Ինչպե՞ս դուրս գալ փոսից

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Barbara Plilar
  • Կոդ: BP01
  • Formats available: pdf
  • Դիտում

ԸՆԾԱՅԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

Նախ և առաջ, իմ ամուսնուն` Ռասելին։ Նրա մեծ տեսիլքը ոգեշնչել է ինձ` կյանքում հասնելու նորանոր բարձունքների: Նա միշտ իմ մեջ տեսել է ավելին, քան ես` նրա մեջ, և խրախուսել է օգտագործել իմ ներուժը։ Շնորհակալություն, որ իմ կողքին ես եղել և սիրել ես ինձ կյանքիս ամենախավար պահերին, երբ իմ ապագան խոստումնալից չէր։ Իմ ծնողներին` Սի Փի և Դիքսի Բրաուններին, ովքեր սովորեցրել են ինձ լինել իմ խոսքի տերը և չհանձնվել կյանքում, այլ ջանասիրաբար աշխատել և լավագույնս կատարել իմ գործը։ Իմ հորը, ով ագարակատեր էր, և ով սովորեցրեց ինձ ցանքի և հունձքի սկզբունքը` ցանել լավագույն սերմը և սպասել հունձքին։ Ես հետևում էի, թե ինչպես էր նա տարեց տարի ցանում իր լավագույն սերմը և միշտ ստանում լավագույն հունձքը, և տեսնում էի, որ այդ սկզբունքը կրկին և կրկին գործում էր։ Դոկտոր Օրալ Ռոբերտսին, ով իր գրքերի միջոցով սովորեցրեց ինձ հավատքի, ցանքի և զոհաբերության մասին։ Իմ դուստրեր Շերիլին, Միշելին և Քրիսթիին. դուք հրաշալի և գեղեցիկ կանայք եք։ Ես անչափ սիրում եմ ձեզ, և հուսով եմ, որ իմ կյանքն օրինակ է եղել ձեզ համար, որ հետևեք ձեր համոզմունքներին` անկախ հանգամանքներից։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Շերիլին` հիվանդությանս ընթացքում իմ փոխարեն «խրամատում կանգնելու» և այդքան երիտասարդ հասակում ընտանիքի հոգսն ամբողջությամբ իր վրա վերցնելու համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միշելին` ուժեղ և գեղեցիկ կին լինելու համար։ Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Քրիսթիին` ամեն օր իմ կողքին լինելու, ինձ հետ աշխատելու, ինձ աջակցելու և իմ կյանքի հրաշալի մասնիկը կազմելու համար։ Իմ աշխատակազմին, ովքեր հրաշալի պարգևներ ունեցող մարդիկ են, և ովքեր արեցին այն ամենը, ինչ անհրաժեշտ էր` այս գրքի աշխատանքներն ավարտին հասցնելու համար։ Իմ օգնական հովիվներ Լեյն և Էլիզաբեթ Կորկամպներին և Սանդրա Բիբբին, ովքեր այս նախաձեռնության ընթացքում եղել են իմ կողքին իրենց աղոթքներով, խորհուրդներով, սիրով և խրախուսանքով։ Նրանց անվերջ սերը, համբերությունը և հավատարմությունը շարունակ աջակցում են մեզ։ Իմ հովիվներին Տեխաս նահանգի Էլ Պասո քաղաքից` Չարլզ և Ռոշել Նիմեններին, ովքեր ամենասկզբից սովորեցրել են մեզ, որ «Աստ ված մեր կողմն է», և եթե մենք ունենանք « Լայն մտա ծե լա կերպ, մեծ հա վատք և մեծ սպա սում», մեր սպասումը կիրականանա։ « Ռեմա» Աստվածաշնչյան ուսումնական կենտրոնին և Եղբայր Հեգինին, ով սովորեցրեց մեզ, որ հավատալ` նշանակում է գերազանցության չափանիշ սահմանել, նաև` վստահել ու հնազանդվել Աստծո Խոսքին։ Ջին և Ալբերտա Դեվիդսոններին, ովքեր հնազանդվեցին Աստծուն և եկան աղոթելու ինձ համար 1979 թվականին, երբ ծանր հիվանդ էի։ Իմ լավ ընկերուհի Շիրլի Լորենցին... քո ընկերությունը, աղոթքները և սերն այնքա՜ն կարևոր են եղել ինձ համար։ Իմ հրաշալի ընկերուհուն` Նեվա Լեմային, ով նույնպես լրիվ ժամանակվա ծառայության մեջ է: Նա օգնության եկավ և ճիշտ ժամանակին Երկնքից խոսք տվեց: Նա միշտ քրոջ պես է եղել ինձ համար։ Մեր բոլոր հրաշալի ընկերներին, ովքեր աղոթում են և աղոթել են մեզ համար մեր կյանքի տարբեր փուլերում... դուք անգնահատելի՜ եք։ Փեթի Ալեքսին, ով սովորեցրեց ինձ աղոթել Աստծո Խոսքով` մինչև պատասխան ստանալը: Դոկտոր Էդ և Նենսի Դյուֆրեյններին, ովքեր խրախուսել են ինձ չհանձնվել, և Սուրբ Հոգով առաջնորդվող մարդկանց մեծ օրինակ են եղել։ Օդրի Վեդերլիին, ում հավատքի աղոթքները, ընկերությունը, սերը, գթասրտությունը և խրախուսանքը կրկին ու կրկին օրհնել են ինձ։ Մեր հրաշալի ծառայող-ընկերներին... Ջոն Բիվերին, ով կայծ վառեց իմ ներսում` կյանքիս հաջորդ փուլին անցնելու համար։ Եվ Ռոբերտս Լիարդոնին, ում հաղորդակցությունը, ոգեշնչումը և խիզախությունը դրդեցին ինձ հասնել ավելի մեծ բարձունքների և խորությունների` Աստծո հետ։ Նրանց, ովքեր ոգեշնչում էին մեզ` փնտրելու լավագույնը, տեսնելու լավագույնը և լինելու լավագույնը։ Ռոբերտս Լիարդոնին` այն բանի համար, որ խրախուսեց ինձ գրել այս գիրքը և գնալ դեպի ազգերը։ Եվ մեր եկեղեցական համայնքին` Աստծուն նվիրված մարդկանց, ովքեր ձգտում են իրենց երազանքներին և իրագործում են Աստծուց տրված ներուժն իրենց կյանքում։ Մեր թոռներին, որոնց շնորհիվ մենք ցանկանում ենք ապրել, որպեսզի տեսնենք, թե ինչպես են իրականացնում իրենց երազանքները, նաև` թողնել ժառանգություն, որին նրանք կարող են հետևել։ Նրանց, ովքեր ընթերցում են այս գիրքը... իմ ցանկությունը, հույսը և աղոթքն է, որ դուք համոզվեք, որ միշտ հույս կա, և երբեք չպետք է հանձնվել։

                                                                                         Ի սրտե` Բարբարա Պլիլար

 

ՆԱԽԱԲԱՆ

Մեծ ուրախությամբ ցանկանում եմ ներկայացնել Բարբարա Պլիլարի նոր հրաշալի գիրքը, որը կոչվում է «Ինչպե՞ս դուրս գալ փոսից»։ Ժամանակ առ ժամանակ գրեթե բոլորիս կյանքը հայտնվում է խառնաշփոթ վիճակում: Բարբարան օգտագործում է Աստծո Խոսքը և իր հավատքի փորձառությունը, որպեսզի ցույց տա մեզ Աստծո ճանապարհը` փոսից դուրս գալու և այլևս դրանում չհայտնվելու համար։ Ես հավատում եմ, որ դուք կարևոր և օգտակար դասեր կքաղեք Բարբարայից և նրա յուրօրինակ գրելաոճից։ Ռասել և Բարբարա Պլիլարները Էվելինի և իմ ընկերներն են: Մենք հավատում ենք նրանց և նրանց ծառայությանը, որը մեծ հաջողություն ունի։ Աստված առատորեն օրհնի ձեզ «Ինչպե՞ս դուրս գալ փոսից» գրքի անժամանակյա ճշմարտություններն ընթերցելու և յուրացնելու ընթացքում։

                                                                                  – Օ րալ Ռոբերտս, Հունիս, 2000թ. 

 

Մահ հիշեցնող գոյությունից դեպի հարություն և կյա՜նք: Բարբարան վերապրել է փոսում լինելու անհուսությունը, երբ այն մարդիկ, ովքեր պետք է օգնեին նրան, սխալ որոշումներ էին կայացրել, և նա հայտնվել էր «անհույս» վիճակում: Բայց Աստված գործե՜ց նրա կյանքում։ Այս կյանքով լի կինը հաղթեց. նա հուսաց Աստծուն` իր Ապաստանին, և Աստված բարձրացրեց Բարբարային` իր կայացրած ճիշտ որոշումների միջոցով։ Ինչպիսին էլ լինի ձեր կյանքը, Բարբարայի փորձառությունը և իմաստությունն ուժ կհաղորդեն ձեզ, որ հասնեք ավելի մեծ հաջողությունների և հաղթանակների։ Ինձ դուր է գալիս նրա պնդումը. « Դուք չեք կարող հասնել հաղթանակի նոր մակարդակի, քանի դեռ լսում եք նրանց, ովքեր որոշել են մնալ պարտության մեջ։ Անհաջողակ մարդիկ մշտապես փորձում են պահել ձեզ իրենց մակարդակի վրա: Մի՛ համակերպվեք դրան։ Որոշո՛ւմ կայացրեք դուրս գալ այդ միջավայրից»։ Դուք կարող եք անել դա` օգտվելով Բարբարայի անձնական հաղթանակների մասին իմաստուն խորհուրդներից և վկայություններից, որոնք նա զետեղել է «Ինչպե՞ս դուրս գալ փոսից» գրքում։

                                                                                 – Բոբբի Ջին Մերք, Հունիս, 2000թ. 

 

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

 

Բարբարա Պլիլար Դուք երբևէ զգացե՞լ եք ձեզ այս գրքի կազմին պատկերված կնոջ պես։ Ես զգացել եմ: Միգուցե ձեր ամուսինը զանգահարել է ձեզ վերջին րոպեին և ասել, որ ընթրիքի է գալու կարևոր հյուրի հետ, բայց տունն ամբողջովին թափթփված է, երեխաները բղավելով վազվզում են միջանցքով, իսկ շունը և կատուն փորձում են հասնել նրանց ետևից: Դուք փորձում եք ինչ-որ բան ձեռնարկել վերջին րոպեին. ձեռքով խարխափում եք դարակի մեջ` փնտրելով այնպիսի բան, ինչը կարելի էր պատրաստել մինչև հյուրի գալը, բայց թվում է` ոչինչ չի ստացվում: Դուք մտածում եք. «Ինչպե՞ս եմ ամեն ինչ հասցնելու»։ Սա կարող է պատահել և՛ կանանց, և տղամարդկանց հետ. համոզված եմ, որ ձեր կյանքում եղել են օրեր, երբ թվացել է, թե ձեզ ներկայացված պահանջներն անհաղթահարելի են։ Հնարավոր է` դուք մեծ ճնշում եք զգացել աշխատավայրում, ամուսնության մեջ, ընտանիքում, դպրոցում կամ համալսարանում, որևէ հարաբերության մեջ, ձեր ընտանիքի անդամներից մեկի հիվանդության կամ մահվան պատճառով, կամ էլ անսպասելի ամուսնալուծության արդյունքում։ Իմ կյանքում հաճախ է պատահել, որ ճնշումներն անհաղթահարելի են թվացել: Նույնիսկ եղել են պահեր, երբ ես մտածում էի, որ կենդանի չէի մնա մինչև օրվա վերջը: Միգուցե հիմա` երբ այս գիրքը ձեր ձեռքին է, դուք զգում եք նո՞ւյնը։ Նկատե՞լ եք, որ երբեմն խնդիրներն ինքնաբերաբար են լուծվում: Դուք պառկում եք քնելու այնպիսի զգացումով, որ ամեն ինչ անհույս է, բայց հաջորդ առավոտյան արթնանում եք ավելի լավ զգացողությամբ և նորովի եք նայում ձեր իրավիճակին։ Այնուամենայնիվ, լինում են այլ դեպքեր, երբ թվում է` ձեր խնդիրներն է՛լ ավելի են բարդանում. դուք այնքա՜ն եք լաց լինում, որ թվում է` այլևս չեք կարող լաց լինել, բայց ձեր ներսում դեռ այնքա՜ն ցավ կա: Հենց այդ ժամանակ է, որ թվում է, թե դուք «փոսի մեջ» եք, և չգիտեք, թե ինչպես դուրս գալ։ Երբեմն մարդիկ «փոսն են ընկնում» իրենց սխալ որոշումների պատճառով։ Այլ դեպքերում, մարդիկ հայտնվում են սարսափելի իրավիճակներում ո՛չ իրենց մեղավորությամբ. նրանք վճարում են այլ մարդկանց սխալների համար: Միգուցե ասեք. «Ես եղել եմ այդ իրավիճակում, և նույնիսկ այդտեղ արված լուսանկար ունեմ` իմ խոսքերն ապացուցելու համար»։ Մեր որոշումները կարող են դժվարություններ ստեղծել մեր կյանքում, բայց կա մի ոգևորիչ ճշմարտություն. կարիք չկա, որ մնանք դրանցում։ Ամեն իրավիճակից ե՛լք կա։ Սխալ որոշումները նման են սխալ շրջադարձերի։ Եթե զգում եք, որ սխալ շրջադարձ եք արել, դուք դեռ ժամանակ ունեք, որ կանգ առնեք և նայեք քարտեզին, կամ հարցնեք ճանապարհն ինչ-որ մեկից։ Դժբախտաբար, ոմանք հրաժարվում են խոստովանել, որ սխալ շրջադարձ են արել։ Նրանց հպարտությունը թույլ չի տալիս կանգ առնել և հարցնել ճիշտ ճանապարհը։ Նման դիրքորոշում ունեցող մարդիկ սովորաբար պտտվում են նույն տեղում և վատնում են իրենց ժամանակը, որը պետք է օգտագործեին` իրենց նպատակին հասնելու համար, իսկ նրանցից ոմանք այդպես էլ տեղ չեն հասնում։ Եթե կյանքում սխալ շրջադարձեր եք արել, դուք, իհարկե, չեք կարող վերադարձնել ժամանակը և ամեն ինչ նորից սկսել, բայց կարող եք որոշում կայացնել, որ կմոռանաք ձեր անցյալի մասին և կնայեք ձեր ապագային: Ձեր կյանքի ուղղությունը փոխելու ամենալավ ժամանակը` ներկան է։ Եթե դուք գնացել եք սխալ ճանապարհով, ժամանակն է, որ վեր կենաք ձեր տեղից և ետ դառնաք դեպի ճիշտ ճանապարհը։ Եթե չգիտեք` ինչ անել, իմաստուն խորհուրդ հարցրեք ինչ-որ մեկից, ով կարող է օգնել ձեզ: Մի՛ դիմեք այնպիսի մարդու, ով նույն վիճակում է, կամ` ավելի վատ վիճակում. խոսե՛ք այնպիսի մարդու հետ, ով հաղթանակով է դուրս եկել կյանքի փոթորիկներից։ Միգուցե ժամանակն է փոխել ձեր ընկերներից մի քանիսին, եթե նրանք դրական ազդեցություն չեն թողնում ձեր կյանքում: Դուք չեք կարող հասնել հաղթանակի նոր մակարդակի, քանի դեռ լսում եք նրանց, ովքեր որոշել են մնալ պարտության մեջ։ Անհաջողակ մարդիկ մշտապես փորձում են պահել ձեզ իրենց մակարդակի վրա: Մի՛ համակերպվեք դրան։ Որոշում կայացրեք դուրս գալ այդ միջավայրից։ Որոշում կայացրեք դուրս գալ այն փոսից, որում գտնվում եք։ Եթե դուք պետք է շարունակեք ձեր կրթությունը, քա՛յլ արեք: Մասնակցե՛ք անհրաժեշտ դասընթացների և շարժվե՛ք դեպի ձեր նպատակը: Դուք կարող եք սիրել մարդկանց` չլինելով այն «փոսում», որում նրանք են։ Որոշո՛ւմ կայացրեք դրական փոփոխություններ կատարել ձեր կյանքում: Մի՛ հեռացեք այս աշխարհից` թողնելով աղքատություն, ստեր, խաբեություն, կախվածություն ալկոհոլից, և չթողնելով ոչինչ ձեր երեխաներին։ ՎԵՐՑՐԵ՛Ք ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ՌԱՎԵԼԱԳՈՒՅՆԸ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ Նույնիսկ եթե ձեր մարմնում լուրջ հիվանդություն են հայտնաբերել, և բժիշկները ոչնչով չեն կարող օգնել, չպետք է հանձնվեք: Միգուցե թվա, թե դուք չեք ունենա շատ օրեր ապագայում, բայց դուք ունեք ա՛յս օրը: Ձեր այսօրվա որոշումները կարող են դրականորեն փոխել ձեր և ձեր սիրելիների կյանքը: Մի՞թե դուք անցկացնելու եք ձեր վերջին ժամերը, օրերը կամ շաբաթները` միայն խղճալով ձեզ և դժբախտացնելով ձեզ շրջապատող մարդկանց։ Ինչպե՞ս եք ուզում հիշվել մարդկանցից։ Ավելի լավ չէ՞ բարի հուշեր թողնել ձեր սիրելիներին։ Ավելի լավ չէ՞ նյութական ժառանգություն թողնել նրանց, որը կօգնի կառուցել իրենց ապագան։ Ընտրությունը ձե՛րն է։ Եթե դուք չեք կարողանում ներել ինչ-որ մեկին, հիմա՛ է ժամանակը, որ փոխեք դա և շտկեք ձեր հարաբերությունները։ Եթե կարծում եք, որ բարկությունը և դառնությունը կհատուցեն այն ամենի դիմաց, ինչ այդ մարդն արել է ձեր հանդեպ, դուք չարաչար սխալվում եք: Միակ մարդը, ում այդ վիրավորանքը ցավ է պատճառում, դո՛ւք եք: Ժամանակն է արձակել այդ կապանքը և թողնել այն: Ներելով մարդկանց` դուք կօգնեք ձեզ և ձեր ապագային։ Մեկ անգամ ինձ ասացին. « Միգուցե դուք չապրեք...»։ Այս բառերը շատ սարսափելի են, հատկապես եթե դուք ամուսնացած եք և ունեք փոքրիկ երեխաներ, ովքեր կախված են ձեզնից։ Ամիսներ շարունակ ես ունեի առողջական լուրջ խնդիրներ և չգիտեի, թե ինչ էր կատարվում ինձ հետ։ Ես մտածում էի. «Ի՞նչ պետք է անեմ։ Ի՞նչ ընտրություն ունեմ հիմա»։ Գլուխ 1-ում ես պատմում եմ իմ անձնական «փոսի» մասին, որն առաջացել էր մահացու հիվանդության պատճառով։ Ես հավատում եմ, որ այն կխրախուսի ձեզ և կլցնի ապագայի հանդեպ հույսով: Քանի դեռ կա կյանք, կա հույս: Մի՛ հանձնվեք` անկախ այն բանից, թե ինչպիսի լուր եք ստացել։ Ոմանք չեն ցանկանում խրախուսել ձեզ, որպեսզի «կեղծ հույսեր» չտան։ Նրանք գերադասում են, որ դուք ընդունեք բացասական լուրը և «հաշտվեք այն փաստի հետ, որ մահանալու եք»։ Ես նկատի չունեմ, որ դուք չպետք է անհրաժեշտ հրահանգներ տաք ձեր գործերի վերաբերյալ կամ չպետք է կտակ պատրաստեք. այս բաները դուք առանց այդ էլ պետք է արած լինեք։ Այնուամենայնիվ, սխալ է ասել մարդուն, որ նա պետք է հանձնվի և ընդունի ներկա հանգամանքները։ Ավելի լավ է ես հեռանամ այս կյանքից` սրտումս ունեցած հավատքով, քան հուսահատված և պարտված վիճակում։ Իսկ դո՞ւք: Նույնիսկ եթե ձեր խոսքերն այն մասին, որ ես անզոր եմ փոխելու իրավիճակը, ճիշտ են, մի՛ ասեք ինձ, որ ես հույս չունեմ։ Աստծո հետ միշտ հույս կա, և իմ հույսը հենց Աստված է։

                                                                 – Հովիվ Բարբարա Պլիլար, Փետրվար, 2000թ. 

 

• ԳԼՈՒԽ 1 •

Իմ փորձառությունը «փոսում»

 

– Դու չպետք է օգտագործես այդ ասեղը,– առարկեց բժիշկներից մեկը։– Նա շատ վտիտ կազմվածք ունի, և այդ ասեղը կարող է անցնել նրա միջով։ – Ես գիտեմ, թե ինչ եմ անում,– կոպտորեն պատասխանեց մյուսը։ Ես զգում էի լարվածությունը նրանց միջև։ Բժիշկներն արեցին վերջին պատրաստությունը և երեսնիվայր դրեցին ինձ հետազոտության մետաղյա սեղանին: Փակելով աչքերս` ես նյարդայնորեն սպասում էի ասեղի ցավոտ ծակոցին։ – Մի՛ լարվեք,– ասաց նրանցից մեկը,– սրսկումը պետք է որ հարաբերականորեն անցավ լինի։ Սիրտս սկսեց արագորեն բաբախել։ Ես ցնցվեցի, երբ սուր մետաղյա ծայրը հանկարծակի ծակեց մեջքիս ստորին հատվածը։ Իմ անհանգստությունն ավելանում էր, մինչ նրանք ավելի ու ավելի խորն էին տանում ասեղը` անցնելով մկանային շերտից և թափանցելով այնտեղ, ինչը, նրանց կարծիքով, իմ երիկամն էր։ Հանկարծ զգացի, որ նրանք ինչ-որ բան սխալ էին անում։ Ասեղը շատ խորն էր մտել։ Ես խայթոց զգացի որովայնումս։ Առանց զգուշացնելու` մի թեթև վեր բարձրացրի մարմինս և ներքև նայեցի հենց այն պահին, երբ ասեղի սուր մետաղյա ծայրը դուրս եկավ որովայնիս ստորին հատվածից։ Նրանք վրիպե՜լ էին։ – Բժի՜շկ... – ասացի երերուն ձայնով։ Սենյակը սկսեց պտտվել։ Ես գլխապտույտ ունեցա ցնցումից` մինչ բժիշկներն արագորեն ետ էին քաշում երկար մետաղյա ասեղն իմ որովայնից։ Նրանց ձայները հեռավոր և աղոտ էին։ « Մի՞թե այդ ասեղն անցավ իմ ամբողջ մարմնով,– մտածեցի ես։– Ինչո՞ւ նրանք չցավազրկեցին ինձ»։ Այդ ծանր և լարված փորձությունը սկսվել էր գրեթե վեց ամիս առաջ: Մենք ապրում էինք Սան Ֆրանցիսկոյի շրջանում։ Ամուսինս` Ռասելը, աշխատում էր մի խոշոր տրանսպորտային ընկերությունում. ես գործակալ էի աշխատանքի տեղավորման գործակալությունում, իսկ ազատ ժամերին զբաղվում էի դիմահարդարմամբ Սան Ֆրանցիսկոյի ծովախորշի տարածքի խոշոր հանրախանութներում: Մեր երկու ավագ դուստրերը` Շերիլը (15տ.) և Միշելը (13տ.) դպրոցականներ էին, իսկ կրտսեր դուստրը` Քրիսթին (5տ.) դեռ մանկապարտեզում էր։

 

 

  

Վարկանիշներ

0 reviews

Նմանատիպ գրքեր

keyboard_arrow_up