Առաջաբան
«Խաչի Արյունը» գրքի առաջին տպագրության առաջաբանում Էնդրյու Մյուրին տալիս է այս ուղերձներով կիսվելու իր անկեղծ դրդապատճառները, որոնք իրականում մեծ օրհնություն են եղել հեղինակի համար: Նա ասում էր. «Ես խորապես համոզված եմ, որ մենք` քրիստոնյաներս, երբեք չենք կարող չափից ավել իմանալ այն ճշմարտությունների մասին, որոնց համար վկայում է Արյունը: Առանց Քրիստոսի Արյան զորությունը ճշմարտացիորեն և հզոր ձևով վերապրելու` չի կարող լինել ո՛չ Աստծուն մոտենալու ազատություն, ո՛չ էլ Նրա հետ հաղորդակցություն: Նրա զորությունը հոգևոր, աստվածային իրականություն է, որը կարող է վերապրել մի այն խոնարհ և Աստծո Հոգուն լիովին նվիրված սիրտը: Ինչպես որ գիտակցեցինք այն էությունը, որը Քրիստոսին դրդեց թափել Իր Արյունը, այդպես էլ կգիտակցենք մեր մեջ նույն էությունը ձևավորող զորությունը»: «Աստծո հետ հաշտեցումը և մեղքից ազատագրումը կլինեն մեր օրհնված մուտքը դեպի երկինք: Այդ Արյունը երկնքում է և մեր ներսի աստվածային կյանքի զորությունն է: Այս խոհե րը տպագրելիս ես որոշ տարակուսանքներ ունեի: Միշտ վտանգ կա, երբ ինչ -որ մեկը փորձում է մարդկային բառերով բացատրել աստվածային խորհուրդները: Նա կարող է մարդկանց հեռացնել օրհնություն բերող աղբյուրներից: Ես ջանացել եմ ցույց տալ, որ Արյունը փրկագնման խորագույն գաղտնիքն է: Նրա զորությունը կարող է վերապրել միայն Քրիստոսի էությունն ունեցող մարդը»: «Ես հույս ունեմ, որ այս ուղերձները կարող են օգնություն և օրհնություն լինել նրանց համար, ովքեր կարդում են այս էջերը` փափագելով ունենալ այդ էությունը: Հուսով եմ նաև, որ ընթերցողն ամենայն լրջությամբ կվերաբերվի այս ճշմարտությանը, որն իսկապես Աստծո հրաշալի փրկագնման խորհրդի կենտրոնն է»: «Իմ աղոթքն է, որ մեր Տեր Աստվածն Իր ժողովրդին, ինչպես և ինձ, ավելի խորը տանի դեպի այն իրականությունը, որտեղ Արյունը դրսևորում է իր զորությունը և առաջնորդի Աստծո հետ ավելի մտերիմ ու ազատ հաղորդակցման, որը հնարավոր է միայն Արյան շնորհիվ: Թող Աստված այնպես անի, որ մենք վերապրենք և դրսևորենք այն, ինչ նկատի ունենք, երբ ասում ենք. «Մենք լվացինք մեր հանդերձները և դրանք սպիտակեցրինք Գառան Արյունով»: Թող լինի՛ այդպես»: Եվ թող, որ Էնդրյու Մյուրիի «Խաչի Արյունը» դասական գրքի այս նորագույն տարբերակը ընդլայնի մեր պատկերացումն այն մասին, թե ինչ է արել և այսօր էլ շարունակում է անել Քրիստոսի Արյունը մեզ համար: Այստեղ դուք կտեսնեք Էնդրյու Մյուրիի ուղերձների էությունը: Մենք ավելի պարզեցրել ենք նրա` գործածության առումով այսօր արդեն հնաոճ բառերն ու արտահայտու թյունները, որպեսզի Մյուրիի ոգեշնչող գրքերի հայտնություններն ավե լի հասանելի լինեն ընթերցողին: Մենք աղոթում ենք, որ այս ուղեր ձի զորությունն ու պարզությունը բոցավառեն մեզնից յուրաքանչյուրի սիրտն ու հոգին, երբ մենք ուսումնասիրենք, թե Խաչի վրա Նրա Արյան միջոցով ինչ իրականացրեց Մարդը:
Հրատարակչի կողմից
ԳԼՈՒԽ 1
Հոգին և Արյունը
«Եվ երեքն են, որ երկրում վկայում են` Հոգին և Ջուրը և Արյունը, և այս երեքը միաբան են» (Ա Հովհ. 5.8): Նախքան Հիսուս Քրիստոսի Արյան և այն փառավոր արդյունքների մասին խորհելը, որ Արյունն իրականացնում է մեր մեջ, պետք է հաղթահարենք մի դժվարություն: Մենք միշտ չէ, որ վայելում ենք Քրիստոսի Արյան զորությունն ու օրհնությունները, որովհետև պարզ չենք հասկանում, թե ինչումն է մեր օգուտը և ինչպես են Արյան միջոցով իրականանում դրանք: Եթե նույնիսկ ինչ -որ չափով հասկանում ենք, մեզ համար հնարավոր չէ միշտ վերապրել Արյան զորությունը, որովհետև միշտ չէ, որ ակտիվ համագործակցում ենք այդ զորության հետ: Այսպիսի դժվարություններ ծագում են, որովհետև մոռանում ենք, որ Աստված հոգացել է, որ Արյունը` որպես կենսական ուժ, ինքնաբերաբար և անընդհատ գործի մեզանում: Նա Սուրբ Հոգին և Արյունը անքակտելիորեն միացրել է: Եվ մենք պետք է ապավինենք Իրեն և Հոգու զորության միջոցով մեզանում անդադար գործուն դարձնենք արյան զորությունը: Սա այն միտքն է, որն արտահայտված է վերը նշված համարում: Իսկ մինչ այս` առաքյալը խոսում է Հիսուսին հավատալու մասին (Ա Հովհ. 5.4,5) և ապա ուշադրությունն ուղղում այն վկայությանը, որի վրա հենվում է հավատ քը (8-11-րդ խոսքեր): Նա նշում է երեք վկայու թյուն. Ջուրը. սա վերաբե րում է Աստծո այն պատվերին, երբ մարդը շրջվելով իր մեղքերից, մկրտության միջոցով իր անձը ներկայացնում է Աստծուն: Արյունը. այս վկայությամբ մենք տեսնում ենք, թե Աստված ինչ է արել իսկական և կենդանի մաքրություն բերելու համար: Հոգին. Հոգու միջոցով է, որ հաստատվում է երկուսի վկայությունը: Այս գլխում մենք ուշադրություն կդարձնենք այն ճշմարտությանը, որ Հոգու և Արյան միասնական վկայությունը մեր հավատքի հիմքն է: Եկեք տեսնենք այս վկայությունների անբաժան միությունը` ա) Փրկագնման գործում, բ) Մեր անձնական փորձառության մեջ: