Պատմություն Ամուսնության Մասին

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ջոն Բիվեր
  • Կոդ: JB11
  • Formats available: pdf
  • Դիտում

Ներածություն 

 

Միգուցե հարցնեք. «Արժե՞ր արդյոք գրել ևս մեկ գիրք ամուսնության մասին»: Սա առաջին հարցն էր, որը տվեցինք մեզ: Գոյություն ունի երեք պատճառ այս գիրքը գրելու համար: Առաջինը` մենք զգացինք Աստծո առաջնորդությունը: Բացի այդ` մեր երեխաները և աշխատակիցները խնդրեցին մեզ` գրել այս մասին: Եվ, ի վերջո, ձեզնից շատերը նույնպես խնդրել էին այսպիսի գիրք գրել: Մենք գիտեինք, որ գոյություն ունեն μազմաթիվ հրաշալի գրքեր ամուսնության մասին, դրանցից շատերն օգնել են նաև մեզ: Այնուամենայնիվ, ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը ցույց տվեց մի «բացթողում»: Մենք հայտնաբերեցինք, որ այդ գրքերի մեծ մասը գրվել է գլխավորապես ամուսիններից մեկի կողմից: Հրաշալի ամուսնությունը` հրաշալի համագործակցության արդյունք է: Այնպես որ, մենք հավատում ենք` այն, ինչի մասին մենք միասին կիսվում ենք այս թեմայով, մեծ արժեք ունի: Մենք նույնպես գիտենք, որ պատմությունները տարբեր են` ինչպես և մերը: Պետք է ասեմ, որ երկուսս էլ ուժեղ կամք ունեցող մարդիկ ենք: Ես և Լիզան ավելի քան երեք տասնամյակ է` ամուսնացած ենք, և այդ ընթացքում բախվել ենք եզակի դժվարությունների: Մենք հասկացել ենք հետևյալը. քանի որ մեր փորձառությունը եզակի է, մեր տեսակետը նույնպես եզակի է լինելու: Ավելին` մենք ցանկանում էինք խրախուսել տղամարդկանց և կանանց` ցույց տալով, որ ամուսնությունը կաղապար չէ, որը սահմանափակում է նրանց: Մենք հավատում ենք, որ յուրաքանչյուրն ստեղծագործական թույլտվություն ունի կառուցելու իր ամուսնությունը` լավագույնս համա պատասխանեցնելով այն իր կարիքներին և աստվածային կոչմանը: Մենք հուսով ենք, որ այս գիրքը կօգնի ձեզ` հայտնաμերել և գրել ձեր եզակի պատմությունը: Ո՞ւմ համար է գրված այս գիրքը։ Այս գիրքը նրանց համար է, ովքեր պատրաստվում են ամուսնանալ, ովքեր արդեն ամուսնացած են կամ ցանկանում են իմանալ ավելին ամուսնության մասին: Քանի որ մեր օրերում ամուսնալուծությունները և ամուսնական կյանքի աղավաղումները չափազանց շատ են, շատերն ընդհանրապես վախենում են սկսել իրենց պատմությունը: Այն, ինչ դուք տեսել եք, չպետք է որոշի ձեր ապագան: Կան մարդիկ, ովքեր, թվում է, չեն կարողանում առաջ անցնել իրենց պատմության այն գլխից, որը նրանց դուր չի գալիս. մենք չենք ցանկանում, որ դուք փակեք ձեր ամուսնության գիրքը: Մենք ցանկանում ենք օգնել ձեզ, որ շրջեք էջը: Կան նույնպես շատ ամուսիններ, ովքեր լավ ընկերներ էին և հավատում էին, որ իրենց սիրային պատմությունը երբեք չէր ավարտվելու: Այնուամենայնիվ, նրանք հայտնաբերեցին, որ իրենց պատմության հրաշալի էջերն անսպասելիորեն պոկվել են ամուսնալուծության կամ կողակցի կորստի պատճառով: Ձեր պատմությունն ավարտված չէ: Այս գիրքն սպառիչ ձեռնարկ չէ, որը մանրամասնորեն քննարկում է ամուսնությունը: Այս թեմայով կարելի է բազմաթիվ հատորներ գրել, և բացի այդ` մենք չունենք բոլոր պատասխանները: Այնուամենայնիվ, որոշեցինք գրել մեր պատմությունը` ընդգրկելով մեր կյանքի ամենակոտրված պահերը, քանի որ գիտենք, թե ինչ ճանապարհ ենք անցել, և հավատում ենք, որ մեր անցած ճանապարհը կօգնի ուրիշներին: Եվ, ի վերջո, Հիսուսը դեռ կարծում է, որ ամուսնությունը այն պատմությունն է, որն արժե պատմել: Ամուսնության միջոցով Նա ցույց է տալիս, թե ինչպես է Նա սիրում մեզ: Մենք աղոթում ենք, որ այս գրքի էջերն արթնացնեն հավատք, հույս և սեր թե՛ ամուրիների, թե՛ ամուսնացած մարդկանց, թե՛ երիտասարդների, թե՛ տարեց մարդ կանց սրտերում: Մենք կոչ ենք անում ձեզ` կրկին երազել: 

 

Սկզբնական ծրագիրը 

 

«Տեր Աստված աճեցրեց ամեն տեսակի ծառեր երկրից` ծառեր, որոնք գեղեցիկ էին և համեղ պտուղ էին տալիս: Այդ պարտեզի մեջտեղում Նա տնկեց Կյանքի ծառը և Բարու ու չարի գիտության ծառը: —Ծննդոց 2.9, NLT

 

 

 Օր 1 

Լինում է, չի լինում` մի պարտեզ, որը տնկված էր երկու ծառերի շուրջ: Միգուցե արդեն գիտեք, որ այդ պարտեզը սովորա կան չէր: Այն զերծ էր դժվարություններից և քայքայումից: Եդեմի պարտեզով հոսում էին գետեր` ապահովելով մաքուր, բյուրեղաթափանց ջուր նրանց համար, ովքեր բնակվում էին այդտեղ: Մենք կարող ենք միայն պատկերացնել այն ծառերի հոյակապ գեղեց կությունը, որոնք աճում էին նման պայմաններում: Ամեն մի ծառ կյանքի անթերի խորհրդանիշ էր` տնկված բերրի հողում, թարմաց վող ջրվեժների ջրերով և սնուցվող պայծառ, բայց չափավոր արևի լույսով: Պարտեզում կային շատ ծառեր, բայց Աստծո Խոսքը հիշատակում է միայն երկուսը` Կյանքի ծառը և Բարու ու չարի գիտության ծառը: Այս ծառերից երկուսն էլ վայելում էին միևնույն անթերի և անապական պայմանները` լինելով այնպիսի վիճակում, որն այս անկում ապրած երկիրը երբեք չի կարող վերարտադրել: Այնուամենայնիվ, ծառերից մեկը սերում էր կյանք, իսկ մյուսը` մահ: Հավանաμար, նախկինում դուք լսել եք այս պատմությունը, քանի որ ամեն պատմություն ամուսնության մասին առաջացել է Եդեմի այս երկու ծառերից: Մեր ամուսնությունները կարելի է շատ առումներով նմանեցնել կյանքի ծառերի: Ամուսնություններն աճում են տարբեր կերպով և տարբեր եղանակներում, և առավելագույնս արդյունավետ են, երբ խարսխված են հասուն արմատներով: Ամուսնություններն ունենում են թե՛ պտղաբեր, թե՛ անպտուղ տարիներ, ինչպես և բացառիկ աճի և դանդաղ աճի տարիներ: Ամեն մի ամուսնություն կրում է իր հարազատ կլիմայի, տարբեր եղանակների և խիստ փոթորիկների ազդեցությունները. բայց չնայած դրան` ամուսնությունն ապաստան է տրամադրում կյանքի փոփոխական քամիներից: Այս գրքի կազմի վրայի պատկերը ներկայացնում է ծառի կյանքը: Այն օղակաշերտերը, որոնք տեսնում ենք, այդ ծառի կյանքի պատմու թյունն են` իր անցած ճանապարհի «մատնահետքը»: Դպրոցում մեզնից շատերը սովորել են ծառագիտության հիմունքները և կարող են մոտավորապես որոշել ծառի տարիքը` հաշվելով ծառաμնի օղակաշերտերը: Թեև երկուսս էլ կարող ենք հմտորեն հաշվել որևէ ծառի օղակաշերտերը, մենք շատ հեռու ենք ծառագիտությունից (թեև սիրում ենք գեղեցիկ ծառեր): Ծառի հստակ տարիքի հետ մեկտեղ, ծառագետները կարող են հաղորդել մեզ դրա կյանքի մանրամասները` պարզապես նայելով ծառաբնի կտրվածքին: Վարժված աչքի համար ամեն օղակաշերտը մի պատմություն է: Օղակաշերտերի ձևը ցույց է տալիս` արդյոք ծառը կրել է մե՞ղմ, թե՞ խիստ ձմեռ, պատմում է երաշտի կամ առատ անձրևների մասին: Մանրամասն ուսումնասիրությունը կարող է հայտնաբերել վնաս վածքներ կամ հիվանդությունների հարձակումներ: Ամեն օղակաշերտը` բոլորած տարի է` շրջանաձև իր տեսքով, և եզակի իր բնույթով: Ամուսնության ամեն տարին կարելի է նմանեցնել ծառի օղակաշերտի` շրջանաձև իր տեսքով և եզակի իր բնույթով: Տարեդարձերը մատ նանշում են անցած տարվա ավարտը և գալիք տարվա սկիզբը: Ամենամյա տարեթիվը հստակորեն նշված է, բայց ամիսները, շաբաթները և օրերը, որոնք լրացնում են օրացուցային տարին, ուրախության, ցավի, աշխատանքի և նույնիսկ անակնկալների ամբողջություն են: Սկսելով այս ընթացքը մեզ հետ` հիշե՛ք, որ ձեր պատմությունը (կամ ապագա պատմությունը) միմիայն ձերն է: Ամեն կյանք և ամուսնություն` ուրախությունների, հաղթանակների և դժվարությունների ամբողջություն է: Չափազանց երկար ժամանակ է` Եկեղեցու մեծ մասը բավական էր համարում առաջարկել ընդհանուր դեղատոմսեր այն խնդիրներին, որոնք տկարացնում էին մեր ամուսնու թյունները: Մենք լսում էինք. «Կանա՛յք, հնազանդվե՛ք: Ամուսիննե՛ր, սիրե՛ք»: Թեև այս հորդորները ճշմարիտ և արժեքավոր են, անկեղծ ասած` չկա ամուսնություն կառուցելու ձեռնարկ, որը համապատասխանում է բոլորին, որովհետև ամեն ամուսնություն ունի իր եզակի «մատնահետքը»: Դիտարկենք այս հարցը հետևյալ կերպով: Բոլոր տների գծագրերում ընդհանուր են հիմքը, հենարանային պատերը և տանիքը, բայց ճարտարապետը ստեղծագործական ազատություն ունի` փոփոխելու համար տան նախագիծը` համաձայն բնակիչների հատուկ կարիքների և ցանկությունների: Նույնը վերաբերում է մեր ամուսնություններին: Մենք ստեղծագործական թույլտվություն ենք ստացել` նախագծելու մեր ամուսնությունն այնպես, որ այն լավագույնս համապատասխանի մեզ: Ամեն ընտանիք պետք է տարբեր լինի և ազատորեն փոփոխվի` համաձայն կյանքի եղանակների: Մեր ամուսնության մեջ, օրինակ, մենք անցում ենք կատարում դեպի այն ժամանակը, երբ ծնող լինելն այլևս մեր գլխավոր դերը չէ ընտանիքում: Սա նշանակում է, որ շուտով կարիք չի լինի այնքան մահճակալներ ունենալ տանը, որքան նախկինում: Նման փոփոխությունը մեր ամուսնությունների մեջ այնքան բնական է, որքան տարվա եղանակների փոփոխությունը: Այս ամենը սովորական է: Կան տիեզերական, հավիտենական ճշմարտություններ և արժեքներ, որոնք կբարձրացնեն ձեր ամուսնությունը` օգնելով ձեզ` իրա կանացնել այն ամենը, ինչի համար Աստված կանչել է ձեզ: Աստ ված ցանկանում է, որ ամեն ամուսնություն կառուցվի սիրով, հարգանքով, ուրախությամբ, հնազանդությամբ, միմյանց մատակարարելով, հավատարմությամբ, հոգատարությամբ, մտերմությամբ և ժառանգությամբ. ահա ընդամենը մի քանի հատկանիշ, բայց կա շատ ավելին: Այնուամենայնիվ, այս շինարարական նյութերը  կարտահայտվեն ձեր կյանքում` արտացոլելով ձեր եզակի ան հատականությունները և այն եղանակը, որում ձեր ամուսնությունն է: Աստված ուրվագծում է ընդհանուր սկզμունքները, բայց ինքնարտահայտման հնարավորություն է տալիս ձեզ մասնավոր հարցերում: Աստված սիրում է բազմազանություն. մեկ հայացքն արարչագործությանը` կհաստատի այս պնդումը: Մենք ցանկանում ենք պարզ ասել հենց սկզբից` մենք չենք հավատում, որ բոլոր զույգերը պետք է համապատասխանեն որևէ ընդհանուր ամուսնական կաղապարի: Մեր օրերում ավելի հաճախ է պատահում, որ ամուսիններն աշխատում են տնից երկրից դուրս (2012 թվականի տվյալներով, աշխատանքային տարիքի կանանց մոտավորապես 60 տոկոսը Միացյալ Նահանգներում ակտիվ զբաղվածություն ունի ), և կինը կարող է վաստակել ավելի շատ, քան ամուսինը: Այն, որ կինը կարող է գումար վաստակել, չի նշանակում, որ նա հնազանդ չէ, կամ` որ ամուսինը նրա գլուխը չէ, այլ` որ երկուսն էլ ունեն իրենց ավանդն ընտանեկան եկամուտների մեջ: Սա նշանակում է, որ նրանց ամուսնությունն, ամենայն հավանականությամբ, տարբերվելու է նրանց պապերի և տատերի ամուսնություններից: Մեր ամուսնությունն այդպիսին է: Երկուսս էլ աշխատում ենք, և երկուսս էլ առաջնորդներ ենք մեր ամուսնությունից դուրս: Երբեմն մենք աշխատում ենք միասին (ինչպես այս գրքի դեպքում), իսկ երբեմն` առանձին, բայց մեր ամուսնության նպատակը և դրա ներքո գտնվող արժեքներն անսասան են: Ամուսնու և կնոջ դերերը չեն տատանվում` կախված այն բանից, թե որքան ենք վաստակում: Առաջին պարտեզում Աստված և՛ Ադամին, և՛ Եվային պատվիրեց պտղաբեր լինել և շատանալ: Նա չասաց, որ Եվան պետք է մնա տանը և զբաղվի Ադամի «շատացմամբ»: Առակաց 31-րդ գլխում նկարագրված առաքինի կինը ընտանիքի անզուգական կառավարիչ էր, ինչպես նաև` ակնառու գործարար: Եթե այս տարբերակը համապատասխանում է ձեր ամուսնությանը, այսպե՛ս էլ վարվեք: Կամ, միգուցե, ձեզնից մեկը ցանկանում է մշտապես տանը լինել, անկախ այն բանից` երեխաներ ունե՞ք, թե՞ ոչ: Այս մոտեցումներից ոչ մեկը սխալ չէ: Սկզբում բնական է թվում ենթադրելը, որ այն, ինչ հաջողությամբ գործել է այլ մարդկանց համար, կգործի նաև ձեզ համար: Այնուամենայնիվ, մենք ապրում ենք եզակի ժամանակաշրջանում, երբ  ամենուր յուրօրինակ դժվարություններ կան: Մենք ցանկանում ենք, որ ձեր ամուսնությունն ամուր լինի, ինչը նշանակում է, որ դուք պետք է ազատություն ունենաք` կառուցելու համար ձեր երազանքների ամուսնությունը, ոչ թե այլ մարդկանց երազանքների ամուսնությունը: Մենք խրախուսում ենք ձեզ, որ օգտագործեք այս պահը և խնդրեք Աստծո Հոգուն, Ով ճշմարտության Հոգին է, հայտնել ձեզ, թե ինչպես Նրա հավիտենական ճշմարտությունները կարող են վերափոխել ձեր ամուսնությունը` դարձնելով այն հատուկ միություն, որը Նա ծրագրել է հենց ձեզ համար աշխարհի ստեղծագործությունից առաջ: 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up