Նախաբան
Աղոթքի և ծոմի մարդ Ջոն Արկովիոն լավ գիտի` ինչի մասին է գրում իր` «Արծվի ուղին» գրքում: Ծոմապահությունը խոնարհեցնում է մեզ Աստծո առջև և հնարավորություն է տալիս լսել` ինչ որ Հոգին է ասում: Ծոմապահությունից հետո ավելի հեշտ է աղոթել հավատքով և արծվի նման սավառնել Երկնքում: Հեղինակը գրում է, որ ե թե ծոմ պահենք և աղոթք անենք ինչպես` հարկն է, Աստված կհարստացնի մեր կյանքն այն պարգևներով, որոնք Ինքն առավել հարմար է տեսնում մեզ համար: Այդ ժամանակ մենք Աստծո արքայության համար հոգիներ «նվաճող» ծառաներ կլինենք: Եղբա՛յր, շնորհակալություն այս գրքի համար: Ես հավատում եմ, որ այն կօգնի շատերին ավելի լավ հասկանալ ճշմարտությունը և հոգևոր արծիվներ դառնալ Հիսուս Քրիստոսի համար:
Տ.Վ. Բառնիս
Գլուխ 1
Ծոմապահություն
«Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի» (Եսայի 40.31): Այս խոսքի Սինոդալ թարգմանությունը հնչում է այսպես. «Բայց Տիրոջն ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն հոգնի, կգնան և չեն թուլանա» (Եսայի 40.31): Ծանոթությունն ըստ թարգմանչի): «Որ կշտացնում է քո սիրտը բարությունով, և քո մանկությունը նորոգվում է արծվի պես» (Սաղմ. 103.5): «Ապավինել» բառը հին եբրայերենից բառացի թարգմանվում է` «միասին կապել, հյուսել, ոլորել կամ մնալ սպասող»: «Նորոգվել» բառը հին եբրայերենում նշանակում է «փոխվել»: Արծվի փետուրները տարիների ընթացքում մաշվում են, կոտրտվում ու աստիճանաբար թափվում են, իսկ կտուցն ու ճանկերը կորցնում են սրությունը: Արծիվն այլևս չի կարողանում բարձր թռչել, մագիլներով բռնել ու կտուցով պոկոտել իր որսը: Ժողովուրդն ասում է, որ բնազդն արծվին ստիպում է վեր սլանալ, լեռներում գտնել մի քարայր, որտեղ կարող է միայնակ մնալ: Քարայրում արծիվը փետուրներով, կտուցով ու ճանկերով այնքան է քսվում ժայռերին, մինչև ամբողջությամբ նորացնում է դրանք: Այդ ընթացքում նա ոչինչ չի ուտում և չի խմում: Սա ցավոտ և տհաճ գործընթաց է: Արծիվը գտնվելով սպասողական դրության մեջ` հավատում է, որ կրկին կաճեն նոր փետուրներ, իսկ կտուցի և ճանկերի վրա կաճի նոր եղջերաշերտ և իվերջո, դրանք կլինեն առաջվա պես սուր: Անցնելով այդ ընթացքը` արծիվը երիտասարդացած դուրս է գալիս քարայրից: Նա իր թևերը տարածում է այնպես, որ աշխարհը տեսնի դրանք: Թևածելով` նա կրկին հասնում է այն բարձունքներին, որոնց նախկինում հասնում էր սավառնելով: Թե՛ Եսային, թե՛ Դավիթը Աստծուց ոգեշնչված` գրել են արծվի ուղիների մասին: Ծոմապահության ընթացքում, երբ վստահում ենք Աստծուն, մեզնից դեն ենք նետում մեր մարմինների տկարությունը այնպես, ինչպես արծիվն է քարայրում փետուրները, կտուցն ու ճանկերը քսում ժայռերին:«Ուստի մենք էլ, որ վկաների այսքան բազմություն ունենք մեզ շրջապատած, դեն գցենք ամեն ծանրություն և մեզ դյուրավ պաշարող մեղքը, և համբերությամբ վազենք մեր առջև դրած ասպարեզի ընթացքը» (Եμր. 12.1): Ծոմապահության վեցերորդ կամ յոթերորդ օրը մենք զգում ենք, թե ինչպես են մարմնի գործերը փոխարինվում Հոգու պտուղներով: Նորոգվում է մեր հոգևոր ուժը, տեսողությունն ու ձգտումը, մենք նոր քայլ ենք կատարում հոգևոր տարածության մեջ: Իննսուն տարեկանում Դանիելը կարող էր ոչինչ չանել և հանգստանալ` հիշելով իր հաղթանակները: Նա կարող էր հաճույք ստանալ, որովհետև իրեն պատվում էին որպես իմաստուն և հարգարժան մարդու: Սակայն, նա շրջվեց, բարձրացրեց գլուխն ու նորակոչիկի նման ընտրեց արծվի ուղին: Հուսահատության պահին զգալով Աստծո առաջ նոր դության կարիքը` նա ընտրեց քսանմեկօրյա ծոմապահությու նը: Աստշված միշտ կանչում է նրանց, ովքեր պատրաստ են արժանի գին վճարել հավատքի մեջ նոր աշխատանք կամ նոր քայլ անելու համար: Ցանկացած նոր աշխատանք կամ հոգևորում նոր քայլ կատարելուց առաջ պետք է ծոմ պահել: Կլինեն ժամանակներ, երբ Աստված երկարատև ծոմապահության կոչ կանի: Պատճառը կարող է ակնհայտ չլինել, բայց միանգամայն հնարավոր է, որ դու Սուրբ Հոգու տարածության մեջ նոր քայլ կատարելու շեմին ես: Դանիելի ծոմապահության պատասխանը Գաբրիել և Միքա յել հրեշտակների գերբնական հայտնությունն էր, որոնք նաև հայտնեցին Իսրայելի ապագան (տե՛ս Դա- նիել 10.4-21): Շատ կարևոր է, որ ծոմապահության դրդապատճառները լինեն մաքուր, ինչի դեպքում ծոմապահությունը կլինի արդյունավետ: Եսայի մարգարեն խոսում է կատարյալ ծոմապահության դրդապատճառների մասին. «Ահա սա է ծոմը, որը Ես հավանում եմ. լուծի՛ր անիրավության կապանքները (*մարմնի գործերը), բա՛ց արա լուծի կոշկոռները և ջարդվածներին ազատ թող տուր (հոգևոր ստրկություն), և ամեն տեսակ լուծ կոտրե՛ք (տկարություն, հիվանդություն և այլն): Այո, հացդ կտրի՛ր, տո՛ւր սովածին (Խոսքի քարոզչությունը) և թափառական խեղճերին տա՛ր տունդ, երբ որ մի մերկ տեսնես, նրան հագցրո՛ւ, և քեզ պես մարմին ունեցողից քեզ մի՛ ծածկիր (ճշմարիտ պատասխանատվություն` յուրաքանչյուր հոգու համար)» (Եսա յի 58.6,7): Ծոմապահության ընթացքում մեր մարմինը և հանգամանքները շատ անգամ կարող են ստիպել, որ հուսալքվենք: Նույնիսկ մեզ կարող է թվալ, թե մահանում ենք, սակայն իրականում նոր կյանք ենք գտնում: «Եվ ամենքին ասում էր. «Եթե մեկը կամենում է իմ ետևից գալ, թող իր անձն ուրանա և ամեն օր իր խաչն առնի և Իմ ետևից գա, որովհետև ով որ կամենա իր անձն ապրեցնել` կկորցնի նրան, և ով որ իր անձը կորցնի Ինձ համար` նա կապրեցնի նրան»» (Ղուկ. 9.23,24): Ծոմապահության ժամանակ, երբ մեր հույսն ամբողջությամբ Տիրոջ վրա է, հնարավոր է, որ ցավ վերապրենք, բայց ծոմապահությունն ավարտվելուն պես ինչպես ֆիզիկական, այնպես էլ հոգևորում նորացված մեր հնարավորությունները վերադառնում են կրկնակի ուժով: Եսայի մարգարեն պնդում է.
«…քո բժշկությունը շուտով պիտի բուսնի, և քո արդարությունը պիտի գնա քո առջևից, Տիրոջ փառքը պիտի պահի քեզ ետևից (բնօրինակում` «պիտի բարձրացնի»): Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի. դու կաղաղակես, և Նա կասի. Ահա Ես... » (Եսա յի 58.8,9): Մարմնի գործերից և պղծությունից ազատվելու, ինչպես նաև սխալ ճանապարհներից խուսափելու ցանկությունը պետք է այնքան մեծ լինի, որ մենք պատրաստ լինենք վճարել այն գինը, որը ծոմապահությունն է: Շատերը կարծում են, որ ծոմապահության միջոցով Աստծուն կստիպեն կատարել այն, ինչն իրենք են կամենում: Նրանք ցանկանում են ծոմապահության արդյունքում ինչ-որ բան ստանալ` առանց հասկանալու, որ դա չէ Աստծո կամքը: Տիմոթեոսի երկրորդ թղթում տեսնում ենք, որ Աստված դեռևս արարչագործության սկզբում կազմեց մեր կյանքի ծրագիրը: «Որ փրկեց մեզ և սուրբ կոչումով կանչեց. ոչ թե մեր գործերի համեմատ, այլ Իր առաջադրության և շնորհքի համեմատ, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսում հավիտենական դարերից առաջ» (Բ Տի մոթ. 1.9): Ծոմ պահելով մենք չենք փոխում Աստծուն, այլ` մե՛նք ենք փոխվում: Պողոսը խոսում է երկու օրենքների մասին, որոնցով ապրում ենք: «Որովհետև գիտեմ, որ ինձանում, այսինքն` իմ մարմնում, մի բարի բան չի բնակվում, քանի որ կամենալը կա ինձ մոտ, բայց բարին անելը չեմ գտնում: Քանի որ ոչ թե բարին, որ կամենում եմ, անում եմ, այլ` չարը, որ չեմ կամենում, այն եմ գործում: Ուրեմն, եթե այն, որ չեմ կամենում, այն եմ անում. էլ ես չեմ անում այն, բայց ինձանում բնակված մեղքը: Ուրեմն, գտնում եմ այդ օրենքը, որ երբ ես կամենում եմ բարին անել, չարն ինձ մոտ կա: Որովհետև ես հավանում եմ Աստծո օրենքը` ներսի մարդով: Բայց տեսնում եմ ուրիշ օրենք իմ անդամներում, որ իմ մտքի օրենքի դեմ պատերազմում է, և ինձ գերի է բռնում այն մեղքի օրենքով, որ իմ անդամներում է: Ես ի՜նչ խեղճ մարդ եմ. ո՞վ կապրեցնի ինձ այս մահվան մարմնից» (Հռոմ. 7.18-24):
Պողոսի այս հուսահատ ճիչն ու հարցը բացատրվում է այն օրերում տիրող հռոմեական օրենքով: Եթե մարդասպանություն էր կատարվում, սպանվածին կապում էին մարդասպանի մեջքին: Շաբաթներ շարունակ նա պետք է կրեր այդ «բեռը»: Մարդասպանը տանջվում էր դիակի զզվելի հոտից և աղաչում էր ազատել իրեն, սակայն ով ցանկանար ազատել նրան, իր մեջքը պետք է առաջարկեր: O՜h, մենք նույնպես պետք է փափագենք ազատվել գարշելի մարմնից և մեղքի օրենքից: Իսկ Հոգու օրենք մուտք գործելու միակ ճանապարհը ծոմապահությունն է: «Ուրեմն, հիմա դատապարտություն չկա Հիսուս Քրիստոսում լինողների համար, որ մարմնավորապես չեն վարվում, այլ` հոգևորապես: Որովհետև կյանքի հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի և մահվան օրենքից» (Հռոմ. 8.1,2): Մեղքի հանդեպ մարմնի կիրքն ու ցանկությունը «քանդված» չեն կարող լինել, եթե դրանց չճնշես` փափագելով ու ցանկանալով միայն Հոգու օրենքին: Չար ոգիները կքշես Հիսուսի անվան զորությամբ, բայց մարմնին կհաղթահարենք միայն անդադար աղոթքով ու ծոմապահությամբ: Մարդու հոգու համար ծոմապահությունը նույնն է, ինչ որ ծանրաձող բարձրացնելը մարմնի մկանների համար: Մարդկային էությունը կազմված է երեք բաղադրիչներից. մտքից, մարմնից և հոգուց կամ` ներսի մարդուց: Թեսաղոնիկեցիների առաջին թղթում գրված է. «Եվ Ինքը` խաղաղության Աստվածը, ձեզ սուրբ անի բոլորովին, և ձեր ամբողջ հոգին և շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գա լը» (Ա Թեսաղ. 5.23): Իսկ Եբրայեցիների թղթում գրված է. «Որովհետև Աստծո Խոսքը կենդանի է և զորավոր և ամեն երկսայրի սուրից ավելի կտրուկ է և թափանցում է մինչև շնչի և հոգու և հոդվածների և ծուծի բաժանվելը, և քննող է սրտի մտքերն ու խորհուրդները» (Եբր. 4.12):