Տո՛ւր մեզ ազգերը

(0)

ՆԱԽԱԲԱՆ


«ՍԱԿԱՅՆ ԱՌԱՋ ԱՍՏԾՈ ԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆԸ 
ԵՎ ՆՐԱ ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԽՆԴՐԵՔ, 
ԵՎ ԱՅԴ ԱՄԵՆԸ ԿՏՐՎԻ ՁԵԶ»:
ՄԱՏԹԵՈՍ 6.33


­
Մեզ բախտ է վի­ճակ­վել մաս­նակ­ցութ­յուն ու­նե­նալ մի բա­նի մեջ, որն ա­վե­լի մեծ է, քան մենք ինք­ներս: Այն գո­յութ­յուն է ու­նե­ցել մեր ծնվե­լուց շատ ժա­մա­նակ ա­ռաջ և դեռ կշա­րու­նակ­վի մեր երկ­րա­յին կյան­քի ա­վար­տից հե­տո: Մի ա­զա­տագ­րող բան կա հետև­յալ խոս­քե­րի մեջ. մինչ այս աշ­խար­հի հո­գին ձգտում է պար­տադ­րել մեզ ապ­րել լիովին մեր ան­ձե­րի վրա կենտ­րո­նա­ցած քաո­սա­յին կյան­քով, փո­խա­րե­նը մենք կա­րող ենք ընտ­րել ա­վե­լի բարձր, հա­վի­տե­նա­կան նպա­տա­կի հա­մար ապ­րե­լը: Դա թար­մութ­յուն և­ ոգ­ևո­րութ­յուն կհա­ղոր­դի մեր կյան­քին:
­Հի­սու­սը շատ հստակ և պարզ է խո­սում, երբ հոր­դո­րում է մեզ` սկզբում փնտրել Իր ար­քա­յութ­յու­նը: Նա` Ին­քը կբա­վա­րա­րի և կ­հո­գա մեր բո­լոր կա­րիք­նե­րը: Կար­ևոր է ու­շադ­րութ­յուն դարձ­նել, որ Նա ոչ թե շեշ­տադ­րում է կա­տա­րում այն բա­նի վրա, թե ինչ է մեզ պետք մեր ան­ձը ու­րա­նա­լու կամ թող­նե­լու հա­մար, այլ Նա ա­վե­լի շատ խո­սում է այն մա­սին, թե ուր է ցան­կա­նում ա­ռաջ­նոր­դել մեզ: Նա նույ­նիսկ Պետ­րո­սի ձկնոր­սա­կան ցան­ցի մա­սին ո­չինչ չա­սաց, այլ կոչ ա­րեց այս­պես. «Ե՛կ, հետ­ևի՛ր Ինձ, և Ես կդարձ­նեմ քեզ մարդ որ­սա­ցող»: Նա կան­չում էր Պետ­րո­սին ա­վե­լի մեծ բա­նի մեջ: Պետ­րո­սը չտա­տան­վեց, և­ երբ հետ­ևեց Ն­րա խոս­քե­րին, դար­ձավ Տի­րոջ ծա­ռան` ծա­ռա, ով մի­լիո­նա­վոր մարդ­կանց հա­մար օրհ­նութ­յուն էր դառ­նա­լու:
Հ­րա­շա­լի է, երբ հաս­կա­նում ես, թե որն է Աստ­ծո կո­չու­մը քո կյան­քի, ճա­կա­տագ­րի հա­մար, և դառ­նում ես աստ­վա­ծա­յին ծր
ագ­րի մի մա­սը: Եվ միայն Աստ­ծուն է հայտ­նի, թե ինչ պտուղ կբե­րի այն:

­Մենք կա­րող ենք նույնկերպ վար­վել և­ ըն­դու­նե­լով այդ խոս­քե­րը մեր կյան­քե­րի մեջ` միա­նալ և­ ա­վե­լի մեծ բա­նի մա­սը դառ­նալ: Ո­րոշ մարդ­կանց հա­մար դա կլի­նի հայ­րե­նի­քից հե­ռա­նա­լը և մի­սիո­նե­րա­կան դաշտ մտնե­լը, մյուս­նե­րի հա­մար` որ­ևէ այլ տեղ գնա­լու կա­րիք չի լի­նի, նրանց պար­զա­պես անհրա­ժեշտ կլի­նի ու­նե­նալ վառ­վող սիրտ այն ա­մե­նի հա­մար, ինչ Աստ­ված ա­նում է մեր երկ­րի ներ­սում և­ ար­տերկ­րում: Դա է ա­վե­լի բարձր նպա­տա­կի հա­մար ապ­րե­լը, և դա է մեզ դարձ­նում իս­կա­պես հա­րուստ: 

«Ն­րա նշան­նե­րը որ­քա՜ն մեծ են, և Ն­րա հրաշք­նե­րը որ­քա՜ն զո­րա­վոր են: Ն­րա թա­գա­վո­րութ­յու­նը հա­վի­տե­նա­կան թա­գա­վո­րութ­յուն է, և Ն­րա իշ­խա­նութ­յու­նը մնում է դա­րեց­դար» (­Դա­նիել 4.3):

Աստ­ծո ար­քա­յութ­յու­նը կա­ռու­ցե­լու գոր­ծի մեջ կա մի հիա­նա­լի բան. դա մի օրհ­նութ­յուն է, ո­րը եր­կա­րա­ժամ­կետ է և փո­խան­ցում է գա­լիք սե­րունդ­նե­րին: Մով­սեսն ա­վար­տելով ուղին` իր գա­վա­զա­նը հանձ­նեց Հե­սո­ւին, Ե­ղիան հանձ­նեց այն Ե­ղի­սեին, իսկ Պո­ղո­սը` Տի­մո­թեո­սին, և­ այդ­պես շա­րու­նակ: Փաստն այն է, որ նոր սե­րունդ­նե­րը նա­խորդ­նե­րից միշտ ա­վե­լի հե­ռուն են գնա­ցել: 
Մենք պետք է անց­նենք մեր ու­ղին. կար­ևորն այն չէ, թե որ­քան ա­րագ և­ արդ­յու­նա­վետ կանց­նես, կար­ևորն այն է, որ քեզ­նից հե­տո վա­զո­ղի հա­մար ստեղ­ծես քո գոր­ծը շա­րու­նա­կե­լու լա­վա­գույն պայ­ման­նե­րը: Հեր­թը հա­ջորդ ծա­ռա­յո­ղին հանձ­նե­լուց ա­ռաջ կար­ևոր է, որ ո­րոշ ժա­մա­նակ միև­նույն ու­ղին անց­նեն եր­կու­սը միա­սին, կողք-կող­քի: Հա­կա­ռակ դեպ­քում` հանձնման ժա­մա­նակ շատ ջան­քեր կա­րող են ան­տես­վել: Մր­ցա­վազ­քի սկզբում ամ­բող­ջո­վին կենտ­րո­նա­նում ես այն բա­նի վրա, որ ե­ռանդդ լիո­վին տրա­մադ­րես դրան, բայց որ­քան ա­վե­լի ես մո­տե­նում վերջ­նագ­ծին, այն­քան ա­վե­լի լավ ես ճա­նա­չում այն մե­կին, ով շա­րու­նա­կե­լու է քո գոր­ծը: Այս­տեղ կար­ևոր է, որ ե­րի­տա­սարդ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հաս­կա­նան ի­րենց նա­խորդ­նե­րի կա­տա­րած գոր­ծի ար­ժե­քը, սո­վո­րեն նրանց փոր­ձից, և նա­խընտ­րե­լի կլի­նի, որ միա­սին աշ­խա­տեն ա­վե­լի մեծ փորձ ու­նե­ցող­նե­րի հետ, որ­պես­զի կա­րո­ղա­նան հաս­նել ա­վե­լիին:
Եր­բեմն լսում ես, թե ինչ­պես են մար­դիկ ա­սում, որ քրիս­տո­նեութ­յու­նը կվե­րա­նա մեկ սե­րունդ հե­տո: Բայց Աստ­ծո շնորհ­քով Ե­կե­ղե­ցին սերն­դե­սե­րունդ ան­ցել է եր­կու հա­զար տա­րի և նույնկերպ էլ պետք է շա­րու­նա­կի: Կա մի բան, որ կա­րող է կոր­չել ծա­ռա­յութ­յու­նը մե­կը մյու­սին փո­խան­ցե­լու պա­հին` Մեծ Ա­ռա­քե­լութ­յու­նը: Նույ­նիսկ ե­թե ե­կե­ղե­ցի­նե­րը շա­րու­նա­կում են ի­րենց գո­յութ­յու­նը, չկա ոչ մի ե­րաշ­խիք, որ մի­սիա­յի նկատ­մամբ գո­յութ­յուն ու­նե­ցող ե­ռան­դը կպահ­պան­վի: Այս հար­ցում մեր սե­րուն­դը մեծ պա­տաս­խա­նատ­վութ­յուն է կրում: 
­Մենք կա­րող ենք թյու­րի­մա­ցա­բար կար­ծել, թե ե­րի­տա­սարդ­նե­րը հե­տաքրքր­ված չեն, օ­րի­նակ, մի­սիա­յով: Փո­խա­րե­նը` շեշ­տադ­րում ենք կա­տա­րում այլ բա­նե­րի վրա, որ­պես­զի քրիս­տո­նեա­կան կյան­քը ա­վե­լի գրա­վիչ դարձ­նենք նրանց հա­մար: Ես կար­ծում եմ, որ դա մեծ սխալ է: Ա­յո՛, ե­րի­տա­սարդ­նե­րը հա­ճախ են տար­վում հա­ճույք­նե­րով ու զվար­ճութ­յուն­նե­րով, բայց միև­նույն ժա­մա­նակ կար­ծում եմ, որ մի հսկա­յա­կան զո­րութ­յուն կա նրանց ի­դեա­լիզ­մի և դե­պի ա­վե­լի բարձր նպա­տակ­նե­րի ձգտե­լու մեջ: Մենք նրանց ա­ռա­ջար­կե­լու բան ու­նենք: Ե­րի­տա­սարդն ստիպ­ված չէ իր հա­մար ար­կած­ներ փնտրել հա­մա­կարգ­չա­յին խա­ղե­րի և «էքշն» ժան­րի ֆիլ­մե­րի վիր­տո­ւալ աշ­խար­հում: Մի­սիա­յի աշ­խար­հում էլ կան ոչ պա­կաս շատ ար­կած­ներ: Այս­տեղ ե­րի­տա­սարդ­նե­րը կա­րող են իս­կա­պես հե­րո­սա­կան գոր­ծեր կա­տա­րել` օգ­նել աղ­քատ ե­րե­խա­նե­րին մի­սիա­յի շրջա­նակ­նե­րում, մա­քուր ջուր մա­տա­կա­րա­րել գյու­ղե­րի բնա­կիչ­նե­րին, օգ­նութ­յուն ցու­ցա­բե­րել ա­ղե­տի գո­տի­նե­րում տու­ժած ըն­տա­նիք­նե­րին, հա­վատ­քի մա­սին խո­սել հոգ­ևոր խա­վա­րի մեջ ապ­րող մարդ­կանց հետ, կամ զի­նել քրիս­տոն­յա­նե­րին հա­վատ­քի խոս­քով: Շատ ան­գամ­ներ նրանք տուն են վե­րա­դառ­նում վե­րա­փոխ­ված, Հի­սու­սի նկատ­մամբ նոր խան­դա­վա­ռութ­յամբ լցված և Ն­րան ծա­ռա­յե­լու նոր ե­րա­զան­քով: 

Ան­ձամբ իմ մի­սիո­նե­րա­կան ու­ղին սկսվեց Բանգ­լա­դեշ կա­տա­րած մի խմբա­կա­յին ճա­նա­պար­հոր­դութ­յան ժա­մա­նակ: Ինձ հա­մար ամ­բող­ջո­վին օ­տար այդ մշա­կույ­թում ես լցվե­ցի սի­րով այն մարդ­կանց նկատ­մամբ, ո­րոնց շրջա­պա­տում աշ­խա­տում էինք: Ես տես­նում էի, թե ինչ­պես էին հրաշք­ներ կա­տար­վում, երբ ա­ղո­թում էի ծանր հի­վանդ­նե­րի հա­մար: Հան­կարծ այդ ա­մենն ինձ հա­մար շատ հա­րա­զատ դար­ձավ: Ես ե­րի­տա­սարդ էի, և դա ինձ հա­մար մի նոր բա­ցա­հայ­տում էր: Եվ հենց այդ ժա­մա­նակ էր, որ դար­ձա մի­սիո­ներ:
Ա­վե­տա­րա­նա­կան ե­կե­ղե­ցին ա­մուր մի­սիո­նե­րա­կան ա­վան­դույթ­ներ ու­նի: Այն մեծ գոր­ծեր ու­նի կա­տա­րած ամ­բողջ աշ­խար­հում: Մի­սիո­ներ­ներն ու­ղարկ­վել են մի­սիա­յի, իսկ բա­րե­խոս­նե­րը կռիվ են մղել` նրանց հա­մար ա­ղո­թե­լով: Ե­կեք այն­պես ա­նենք, որ ա­ճող սե­րուն­դը նույն­պես զգա այս ա­մե­նի հա­մը և ներգ­րավ­ված լի­նի սրա մեջ: 
Այս գրքի նպա­տակն է` հասց­նել Ա­վե­տա­րա­նը ազ­գե­րին: Թո՛ւյլ տվեք, որ այն կրակ վա­ռի ձեր սրտե­րում: Գիր­քը ներ­կա­յաց­նում է նաև, թե ինչ է մի­սիան, և խոր­հուրդ­ներ է տա­լիս, թե ինչ­պես ա­նել ա­ռա­ջին քայ­լե­րը դե­պի այն մի­սիան, ո­րի հա­մար կանչ­ված եք:
­Պատ­մութ­յան մեջ ոչ մի սե­րունդ չի ու­նե­ցել Ա­վե­տա­րա­նը աշ­խար­հին հասց­նե­լու ա­վե­լի լավ հնա­րա­վո­րութ­յուն­ներ, քան մենք: Աշ­խարհն սպա­սում է: Մենք թույլ չենք տա, որ այդ սպա­սումն ա­պարդ­յուն լի­նի:
­Դե­պի աշ­խար­հի բո­լոր ծայ­րե­րը`

Գ­նա՛, գնա՛, սերմ­նա­ցան, գնա՛, 
­Տա՛ր քո թան­կար­ժեք սեր­մը և ցա­նի՛ր, 
Գ­նա՛, գնա՛, սերմ­նա­ցան, գնա՛,
Գ­նա՛, գնա՛, քաղ­վոր, գնա՛,
­Տե՛ս` ինչ­պես են ար­տե­րը հա­սել,
Գ­նա՛, գնա՛, քաղ­վոր, գնա՛:

Է­րիկ Բերք­վիստ

Ք­րիս­տիան Օ­կեր­հելմ,
­Մի­սիա­յի տնօ­րեն, 
«Կ­յան­քի Խոսք», Ուպ­սա­լա

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ


«ԽՆԴՐԻ՜Ր ԻՆՁՆԻՑ, ԵՎ ԵՍ ՀԵԹԱՆՈՍՆԵՐԻՆ 
ՔԵԶ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈԻՆ ԿՏԱՄ, ԵՎ ԵՐԿՐԻ ԾԱՅՐԵՐԸ` 
ՔԵԶ ՍՏԱՑՎԱԾՔ»:
­Սաղ­մոս 2.8



Աստ­ված ու­նի ե­րա­զանք: Ն­րա ե­րա­զանքն է` շա­հել կո­րած հո­գի­նե­րին և ցույց տալ Իր սերն ու գթութ­յու­նը երկ­րի վրա ապ­րող ա­մեն մար­դու: Հի­մա Նա մեզ կան­չում է, որ դառ­նանք Իր ե­րա­զան­քի մի մա­սը: Մի­սիան պար­զա­պես Աստ­ծո ե­րա­զանքն ի­րա­կա­նաց­նելն է, և­ այն նե­րա­ռում է ամ­բողջ աշ­խար­հը:
­Սաղ­մոս­նե­րի հե­ղի­նա­կը սո­վո­րեց­նում է մեզ խնդրել ազ­գե­րը` որ­պես ժա­ռան­գութ­յուն: Դա շատ խի­զախ ա­ղոթք է, սա­կայն այն բխում է Աստ­ծո սրտից: Աստ­ված կա­մե­նում է, որ մենք ա­ղո­թենք, գնանք ու շա­հենք ազ­գե­րը Ք­րիս­տո­սի հա­մար: Ե­թե մի­սիա­յի գա­ղա­փա­րը հա­նենք Աստ­վա­ծաշն­չից, Գր­քի կազ­մից բա­ցի ո­չինչ չի մնա:
«Ո­րով­հետև Աստ­ված այն­պես սի­րեց աշ­խար­հը, որ Իր Միա­ծին Որ­դուն տվեց, որ ա­մեն Ն­րան հա­վա­տա­ցո­ղը չկոր­չի, այլ` հա­վի­տե­նա­կան կյանք ու­նե­նա» (­Հովհ. 3.16): Աստ­ծո սիրտն այդ­պի­սին է. տալ Իր ու­նե­ցած լա­վա­գույ­նը մեզ հա­մար, նույ­նիսկ ե­թե ար­ժա­նի չենք դրան: Ն­րա սե­րը միշտ տվող է: Հի­սու­սը ո­րո­շեց թող­նել Եր­կին­քը և­ իջ­նել այս եր­կիր` հա­նուն մեզ: Նա դար­ձավ մի­սիո­ներ, Ու­ղարկ­ված: Նա ե­կավ Իր տնից մեր տուն, որ­պես­զի բե­րի մեզ Բա­րի լու­րը:
­Ջոն Ֆալ­կո­նե­րը` շոտ­լան­դա­ցի մի հոգ­ևո­րա­կան, ո­րը ծա­ռա­յում է շոտ­լան­դա­կան ե­կե­ղե­ցում որ­պես քա­հա­նա, ա­սել է. «Ես կյան­քի միայն մեկ մոմ ու­նեմ վա­ռե­լու և այն կ­նա­խընտ­րեի վա­ռել խա­վա­րով պատ­ված, քան լույ­սով ո­ղող­ված մի վայ­րում»:
­Հի­սուսն աշ­խար­հի լույսն է և­ ապ­րում է մեր մեջ: Հի­մա մենք պետք է գնանք և լի­նենք այդ լույ­սը այլ մարդ­կանց հա­մար: Մի՞­թե հրա­շա­լի լիա­զո­րութ­յուն չէ այս աշ­խար­հում Աստ­ծո լույ­սի դես­պան­նե­րը լի­նե­լը:
Այս գրքի մի­ջո­ցով ցան­կա­նում ենք ո­գեշն­չել ձեզ ա­նել դե­պի մի­սիան տանող հա­ջորդ քայ­լը: Մի­սիո­նե­րա­կան դաշ­տում անց­կաց­րած տա­րի­նե­րի ըն­թաց­քում մենք տե­սել ենք, թե որ­քան շատ մի­սիո­ներ­նե­րի կա­րի­ք կա: Հի­սուսն ա­սաց, որ հունձ­քը շատ է, 

բայց մշակ­նե­րը` քիչ, և դա իս­կա­պես այդ­պես է (տե՛ս Ղուկ. 10.2): Այս աշ­խար­հի կա­րիք­նե­րը նվա­զե­լու փո­խա­րեն օ­րե­ցօր ա­ճում են: Աշ­խար­հի բ­նակ­չութ­յունն ա­րագ է ա­ճում, և մենք պետք է ոտ­քի կանգ­նենք ու հաս­նենք ա­մեն մե­կին:
­Մի­սիան մրցույթ չէ, այն հա­մա­գոր­ծակ­ցութ­յուն է: Աֆ­րիկ­յան հայտ­նի մի ա­սաց­վածք կա. «Ե­թե ու­զում ես ա­րագ գնալ, միայ­նակ գնա, իսկ ե­թե ու­զում ես հե­ռուն գնալ, գնա որ­ևէ մե­կի հետ»: Որ­քան ճիշտ է աս­ված: Մենք հա­վա­տում ենք, որ Աստ­ված մի­սիո­ներ­նե­րի սե­րունդ է բարձ­րաց­նում, և­ այդ մի­սիո­ներ­նե­րը միա­սին` ինչ­պես մի ա­լիք, կգրա­վեն նոր ազ­գեր և մայր­ցա­մաք­ներ Հի­սուս Ք­րիս­տո­սի հա­մար:

­Դու կլի­նե՞ս դրա մի մա­սը: 

­Կառլ-­Գուս­տավ Ս­ևե­րին և Վիլե Մա­նիս­տո,
Ուպ­սա­լա, հու­նիս, 2015

 

1. Ի՞ՆՉ Է  ՄԻՍԻԱՆ


ՄԻԱՅՆ ՔՐԻՍՏՈՍԸ ԿԱՐՈՂ Է ՓՐԿԵԼ ԱՇԽԱՐՀԸ, 
ԲԱՅՑ ՔՐԻՍՏՈՍԸ ՉԻ ԿԱՐՈՂ ՓՐԿԵԼ ԱՅՆ ՄԻԱՅՆԱԿ:
­Դեյ­վիդ Լի­վինգս­թոն



Ես (­Վի­լեն) մի հիաս­քանչ շա­բաթ անց­կաց­րի Վիետ­նա­մի հրա­շա­լի ժո­ղովր­դի հետ, երբ դա­սա­վան­դում էի Հա­նոյիի մոտ գտնվող մի հե­ռա­վոր գյու­ղի Աստ­վա­ծաշնչ­յան դպրո­ցում: Ես հա­ճույք էի ստա­նում «Կ­յան­քի Խոսք» ե­կե­ղե­ցու ան­դամ­նե­րի հետ անց­կաց­րած ա­մեն մի րո­պեից: Մենք այ­ցե­լում էինք նաև երկ­րի տե­սար­ժան վայ­րե­րը, սոկ­կեր էինք խա­ղում, ճա­շում էինք միա­սին` վա­յե­լե­լով հա­ճե­լի ըն­կե­րակ­ցութ­յուն:
­Վիետ­նա­մը դեռ հա­մե­մա­տա­բար փակ եր­կիր է Ա­վե­տա­րա­նի հա­մար, սա­կայն այն կա­մաց-կա­մաց բաց­վում է: Ընդ­հա­տակ­յա ե­կե­ղե­ցի­ներն ա­մուր են, բայց ոս­տի­կա­նութ­յունն ա­մեն օր ան­հանգս­տաց­նում է նրանց: Մի օր, երբ Աստ­վա­ծաշնչ­յան դպրո­ցի ճա­նա­պար­հին էի, ինձ զան­գա­հա­րեց իմ թարգ­մա­նի­չը և խնդ­րեց, որ մի ո­րոշ ժա­մա­նակ սպա­սեմ: Ոս­տի­կա­նութ­յու­նը ե­կել էր դպրո­ցի շենք, և­ ինձ հա­մար ա­պա­հով չէր լի­նի այն­տեղ գնա­լը: Այդ­պի­սով ես ե­րեք ժամ սպա­սե­ցի գյու­ղի մոտ գտնվող մի սրճա­րա­նում, մինչ ոս­տի­կան­նե­րը կհե­ռա­նա­յին: Այ­նու­հետև գնա­ցի դպրոց և շա­րու­նա­կե­ցի իմ թե­ման` «Ար­յան Ուխ­տը», ո­րի ըն­թաց­քում Աստ­վա­ծաշն­չով ցույց տվե­ցի, թե ինչ ուխտ ունենք Աստ­ծո հետ, և թե ինչ­պես է Հի­սու­սի ար­յու­նը մաք­րել մեզ բո­լոր ա­նօ­րի­նութ­յուն­նե­րից:

 

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up