Դա տեղի չունեցավ մի գիշերվա ընթացքում: Ժամանակ առ ժամանակ ես առանձնանում էի սենյակում, ծնկի գալով` ուղղակի երկրպագում էի Աստծուն: Ես ճանապարհորդում էի ամբողջ երկրով` քարոզելով հազարավոր մարդկանց: Եվ այդ ընթացքում գործնականորեն ժամանակ չէի հատկացնում Աստծուն` իմ սենյակում առանձին երկրպագելու հա- մար: Ես աղոթում էի ծառայությունից առաջ` փորձելով Նրանից ստանալ օծություն, և ձգտում էի ապրել ճիշտ կյանքով: Բայց չէի անցկացնում արդյունավետ ժամանակ` առանձնանալով սենյակում, որտեղ ինձ ոչ ոք չէր կարող տեսնել: Աստծուն երկրպագելու համար հարկավոր չէ ուրիշների ներկայությունը, հակառակ դեպքում ձեր փոխհարաբերությունները Աստծո հետ այնքան էլ ճիշտ չեն լինի: Նրան երկրպագելու համար ձեզ ոչ ոք պետք չէ: Ձեր երկրպագությունը Նրան չի հաճեցնի այնքան ժամանակ, քանի դեռ դուք չեք երկրպագում` առանձնանալով ձեր սենյակում: Եթե ուզում եք առատորեն օրհնվել, սկսեք երկրպագել Նրան` առանձնանալով: Իհարկե, Աստծուն հաճելի է, երբ երկրպագում եք Նրան եկեղեցում: Այն երգերը, որոնք երգում եք ծառայությունից առաջ, պատրաստում են ձեզ` երկրպագության, բայց դա բավարար չէ: Դրանք հաճելի են Աստծուն, բայց դուք ստիպված եք որոշում կա- յացնել` Աստծո հետ անձնական շփում ունենալու համար. միայն դուք և Նա: Դուք չեք կարող Նրա հետ փոխհարաբերություն ունենալ ձեր հայրիկի կամ մայրիկի միջոցով: Դուք չեք կարող Նրա հետ փոխհարաբերություն ունենալ ձեր հովվի միջոցով: Ձեզ անհրաժեշտ է անձնական փոխհարաբերություն ունենալ Աստծո հետ, և դուք երբեք չեք ունենա նշանակալից փոխհարաբերություն, եթե չսովորեք կարևորը դնել առաջին տեղում: «Սակայն առաջ Աստծո արքայությունը և Նրա արդարությունը խնդրեք, և այդ ամենը կտրվի ձեզ» (Մատթ.6.33): Երբ դուք կարևորը դնեք առաջին տեղում, շուտով Աստված կայցելի ձեզ նորովի: Ձեր շուրթերին քաղցր համ կզգաք: Ձեզ շրջա- պատող օդը կլցվի վարդի բուրմունքով, որովհետև Հիսուսը «Սարոնի ծաղիկն է» (Երգ երգոց 2.1): Եթե հասկանայիք և հավատայիք, թե ինչ է ասվում Մատթեոսի Ավետարանի 6.6-րդ խոսքում, որտեղ գրված է, որ, երբ Աստված տեսնի` ինչպես ես ծածուկ աղոթում, հայտնապես կհատուցի քեզ, ապա ինքներդ կտեսնեիք այդ խոսքի իրական լինելը: Եվ եթե մար- դիկ, կարդալով այս գիրքը, իրականում սկսեին երկրպագել Նրան` առանձնանալով մի սենյակում, իմ այս տարիներին ստացած նամակներում կկարդայի. «Նորվե՛լ եղբայր, մեկ տարի շարունակ ես երկրպագել եմ Աստծուն: Ճիշտ է, որոշ փոփոխություններ եղան, բայց ամենակարևորը` կյանքս ամբողջովին փոխվել է: Ինձ համար կյանքը դադարել է պայքար լինելուց: Ինձ վրա է թափվում աստվա- ծային օրհնությունների հեղեղը»:
ԱՅԴ ՕՐՎԱՆԻՑ
Այդ օրվանից, երբ սկսեցի երկրպագել, վերացան իմ ֆինանսա- կան խնդիրները: Ես նույնիսկ Աստվածաշնչյան դպրոցի համար շենք գնեցի: Մեկ տարվա ընթացքում վճարվեց ամբողջ գումարը: Եվ ոչ մի անգամ հարկ չեղավ դրա համար հատուկ զոհաբերություն հավաքել: «Ինչպե՞ս, շենք գնելու համար ոչ մի անգամ զոհաբերություն չե՞ք հավաքել»,- կզարմանաք դուք: Ո՛չ: Մենք հիմա երեք շենք ունենք, շուտով կավարտենք չորրորդ շենքի վրա կատարվող աշխատանքները, և ես ոչ մի անգամ դրանց համար զոհաբերություն չեմ հավաքել: «Իսկ գումարները որտեղի՞ց»,- կհարցնեք դուք: Ինքս էլ չգիտեմ: Դրանք ուղղակի հայտնվում էին: Աստված ինձ առաջնորդում էր սեմինարների, ես էլ սովորեցնում էի մարդկանց: Նրանք մոտենում էին ինձ և ասում. «Նորվե՛լ եղբայր, ես իմ տանը աղոթում էի, և Աստված ասաց, որ գամ այստեղ և տասը հազար դոլարի կտրոն տամ ձեզ»: Իմ կյանքը կատարյալ չէր: Միայն Հիսուսն է կատարյալ, իսկ ես Հիսուսը չեմ. կա միայն Մեկը, Ով երբեք սխալներ թույլ չի տվել, և դա ես չեմ: Բայց եթե միայն դուք ջանաք կատարել այն, ինչ Տերն է ասում, օրհնություններն ուղղակի կթափվեն ձեզ վրա: Մի անգամ, Կոլումբուսում, ես քարոզում էի ճամբարում: Այդ օրը, ճաշից հետո, հանդիպելու էի հովվին: Բայց գալով հյուրանոց` որոշեցի նրան հանդիպել երեկոյան: Ճաշից հետո գրեթե հինգ-վեց ժամ իմ սենյակում երկրպագում էի Աստծուն: Այդ երեկո, երբ պատրաստվում էի ելույթ ունենալ, մի խոսք դեռ չարտասանած` Աստված սկսեց բացահայտել Աստվա- ծաշունչը: Ես այդպես` առանց մի տող կարդալու, կարող էի տասը ժամ անընդմեջ դասավանդել Աստվածաշունչը: Հայտնություններն ու գիտելիքներն ուղղակի անհավանականորեն գալիս էին և հոսում ինձնից: Օծությունն այնքան ուժեղ էր, որ դժվար էր կանգնած մնալ ոտքի վրա: Թվում էր` ուր որ է Աստված ինձ Երկինք կտանի: Սկզբում նույնիսկ չէի կարողանում խոսել: Հովվի կողքին նստած ծառայողն ասել էր. «Նորվելի օծությունն այնքան ուժեղ է, չեմ հասկանում ինչպես է կանգնած մնում, ամեն վայրկյան նա կարող է ընկնել»: Սուրբ Հոգին ողջ զորությամբ գործում էր ծառայության ընթացքում: Զարմանալի է, որ Նա գործում է Խոսքին հնազանդվելու և Աստծուն երկրպագելու ժամանակ: