եվ Սաղեմի թագավոր Մելքիսեդեկը հաց և գինի դուրս բերեց, և նա Բարձրյալ Աստծո քահանա էր։ Եվ օրհնեց նրան և ասաց. «Օրհնյա՛լ լինի Աբրահամը՝ երկնքի և երկրի Արարիչ Բարձրյալ Աստծուց» (Ծննդ. 14.18,19):

Երբ Աստված օրհնություն է արձակում հրեա ժողովրդի վրա, հետևյալ խոսքերն է ասում. «Տերը երդում է արել Իր աջով և Իր զորության բազուկով, թե՝ քո ցորենը մյուս անգամ չեմ տալու քո թշնամիներին որպես կերակուր, և օտարների որդիները չպիտի խմեն գինին, որը դու վաստակեցիր։ Այլ նրան հնձողները պիտի ուտեն այն, և Տիրոջը օրհնաբանեն, և նրա ժողովողները պիտի խմեն Իմ սրŽարանի սրահներում» (Եսայի 62.8,9): Այստեղ Տերը նույնիսկ օգտագործում է երդում բառը։ Այսինքն՝ Նա ուզում է անընդհատ երկմտող հրեա ժողովրդին հասկացնել, որ Տերն իրենց իսկ ստացած գինին ուզում է օրհնություն դարձնել նրանց համար, որ այն վայելեն Տիրոջ սրահներում, միայն թե հնազանդ լինեն։ Հնազանդ չլինելու դեպքում էլ հրեաներին սպասվում էր հետևյալը. «Այգիներ կտնկես և կդարմանես, բայց գինին չես խմի և խաղողը չես ժողովի, որովհետև որդերը պիտի ուտեն այն» (Երկր. Օր. 28.39): «Դրա համար, որովհետև ոտնահար եք անում աղքատին և նրանից ցորենի պարգևներ եք առնում. դուք սրբատաշ քարից տներ կշինեք, բայց նրանցում չեք բնակվի, ցանկալի այգիներ կտնկեք, բայց նրանց գինին չեք խմի» (Ամովս 5.11): «Դու պիտի սերմես, բայց չհնձես, դու ձեթ պիտի կոխես, բայց յուղով չօծվես: Եվ քաղցու՝ բայց գինի չպիտի խմես» (Միքիա 6.15):

Այլ խոսքով ասած՝ կաշխատես, կտանջվես, բայց օրհնությունդ՝ գինիդ, չես ճաշակի։ Եվ, ի վերջո, հրեաների վերջնական վերադարձի և ապահով բնակվելու խոստման մեջ Տերն ընդգծում է. «Եվ Ես ետ կդարձնեմ իմ Իսրայել ժողովրդի գերությունը, և նրանք պիտի շինեն ավերակ քաղաքները և բնակվեն և այգիներ պիտի տնկեն և խմեն նրանց գինին և պարտեզներ պիտի շինեն և ուտեն նրանց պտուղները։ Եվ Ես պիտի տնկեմ նրանց իրենց երկրի վրա, և նրանք այլևս չպիտի պոկվեն իրենց երկրի վրայից, որ տվել եմ,- ասում է Տերը՝ քո Աստվածը» (Ամովս 9.14,15)։ Այս և նմանատիպ շատ սուրբգրային օրինակներ ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ գինին Հին կտակարանում շատ հաճախ հանդիսանում էր օրհնված, ապահովված լինելու խորհրդանիշ։ Այսինքն՝ մարդու հարուստ կամ աղքատ լինելը չափվում էր նրա ոչխարների, կովերի գլխաքանակով և ցորենի ու գինու պաշարներով։

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up