«Երանի՜ այն ժողովրդին, որ գիտի փողերի ձայնը. ո՛վ Տեր, նրանք Քո երեսի լույսով կգնան»: Սաղմոս 89.15
1
ԱՐԹՆՈՒԹՅՈՒՆ
Աստված մեզ վերստին ծնում է կենդանի հույսի համար Պետրոսի առաջին թղթի 1.3-ում գրված է. «Օրհնյալ է Աստված և մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ Իր առատ ողորմության համեմատ մեզ վերստին ծնեց դեպի կենդանի հույսը` Հիսուս Քրիստոսի մեռելներից հարություն առնելով»: Այո՛, Աստված մեզ վերստին ծնում է կենդանի հույսի համար: Աստված ունի երազանքներ, որոնք ցանկանում է իրականացնել մեր կյանքում, ինչպես Պողոս առաքյալն էր ասում կորնթացիների եկեղեցուն. «Ինչ որ աչք չտեսավ և ականջ չլսեց և մարդու սիրտ չընկավ, այն պատրաստեց Աստված Իրեն սիրողների համար, բայց մեզ հայտնեց Աստված Իր Հոգով…» (Ա Կորնթ. 2.9,10): Այսպիսով` մենք կարիք ունենք` Սուրբ Հոգուն լսելու և Նրա միջոցով Հորից ստանալու այն ամենը, ինչ պատրաստել է մեզ համար: Աստված մեզ մահից կյանքի կոչելով և խավարի իշխանությունից ազատելով` փոխադրեց Իր սիրելի Որդու արքայություն, նաև արժանացրեց լույսի մեջ բնակվող սրբերի վիճակին մասնակից լինելու: Աստծո Խոսքն ասում է. «Ուրեմն եթե մեկը Քրիստոսում է, նոր ստեղծված է. հները անցան, ահա ամեն բան նոր եղավ» (Բ Կորնթ. 5.17): Մենք վայելում ենք այն բոլոր խոստումներն ու օրհնությունները, որով Աստված օրհնեց մեզ «Քրիստոսով երկնավոր բանե րում»: Աստված մեր կյանքի համար ունի նպատակ, նախանձավորություն և փափագ, որպեսզի այն ամենը, ինչ պատրաստել է մեզ համար, տա մեզ` Փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով: «Սիոնի պատճառով Ես չեմ լռելու և Երուսաղեմի համար չեմ հանգստանալու, մինչև որ ծագի նրա արդարությունը արշալույսի պես, և նրա փրկությունը` բոցավառ ջահի պես»: Եսայի 62.1,2 Մենք բնականոն և նորմալ վիճակում ենք այն ժամանակ, երբ Աստծո Խոսքի և օծության մեջ ենք. դա է մեր հոգևոր «Քանանը», «Եդեմական պարտե զը»: Դրանով ենք առաջնորդվում և քայլում, որովհետև գրված է. «Ուրեմն հիմա դատապարտություն չկա Քրիստոսում լինողների համար, …որովհետև Կյանքի Հոգու օրենքը Հիսուս Քրիստոսում ազատեց ինձ մեղքի և մահի օրենքից» (Հռոմ. 8.1,2): Քրիստոս նշանակում է Օծյալ: Այո՛, Քրիստոսում` այսինքն` օծության մեջ, մենք կարող ենք ճաշակել և վայելել բոլոր օրհնությունները և, ամենակարևորը, ապրել, գործել և շարժվել օծության մեջ: Դա մեր Երկնային Հոր կամքն է: 1993 թվականին մեր եկեղեցում Սուրբ Հոգու բուռն շարժում սկսվեց, և մենք սկսեցինք հզոր աղոթքներ անել: Իմ կյանքում և ծառայության մեջ Սուրբ Հոգու այնպիսի դրսևորումներ եղան, որ մինչ այդ չկային: Մարդիկ բժշկվում և ազատագրվում էին Սուրբ Հոգու հզոր օծության ներքո: Նրանք տեսիլքներ էին տեսնում, Տիրոջից Խոսք ստանում, պարում, ծիծաղում և վերապրում Սուրբ Հոգու օծությունը, և այդ ամենը շատ հրաշալի էր: Սակայն ոմանք դա չէին ընդունում: Նրանք ասում էին. «Ինչպիսի՞ փոփոխություններ են կատարվում մարդկանց կյանքում նման վերապրումներից հետո: Բաղամի էշն էլ մարգարեացավ, բայց հետո Հոգին գնաց, և էշը մնաց նույնը` առանց որևէ փոփոխության»: Եկե՛ք իրատեսական մոտեցում ցուցաբերենք այս հարցին: Իհարկե, միշտ չէ, որ 100 տոկոսանոց արդյունք ենք ունենում մեր ծառայությունների ժամանակ: Սուրբ Հոգու ներկայությունը վերապրողների մեջ լինում են մարդիկ, ովքեր այնքան էլ լուրջ փոփոխություն և ապաշխարություն չեն վերապրում, բայց, միևնույն է, կարող եմ վստահորեն ասել, որ մեր վիճակը բնականոն և նորմալ է այն ժամանակ, երբ մենք Աստծո Խոսքի և օծության մեջ ենք. դա է մեր հոգևոր «Քանանը», մեր «Եդեմական պարտեզը», որտեղ Աստված ուզում է տեսնել մեզ: Հակառակ դեպքում` մարգարեն մարգարե չէ առանց Տիրոջ զորավոր Հոգու: Դավիթ թագավորն այս բանը լավ էր հասկացել, դրա համար էլ այսպես էր աղոթում. «…Քո Սուրբ Հոգին մի՛ վերցրու ինձանից» (Սաղմ. 51.11): Այո՛, Սուրբ Հոգին մեր մեջ է, մենք էլ պետք է Նրա մեջ լինենք: Հովհաննես առաքյալն ասում է` ես Հոգում եղա (տե՛ս Հայտն. 1.10): Հիսուսն ասաց. «Մնացե՛ք Ինձանում, և Ես ձեզանում…» (Հովհ. 15.4): Մեր վերստին ծնունդի շնորհիվ Հիսուսն այժմ մեր մեջ է և պատվիրում է, որ մենք էլ մնանք Իր մեջ, և կյանքի նորոգություն ունենանք:
Արթնության միակ և հիմնական նախապայմանը
Շատ անգամ արթնության մասին խոսելիս շեշտը դրվում է արթնության պտուղների և հետևանքների վրա, բայց ես ու զում եմ շեշտը դնել գլխավորի վրա: Օրերից մի օր ես հասկացա, թե իրականում ինչ է արթնությունը. դա տարիներ առաջ էր: Այդ օրը ծառայությունը սովորականից ուշ էր վերջացել, և երբ տուն վերադարձա, երեխաներս արդեն քնած էին: Մոտեցա ու սկսեցի խոսել նրանց հետ, քաղցր խոսքեր ասել, ժպտալ, խոստումներ տալ, համբուրել: Հիշում եմ, որ քաղցրավենիք էի բերել նրանց համար, սակայն այդ ամենը զուր էր, որովհետև նրանք քնած էին և չէին կարող զգալ և ընդունել այն զգացմունքները, խոստումներն ու նվերները, որոնք պատկանում էին իրենց: Այդ օրը ես հասկացա, թե ինչ է արթնությունը: Լինելով արթուն` դու կիմանաս, թե ինչպիսի օրհնություններ կարող ես ունենալ: Ցավոք, շատ քրիստոնյաներ արթուն չեն, այդ պատճառով էլ չեն կարողանում զգալ Աստծո սերը: Նրանք կարծում են, թե իրենք մերժված ու լքված են, Աստված չի սիրում և չի օրհնում իրենց: Արթնանալու, Երկնային Հոր ձայնը լսելու, Նրա ներկայությունն ու օրհնությունները վայելելու փոխարեն նրանք բազում սխալ մտքեր են ընդունում` խաբվելով սատանայից: Արթնանալու համար հարկավոր է որոշում կայացնել: Մեզ հա-մար այնքան էլ ցանկալի չէ մեր խորը, քաղցր և անուշ քնից վաղ առավոտյան արթնանալը, բայց եթե սկսվող օրվա մեջ անհետաձգելի գործեր կան, այդ հանգամանքը ստիպում է մեզ, որպեսզի արթնանանք: Ինչ չափով կկարևորես քո գործերն ու ծրագրերը, ըստ այդմ էլ կգործես: Եթե կարևոր ու անհետաձգելի գործեր ունես, շուտ կարթնանաս, հակառակ դեպքում կշարունակես քո քաղցր քունը: Հոգևոր կյանքում արթնանալու համար նույնպես պետք է որոշում կայացնել: Շատ քրիստոնյաներ չեն սիրում լսել այնպիսի քարոզներ, որոնք հանդիմանում են իրենց մեղավոր կյանքը և կոչ անում ապաշխարության, ինչն էլ կարող է դուրս բերել իրենց հոգևոր թմբերից և ուղղել դեպի Աստծո Խոսքը, աղոթքը, ավետարանչությունը: Նրանք նախընտրում են լինել այնպիսի մարդկանց կողքին, ովքեր երբեք չեն խանգարի իրենց «քաղցր քունը»: Այո՛, երբ նման մարդկանց փորձում ես արթնացնել և ցույց տալ ճշմարտությունը, դա նրանց դուր չի գալիս: Նրանք նման են արջերի, որոնք ձմե ռային խորը քուն են մտել իրենց որջերում, և եթե պատահաբար փորձես արթնացնել նրանց, կարող են շատ խիստ բարկանալ և, նույնիսկ, քո հանդեպ ցուցաբերել ամենաանսպասելի և անթույլատրելի վերաբերմունքը:
«Բայց ամեն բան` լույսից հանդիմանված, հայտնի է լինում, որովհետև ամեն բան, որ հայտնի է լինում, լույս է: Սրա համար էլ ասում է. «Վե՛ր կաց, ով քնած, և վե՛ր կանգնիր մեռելներից, և Քրիստոսը կլուսավորի քեզ»»: Եփեսացիների 5.13,14