Ովքեր են Լսում Տիրոջ Ձայնը

(0)

ՆԱԽԱԲԱՆ

Սիրելի՛ ընթերցող, ինձ համար ﬔծ պատասխանատվություն է՝ անդրադառնալ Աստծո ձայնը լսելու թեմային, որովհետև իմ ծառայողական կյանքում բազﬕցս հանդիպել եմ մարդկանց, ովքեր առաջնորդվելով երազներով, տեսիլքներով, « Տիրոջ ձայնով»՝ շեղվել են ճշմարիտ ճանապարհից: Նրանք համոզված են եղել, թե իրոք լսել են Աստծո ձայնը կամ Աստծուց մարգարեական ուղերձ պարունակող երազով են առաջնորդվել, բայց սխալվել են: Այո՛, Տերը խոսում է մարդկանց հետ և, հիﬓականում, Սուրբ Հոգու վկայության ﬕջոցով՝ Իր զավակների հետ, սակայն յուրաքանչյուրը պետք է չափազանց զգոն լինի: Տիրոջ ձայնը լսելը և Սուրբ Հոգով առաջնորդվելը անպատﬔլի նուրբ հարց է, քանի որ, ինչպես գրված է Կորնթացիներին ուղղված երկրորդ թղթի 11.14-ում, «....սատանան ինքն էլ լույսի հրեշտակի կերպարանքը իր վրա է առնում»:Մարդը կարող է խաբվել սատանայի կողﬕց կամ մոլորվել` ելնելով հենց իր ցանկություններից: Յուրաքանչյուր վերստին ծնված քրիստոնյա պետք է ունենա գիտություն՝ տարբերելու Աստծո ձայնը թե՛ սատանայի ձայնից, թե՛ իր իսկ մարմնի ու շնչի ցանկության թելադրանքից: Համաձայն Աստվածաշնչի՝ Տերը տարբեր ժամանակներում տարբեր ձևերով է խոսել մարդկանց հետ: Աբրահաﬕ, Հակոբի, Իսահակի, Ենոքի հետ Նա խոսել է անձամբ: Օրենքի ժամանակաշրջանում մարգարեների ﬕջոցով է խոսել: Հիսուս Փրկչի Գողգոթյան խաչի գնով ﬔզ տրված շնորհքի շնորհիվ Նա Սուրբ Հոգու ﬕջոցով խոսում է Իր զավակներից յուրաքանչյուրի հետ: Հովհաննես 14.16-18-ում Հիսուսն ասում է. «Եվ Ես Հորը կաղաչեմ, և ուրիշ Մխիթարիչ կտա ձեզ, որ ﬓա ձեզ հետ հավիտյան: Ճշմարտության Հոգին է, որին աշխարհը չի ընդունում, որովհետև չի տեսնում Նրան և ոչ էլ ճանաչում է Նրան: Բայց դուք Նրան ճանաչում եք, որովհետև ձեզ մոտ է ﬓում և ձեզ հետ կլինի:Ձեզ որբ չեմ թողնի, կգամ ձեզ մոտ»: Հիսուս Փրկչի այս խոսքերից առաջ Հովել մարգարեն նույնպես մարգարեացել է խաչի զորությամբ ﬔզ տրված շնորհքի մասին. «....Իմ Հոգին պիտի թափեմ աﬔն մարﬓի վրա, և պիտի մարգա րեանան ձեր տղաներն ու աղջիկները, ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն, ձեր երիտասարդները տեսիլքներ պիտի տեսնեն: Եվ ծառաների ու աղախինների վրա էլ այն օրերին պիտի թափեմ Իմ Հոգին» (Հովել 2.28,29): Տիեզերքն արարող և հավիտենությունն Իր ափերի ﬔջ պահող Աստված մարդ արարածին ստեղծելիս հաշվի է առել այն փաստը, որ մարդն ինքնին չի կարող բավարարված ու երջանիկ կյանք ունենալ այս հիասքանչ երկիր մոլորակի վրա՝ առանց Իր հետ շփվելու, Իր կամքը ճանաչելու: Նա մարդուն տվել է հնարավորություններ և ընդունակություններ՝ լսելու Իր ձայնը: Սատանան, որ գող է և «....գալիս է, որ գողանա, սպանի ու կորցնի....» (Հովհ. 10.10), կարողանում է խաբել Աստծո զավակներին ու համոզել, որ Աստված ﬕշտ չէ, որ խոսում է մարդու հետ, և ոչ բոլորն են, որ լսում են Նրա ձայնը: Սատանան լավ գիտի, թե ինչ տեղի կունենա յուրաքանչյուր մարդու հետ, ով լսի Աստծո ձայնը, և ինչ փաստի առջև կկանգնի ինքը, եթե մարդն այս կամ այն կարևորագույն գործը ձեռնարկելիս մշտապես հարցնի Տիրոջ կամքը: Հիմք ընդունելով Աստվածաշունչը և Աստծո Խոսքի վրա հիﬓված իմ կյանքի փորձառությունը՝ ես ցանկանում եմ ցույց տալ, որ աստվածների Աստվածը, ﬔր գորովագութ Հայրը, հետևում է ﬔր աﬔն քայլին և ուզում է շտկել ﬔր գործողությունները. Նա ուզում է, որ ճանաչենք Իր կատարյալ կամքը ﬔր անձնական կյանքի համար և ծառայենք Իրեն՝ հաշվի առնելով ﬕﬕայն ԻՐ ԿԱՄՔԸ: 

 

ԱՐԴՅՈ՞Ք ԱՆՀՐԱԺԵՇՏ Է, ՈՐ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՈՔ ԼՍԻ ՏԻՐՈՋ ՁԱՅՆԸ

Աստծո ձայնը լսելն անհրաժեշտություն է: Յուրաքանչյուր վերստին ծնված և Աստծուն պաշտող մարդ պետք է լսի Տիրոջ ձայնը, այլապես կշեղվի ճիշտ ճանապարհից: Աստվածաշնչում գրված է. «Որովհետև Իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհները Իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը: Այլ՝ ինչպես բարձր է երկին քը երկրից, նույնպես էլ բարձր են Իմ ճանապարհները ձեր ճանապարհներից, և Իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից» (Եսայի 55.8,9): Մեկ այլ հատվածում գրված է. «Խորամանկ է սիրտն աﬔնից ավելի և ապականված: Նրան ո՞վ կարող է հասկանալ....» (Երեﬕա 17.9): Նշանակում է՝ մարդը, ապավինելով իր սրտին ու մտքին, կամա թե ակամա, կգործի այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում տվյալ իրավիճակում: Բոլորս գիտենք, թե մարդու կյանքում ինչպիսի վճռորոշ պահեր են լինում, և եթե նա ապավինի իր մարդկային մտքին, գուցեև կործանվի ոչ ﬕայն ինքը, այլև իրեն հետևողները: Կա ևս ﬔկ պատճառ, թե ինչու յուրաքանչյուր աստվածապաշտ պիտի լսի Աստծո ձայնը. երբ Տերը խոսում է, մարդու սիրտը լցվում է հավատքով, և նա որքան էլ անելանելի իրավիճակում գտնվի, ﬕևնույն է, ստանում է համոզվածություն, որ այդ իրավիճակից դուրս կգա: Արդյո՞ք մարդը Տիրոջ կամքը պիտի հարցնի ոչ ﬕայն Տիրոջ գործերը անելիս, Նրան ծառայելիս, այլ, ընդհանրապես, իր անձնական կյանքի համար ևս: Կարդանք Աստծո Խոսքը. Երկրորդ Օրինաց 28.1-14-ում գրված է. «Եթե քո Եհովա Աստծո ձայնին ուշադրությամբ լսես, որ զգուշությամբ կատարես Նրա բոլոր պատվիրանները, որոնք Ես այ սօր պատվիրում եմ, քո Եհովա Աստված էլ քեզ երկրի բոլոր ազգերից գերազանց կանի: Եվ այս բոլոր օրհնությունները քեզ վրա կգան ու քեզ կհասնեն, եթե քո Եհովա Աստծո ձայնին լսես, դու քաղաքի ﬔջ օրհնյալ ու դաշտի ﬔջ օրհնյալ կլինես....»: Ինչպես տեսնում ենք, այս օրհնությունները վերաբերում են մարդու անձնական կյանքին: Իսկ ինչ կլինի, եթե մարդը չլսի Տիրոջը: Գրված է. «Բայց եթե քո Եհովա Աստծո Խոսքին չլսես և չպահես ու չանես Նրա բոլոր պատվիրանները և կանոնները, որոնք Ես այսօր քեզ պատվիրում եմ, այն ժամանակ այս անեծքները քեզ վրա կգան ու քեզ կհասնեն....» (Երկր. Օրինաց 28.15-57): Ինչ վերաբերում է եկեղեցական հարցերում (Աստծուն ծառայություն մատուցելիս և Նրա զավակներին ծառայելիս) Աստծո կամքը հարցնելուն և տառացիորեն կատարելուն, ﬕանշանակ կասեմ, որ ﬔնք պիտի հարցնենք Նրանից և անենք այնպես, ինչպես Նա է ուզում: Եկեղեցու ծառայողները երբեﬓ շփոթության ﬔջ են հայտնվում. նրանք մտածում են, թե Տիրոջ գործը կատարելու համար առաջին հերթին պիտի խորհրդակցեն աշխարհի մասնագետների հետ՝ հաջողակ բիզնեսﬔնների, պրոդյուսերների, շինարարների և այլոց: Ո՛Չ: Սա անարգանք է Տիրոջ հանդեպ: Տերը գիտի, թե ԻՐ տանը, ԻՐ Եկեղեցում ինչ է պետք. որքան էլ որ հովիﬖ ու ծառայության ղեկավարները նվիրված ծառայեն Տիրոջը, ﬕևնույն է, Եկեղեցու Գլուխը Հիսուս Քրիստոսն է, ﬔր Փրկիչը, ով խաչելությունից առաջ ասաց. « Ձեզ որբ չեմ թողնի....» ( Հովհ. 14.18): Նա ﬔզ Սուրբ Հոգի տվեց, որ Սուրբ Հոգով առաջնորդվելով՝ ծառայենք Իրեն: Կարդանք Հին Ուխտը: Տերն էր պատվիրում, թե ինչպես Մովսեսը կառուցեր խորանը: Ելից 26-րդ գլխում մանրամասն ներկայացվում է Տիրոջ պատվերը. «Եվ խորանը շինես տասը վարագույրներով՝ մանած բարակ քթանից և կապուտակից և ծիրանագույնից և կրկնակի կարﬕրից....»: Ելից 35.30-35-ում գրված է, որ Տերը կանչեց այն վարպետներին, ովքեր պիտի մասնակցեին Իր տան կառուցմանը. «Եվ Մովսեսն ասաց Իսրայելի որդիներին. «Տեսե՛ք, Եհովան Ովրի որդի Ուրիի որդի Բեսելիելին կանչեց Հուդայի ցեղից՝ անունով, և լցրեց նրան Աստծո Հոգով՝ իմաստությունով, հանճարով և գիտությունով..., որ վարպետի գործեր հնարելով՝ ոսկու և արծաթի և պղնձի վրա գործի»: Իսկ ի՞նչ է տեղի ունենում, երբ Տիրոջ տաճարում, եկեղեցում մարդիկ ծառայություններ են իրականացնում՝ առաջնորդվելով իրենց մտքով և ընտրությամբ, ընդօրինակելով աշխարհին, վարվելով մարդկային սովորույթի համաձայն: Օրինակ՝ Դավիթ թագավորը գիտեր, որ Աստծո ցանկությունն է կատարում՝ տեղափոխելով տապանակը, բայց նա Տիրոջը չհարցրեց՝ ինչպես իրականացնի տեղափոխությունը, այլ իրեն իրավունք վերապահեց՝ որոշելու, թե ինչպես տեղափոխի այն, ինչ Աստծուն էր պատկանում: «Եվ Դավիթը խորհուրդ արեց բոլոր հազարապետերի ու հարյուրապետերի ու բոլոր իշխանների հետ:.... Մեր Աստծո տապանակը ﬔզ մոտ փոխադրենք:.... և Աստծո տապանակը դրին ﬕ նոր սայլի վրա Աբինադաբի տնից, և Ոզան ու Աքիովը քշում էին սայլը...» (Ա Մնաց. 13.1-14): Ոզան իր ձեռքը ﬔկնեց, որ տապանակը բռնի, որովհետև եզները ծռել էին: Եվ Տիրոջ բարկությունը բորբոքվեց Ոզայի դեմ և զարկեց նրան: Ոզայի մահը Դավթին սթափեցրեց. նա կանգ առավ: Եվ ﬕայն որոշ ժամանակ անց՝ Աստծո կատարյալ կամքը իմանալուց հետո, նա Ուխտի տապանակը տեղափոխեց այնպես, ինչպես կարգն էր՝ Տիրոջ կամքի համաձայն. «Այն ժամանակ Դավիթն ասաց. «Ոչ ոք վեր չառնի Աստծո տապանակը, բացի ղևտացիներից, որովհետև Տերը նրանց ընտրեց, որ կրեն Աստծո տապանակը և նրան ծառայեն հավիտյան»: ... Դավիթը նրանց ասաց. « Դուք եք ղևտացիների տոհﬔրի գլխավորները, սրբե՛ք ձեր անձերը դուք և ձեր եղբայրները, որ Իսրայելի Տեր Աստծո տապանակը վեր տանեք նրա համար իմ պատրաստած տեղը: Որովհետև սկզբում ձեր չլինելու պատճառով ﬔր Տեր Աստվածը ﬔզ հարված տվեց, որովհետև Նրան չխնդրեցինք՝ ինչպես որ կարգն է»: ...և ղևտացիների որդիները վեր առան Աստծո տապանակը՝ ինչպես որ Մովսեսը Տիրոջ խոսքի հաﬔմատ հրամայել էր՝ իրենց ուսերի վրա, ձողերով նրանց վրա» (Ա Մնաց. 15.2-15): 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up