Որովհետև այդպե ՛ս է գրված

(0)

ՆԱԽԱԲԱՆ


«Աստվածաշունչը մեր առաջին ու վերջին ատյանն է». այս
սկզբունքը Չ. Հ. Սպերջենի կյանքի և ավետարանչութ -
յան հիմնական թեման էր: Անցած ճանապարհը իմի բերելով` նա
հետևյալ եզրահանգումն է արել. « Քառասուն տարի շարունակ Ավե-
տարանը քարոզելուց և երեսունվեց տարի շարունակ այդ քարոզ-
ները հրատարակելուց հետո ես իրավունք ունեմ խոսելու Աստվա-
ծաշնչի հարստության մասին: Այն անսպառ է»:
Այս գրքում խոսվում է քրիստոնեական հավատքի հենց այդ ան-
սպառ հարստության աղբյուրի մասին, որն իր տեսակի մեջ միակն է:
Գրքի սկզբում զետեղված է այն հանրահայտ զեկույցը, որը Սպերջենը
գրել է դեռևս ծանր հիվանդությունից առաջ: Նա հանդես եկավ դրա-
նով 1891 թվականին` իր քոլեջում սովորած հովիվների առջև: Քարո-
զը, որի վերնագիրն էր «Աշխարհի մեծագույն պայքարը», անմիջապես
հրատարակվեց և ավելի քան 30 հազար օրինակ ուղարկվեց Անգլիայի
բոլոր եկեղեցական առաջնորդներին` որպես «Չ. Հ. Սպերջենի վերջին
հրովարտակ»: Հենց նույն տարում այն թարգմանվեց նաև գերմաներեն:
Այդ զեկույցը կարելի է կոչել Սպերջենի հոգևոր կտակը: Նա մեծ
զորությամբ ներշնչում է քրիստոնյաներին, և հատկապես` Ավետա-
րանը քարոզողներին, չդադարեցնել մեղքի և մոլորության դեմ սուրբ
պայքարը: Հիմնվելով Եփեսացիների 6.16,17 խոսքերի վրա` նա
թախանձագին կոչ է անում. «Եվ ամենի վրա հավատքի վահանն
առեք, որով կարող լինեք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել, և
փրկության սաղավարտն առեք, և Հոգու սուրը, որն Աստծո Խոսքն է»:
Նրա քարոզի մեջ ներդաշնակ եռահնչյունի նման երեք թեմա է
հնչում. Աստծո Խոսքը, Եկեղեցին, Սուրբ Հոգին: Այդ ակորդի մեջ
յուրաքանչյուր նոտա իր նշանակությունն ունի, և միաժամանակ
նրանք զարմանալի կերպով սերտորեն կապված են: Աստծո Խոս-
քի հեղինակության վերաբերյալ թե՛ անցյալի, թե՛ արդի բանավեճե-
րի առկայությամբ օգտակար է լսել Սպերջենի ձայնը, որն ասում է.

«Ես կարծում եմ, որ անցել է այն ժամանակը, երբ Աստվածաշունչը
պաշտպանելն անհրաժեշտություն էր համարվում: Աստծո Խոսքն
արդեն այնքան հաճախ է պաշտպանել ինքն իրեն, որ այդ ուղղութ-
յամբ այլևս որևէ բան անելու կարիք չկա»:
Այսպիսով, այս գրքում կհանդիպենք ոչ այն Սպերջենին, ով փաս-
տարկներ է փնտրում և խուսանավելով փորձում է պահպանել իր դիր-
քը: Նա գործում է իրեն բնորոշ ոճով և վստահորեն առաջ շարժվում:
Նա ոչ թե պաշտպանվում, այլ հարձակվում է, և Ավետարանը քարո-
զելու միջոցով մարդկանց խիզախություն ներշնչում: «Աստվածա-
շունչը` Քրիստոսը չէ,- պարզաբանել է նա մեկ այլ վայրում,- բայց այն
մեզ մատնացույց է անում Քրիստոսին: Մի՛ ապավինիր քո Աստվա-
ծաշնչին, կարծես այն կարող է փրկել քեզ. փրկվելու համար դու պետք
է գնաս Քրիստոսի մոտ: Իսկ եթե արդեն հավատում ես Քրիստոսին,
ուրեմն ձգտի՛ր նաև ուրիշներին առաջնորդել Նրա մոտ: Եթե քո ջան-
քերն ամբողջությամբ չներդնես Աստվածաշունչն ամենուր տարածելու
համար, ապա էլ ինչպե՞ս կարող ես կատարել Քրիստոսի տված առա-
ջադրանքը` Ավետարանը քարոզելու վերաբերյալ (տե՛ս Մարկ.16.15):
Աստծո Խոսքը գործնականորեն կիրառի՛ր քո առօրյայում»:
Սպերջենի ամուր դիրքորոշումը և կյանքի փորձառությունը հետևյալ
պնդման մեջ էր. « Միայն Աստվածաշնչի օգնությամբ է հնարավոր կան-
գուն մնալ հոգևոր պատերազմում, և Սուրբ Հոգու օրհնությունը կունե-
նա միայն այն եկեղեցին, որը բարձր է գնահատում Աստծո Խոսքը»:
Գրքում ներկայացված է Սպերջենի քարոզը, որտեղ նա, հիմնվելով
Քրիստոսի փորձությունը նկարագրող ավետարանական պատմության
վրա, երիտասարդ քրիստոնյաներին (և ոչ միայն նրանց) ցույց է տա-
լիս, թե ինչպես էր Ինքը` Հիսուսը, օգտվում Աստծո Խոսքից: «Գրվա՛ծ
է»,- այսպես է կոչվում այն զենքը, որի օգնությամբ հաղթականորեն
պայքարում են «հավատքի բարի պատերազմում» մարտնչողները:
Մի անգամ Սպերջենն ասել է. « Նա, ով դաստիարակված ու
կրթված է Սուրբ գրքով, պատրաստ է թե՛ ժամանակավոր, և թե՛ հա-
վիտենական կյանքին»:
Գյուն տեր Բալդերս

 

ՄԵԾ ՊԱՅՔԱՐԸ


Ամիսներ շարունակ ես կրում եմ այս քարոզն իմ սրտում: Սա
իմ բազմաթիվ աղոթքների պտուղն է: Թե՛ քարոզելիս, թե՛
ցանկացած այլ գործում ուզում եմ լիովին Տիրոջ տնօրինության
տակ լինել: Ես պատրաստ եմ կմկմալով խոսելու, եթե իմանամ, որ
այդպիսով Աստծո նպատակներն առավել լիարժեքորեն կիրագործ-
վեն: Ես պատրաստ եմ բացարձակապես կորցնելու պերճախո-
սությունը, եթե դրա արդյունքում ունկնդիրներն ավելի լավ կսնվեն
հոգևոր սնունդով, որը միայն Հիսուս Քրիստոսի, այսինքն` մարմնա-
վորված Աստծո Խոսքի մեջ է:
Ես համոզված եմ, որ մենք` քարոզիչներս, պետք է ջանասիրաբար
պատրաստվենք քարոզին, և մեր ունեցած լավագույնը տրամադրենք
մեր մեծ Ուսուցչին` ծառայության համար: Ես կարդացել եմ մի բուռ
հույների մասին, որոնք պարսկական մի ամբողջ զորաբանակի դեմ
մարտնչելիս, իրապես առյուծի խիզախությամբ պաշտպանել են լեռ-
նանցքը: Պարսիկ հետախույզը, որը հետևել էր հույներին, զեկուցել
էր իր արքային, թե հակառակորդի զինվորները միանգամայն թշվառ
արարածներ են, որ իբրև թե նրանք մարտից առաջ ժամանակ են
վատնում իրենց մազերը սանրելու վրա: Բայց արքան այդ լուրին այլ
գնահատական տվեց. «Այն մարդիկ, ովքեր ճակատամարտից ա ռաջ
կարող են կարգի բերել իրենց մազերը, ակնհայտորեն թանկ են գնա-
հատում իրենց գլուխը և մահվանը դեմ առ դեմ դուրս գալու վախին»:
Եթե աստվածային ճշմարտությունները տարածելու համար
ձգտենք կիրառել արտահայտման լավագույն ձևերը, մեր հակա-
ռակորդների համար դա վկայություն կլինի առ այն, որ հանուն
ճշմարտության մենք պատրաստ ենք ավելի մեծ զոհեր անելու: Ան-

վախորեն պետք է մարտի բռնվենք սուտ ուսմունքների, աշխար-
հիկ ապրելակերպի և մեղքի հետ: Մեր ծառայության ու քարոզների
մեջ պետք է գերիշխեն ոչ թե անկարգ կրքերը, այլ հանգամանորեն
կշռադատված սկզբունքները: Չլինենք թափթփված և անփույթ. չէ՞
որ հույս ունենք` հաղթելու: Մենք չպետք է թափթփված և անպատ-
րաստ մարդիկ լինենք, քանի որ դա թուլակամության նշան է:

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up