menu
search

The Lord Is A Warrior

(0)
                                                                                                                  Նախաբան
 
 
Հոգևոր պատերազմի մասին ուսմունքը Քրիստոսի մարմնի՝ եկեղեցու կողմից երկար ժամանակ արհամարհվել է: Հոգևոր պայքարի անհրաժեշտության մասին գիտություն չունենալը շատ հավատացյալների մեծ վնաս է հասցրել: Հավատացյալի կյանքում պարտությունները գերակշռող դիրք են գրավում, որովհետև նա չունի ճշմարիտ գիտություն:
Բայց փառք մեր Տիրոջը. այն հաղթանակը, որը խաչի վրա տարավ Հիսուսը, այսօր յուրաքանչյուր հավատացյալի հաղթելու հնարավորություն է տալիս, ինչպես ասված է Հռոմեացիների թղթի 8.37–ում. «Այս ամենի մեջ առավել ևս հաղթում ենք Նրա միջոցով, որ մեզ սիրեց»:
Որպես հավատացյալ՝ մենք հաղթողի դիրքում ենք, և մեզանից պահանջվում է ապրել այդ դիրքին համապատասխան: Մենք պետք է մեծ հաղթանակներ ունենանք: Այդ պատճառով էլ Աստվածաշունչը խոսում է երկու հաղթանակների մասին. մեկն արդեն ձեռք է բերվել (Կող. 2.15), իսկ մյուսն անհրաժեշտ է ձեռք է բերել (Եփես. 6.12): Եթե հավատացյալները մերժում են հոգևոր պայքարը, նշանակում է՝ նրանք, ընդհանրապես, հոգևոր զենքերից օգտվել չգիտեն:
Այս գիրքը գրված է նրանց համար, ովքեր հոգնել են պարտություններից և ցանկանում են ապրել հաղթական կյանքով: Եթե հաղթանակ ես ուզում, պատրաստ եղիր ամեն գնով դիմակայելու սատանային այնքան ժամանակ, մինչև տեղի կունենա բեկում, և նա կնահանջի:
Եկեղեցու պատմության ընթացքում բոլոր հավատացյալները գիտեին, որ հոգևոր աշխարհում պատերազմ է տեղի ունենում: Դասական քրիստոնեության մեջ մենք հանդիպում ենք «մարտնչող եկեղեցի» և «հաղթանակներով արշավող եկեղեցի» հասկացություններին:
Ավետարանը ոչ այլ ինչ է, քան հոգևոր զենք: Նրա ծագումը, խնդիրները, նպատակն ու միջոցները հոգևոր են: Այդ պայքարը մղվում է ոչ թե ֆիզիկական զենքերով, այլ հոգևոր (Բ Կորնթ. 10.3-5): Մյուս կրոնները իրենց ազդեցությունը տարբեր միջոցներով են տարածում: Իսլամը, օրինակ, «սրբազան պատերազմ» (Ջիհադ) է մղում անհավատների (ոչ մուսուլմանների) դեմ՝ սպառնալիքներով, բռնությամբ և ատելությամբ պարտադրելով իսլամը: Ավետարանի գործն այլ է: Երբ Հիսուսը 
եկավ երկիր՝ «քանդելու սատանայի գործերը» (Ա Հովհ. 3.8), չեկավ որպես բանակի հրամանատար, ոչ էլ զենք ուներ ձեռքին: Մոլորված մարդու հանդեպ Աստծո զենքը սերն է:
Աստծո զենքը օծությունն է, հայտնությունը և Սուրբ Հոգու զորությունը: Աստծո զենքը Հիսուսի մահն է խաչի վրա: Նրա դժոխք իջնելը, երրորդ օրը մեռելներից հարություն առնելը, երկինք համբարձվելը և Նրա բարեխոսական աղոթքը զենք են այսօրվա յուրաքանչյուր հավատացյալի համար:
Աստծո զենքը իշխանությունն է, որը Նա տվեց Հիսուսին՝ երկնքում և երկրի վրա (Մատթ. 28.18):
Աստծո զենքը Սուրբ Հոգու մուտքն է երկիր, որի շնորհիվ այսօր յուրաքանչյուր հավատացյալի հասանելի է Աստծո գերբնական ներկայությունը, Նրա գիտությունը և ուժը:
Աստծո զենքը Հիսուսի մոտալուտ գալուստն է և «նոր երկնքի ու նոր երկրի» հաստատումը, երբ Քրիստոսը կլինի «ամենը՝ ամեն ինչում»:
Այսօր մենք հաղթողներ ենք Հիսուսի՝ խաչի վրա տարած հաղթանակի շնորհիվ: Բայց դա ավելի զորավոր կլինի, երբ կհաստատվի հավերժությունը, երբ բոլոր իշխանություններն ու թագավորությունները կենթարկվեն Աստծուն, և ողջ երկիրը կլցվի Նրա փառքով: Եվ մինչ դա կիրականանա, «մինչև Նրա գալուստը» մեր առջևում են նվաճումները:
 

Rating

0 reviews
keyboard_arrow_up