Կյանք առանց մրցակցության

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Լիզա Բիվեր
  • Կոդ: LB04
  • Formats available: pdf
  • Դիտում

Մենք դիտարկում ենք մարդկանց որպես մրցակիցների և սահմանափակում ենք մեր կյանքը` շարունակ համեմատվելով և մրցակցելով նրանց հետ։ Նման վերաբերմունքը խորը հիմքեր ունի։ Մենք թշնամի ունենք, ով հարձակում է գործում մեր մտքի, կամքի և զգացմունքների վրա։ Նրա նպատակն է` թշնամացնել մեզ թե՛ ինքներս մեզ, թե՛ մեկս մյուսի հետ։ Մենք ասես փակ շրջանում ենք, որը մեկուսացնում է մեզ մարդկանցից, կասկածի է ենթարկում մեր ինքնությունը և սահմանափակում է մեր արդյունավետությունը։

«Կյանք՝ առանց մրցակցության» գրքում հանրաճանաչ հեղինակ Լիզա Բիվերը ցույց է տալիս, թե ինչպես է հայտնությունն Աստծո սիրո մասին քանդում այս սահմանափակումները։ Դուք կսովորեք այլևս չդիտարկել մարդկանց որպես մրցակիցների և սերտ հարաբերություններ կառուցել ձեր փափագելի Ստեղծողի հետ, ինչի շնորհիվ կբացահայտեք ինքներդ ձեզ և մտերմորեն կճանաչեք Նրան։ Լիզայի առողջ աստվածաշնչյան ուսմունքը` հագեցած մեր օրերի վերաբերյալ մարգարեական խորաթափանցությամբ և համեմված հումորով ու ավյունով, կոչ է անում ձեզ.

– Օգտագործել մրցակցությունը, որպեսզի այն արթնացնի լավագույնը ձեզնում
– Այլևս չթաքնվել այն խոսակցություններից, որոնց դուք պետք է մասնակցեք
– Պատասխանել փաստարկներին այն մասին, որ կանայք հարմար չեն որոշ գործերի համար, կարող են հեշտորեն խաբվել և դյուրահավատ են
– Պատռել սեռական մրցակցության դիմակը և համագործակցել այն տղամարդկանց հետ, որոնք կան ձեր կյանքում

Ժամանակն է, որ քայլ անեք դեպի կյանք` առանց մրցակցության։

 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up