ԳԼՈՒԽ 1
ՈՒԽՏԻ ԱՍՏՎԱԾԸ
«Եվ իմացի՛ր, որ քո Եհովա Աստվածն է Աստված` հավատարիմ Աստված,
որ Իրեն սիրողների և Իր պատվիրանները պահողների համար մինչև
հազար ազգը ուխտ ու ողորմություն է պահում»:– Երկրորդ Օրինաց 7.9
Մարդիկ գիտեն ուխտ կնքելու առավելությունները: Ուխտը հաճախ
նշանակել է փոխադարձ ատելության և անվստահության ավարտ,
համաձայնության պայմանագիր որևէ ծառայության համար, որակի
և ազնվության երաշխիք կամ վստահության ու բարեկամության հիմք:
ԱՍՏԾՈ ՈՒԽՏԸ
Չնայած մարդու անվերջանալի տկարություննեին և կարիքներին`
Աստծո հավատարմության խոստումը վեր է մարդկային
բոլոր ուղիներից: Նա մեզ կատարյալ վստահություն և ամբողջա-
կան երաշխիք է տալիս Իր և այն ամենի հանդեպ, ինչ խոստացել է
անել Իր անսահման կարողությամբ և զորությամբ: Աստված
համաձայնել է Իրեն կապել ուխտով, կարծես Նրան չէր կարելի
վստահել: Օրհնված է այն մարդը, ով իսկապես ճանաչում է Աստծուն`
որպես իր ուխտի Աստծո, և գիտի, թե ինչ է խոստանում
իրեն այդ ուխտը: Պատկերացրեք, թե ինչ վստահություն է տալիս
դա իր սպասումներին: Ուխտի բոլոր կետերը պիտի կատարվեն:
Ով տեղյակ է, որ Աստված անխախտ է պահում Իր ուխտը, Աստծուց
ամուր բռնելու և պահանջելու հիանալի հնարավորություն է ստանում:
Այն մարդը, ով ցանկանում է իր ամբողջ կյանքը վերափոխել,
ճշմարիտ և կենդանի հավատք ունենալ, պետք է անդադար խորհի
ուխտի մասին: Երբ գիտակցում ենք, թե Աստված ինչ է կամենում անել,
և համոզված ենք, որ այդ ամենը կկատարվի, խոնարհաբար հանձնվում
ենք Աստծուն, և ուխտը վերածվում է Երկնքի դարպասների:
Աստված մարդուն ստեղծեց Իր պատկերով և նմանությամբ, որպեսզի
նրա կյանքը նման լիներ Իր` Արարչի կյանքին: Դա տեղի է ունենում
այն ժամանակ, երբ Աստված ապրում և գործում է մարդու մեջ: Դրա
համար էլ մարդը, լինելով աստվածային կյանքի կրողը, ստացողը և
ցուցադրողը, պետք է կախվածության մեջ լինի այդ սքանչելի փառքից:
Նրա երջանկության գաղտնիքներից մեկը ամբողջ էությամբ Աստծո
կամքին վստահաբար հանձնվելն է: Երբ մեղքը աշխարհ եկավ, Աստծո
հետ այս փոխհարաբերությունը խզվեց: Մարդը, չհնազանդվելով
Աստծուն, վախեցավ և հեռացավ Նրանից: Նա այլևս չցանկացավ
Աստծուն ճանաչել, սիրել և վստահել: