Աղքատությունը Մտածելակե՞րպ է , Թե՞ Սոցիալական Վիճակ

(0)

ԱՌԱՋԱԲԱՆ

Սիրելի՛ ընթերցող, քեզ եմ առաջարկում այս գիրքը՝ շուրջ 23 տարի սոցիալական ծառայությունում Աստծուն և մարդկանց ծառայելուց հետո: Համարձակություն ունեմ պատասխանելու «Աղքատությունը մտածելակե՞րպ է, թե՞ սոցիալական վիճակ» հարցին, քանի որ ծառայության բերումով շփվել եմ բազում սոցիալապես անապահով մարդկանց հետ, շուրջ երեք տարի անտուն-թափառականների հետ ապրել նույն հարկի տակ, հետազոտել տարբեր տարիքի և սեռի մարդկանց աղքատության պատճառները և եկել այն եզրակացության, որ անկախ ազգությունից, երկրի սոցիալական վիճակից՝ լինի Արգենտինայում, Անգլիայում, Աﬔրիկայի Միացյալ Նահանգներում, թե Հայաստանում, ﬕևնույն է, աﬔն ինչ բխում է մարդու ներսից. մարդու կյանքը կառուցվում է՝ համաձայն իր իսկ բնավորության: Լինեմ ավելի անկեղծ՝ այնպիսի անտունթափառականներ, ինչպիսին Արգենտինայում էին կամ ԱՄՆ-ում ու Լոնդոնում, Հայաստանում չկան: Հայաստանի անտուն-թափառականները նույնիսկ բարեկիրթ են, իրենց անսահմանության աստիճան չեն մատնում կեղտին: Միգուցե թվա, որ գրքում չափազանց շատ են աստվածաշնչյան ﬔջբերուﬓերը: Խնդրում եմ, որ կարդաք բոլորը, անխտիր բոլորը: Ես չեմ հիշում, թե քանի ու քանի անգամ եմ կարդացել Աստվածաշունչը, բայց այդ ﬔջբերուﬓերը գրելիս, Աստծուն՝ տիեզերքի Տիրակալին, ﬔր Երկնային Հորը և ﬔր կյանքի Տիրոջը, նոր, ավելի բարձր մակարդակով ճանաչեցի: Կյանքիս ընթացքում շփվելով ﬔծահարուստների, աշխատանքի ﬔջ հաջողակների հետ, ծառայության բերումով շա՛տ ավելի մոտիկից ճանաչելով աղքատներին՝ եզրակացություններս ու պատկերացուﬓերս մարդ արարածի մասին շատ են, բայց այս գիրքը գրելիս ինձ իրավունք չվերապահեցի թղթին հանձնել լոկ իմ փորձառությունը, այլ ﬕնչև համակարգչի մոտ նստելը՝ ծնկի իջա Տիրոջ առջև և Նրանից իմաստություն ու առաջնորդություն խնդրեցի: Նրա Հոգով առաջնորդվելով եմ փորձառությունս օգտագործել և անդրադարձել եմ ﬕայն նրան, ինչն ստացել եմ Տիրոջից: Սիրելի՛ս, շատ կցանկանայի, որ այս գրքում տեսնեիր քեզ սիրող, քո կյանքով մտահոգված Աստծուն, ճանաչեիր Նրա կամքը քո կյանքի ֆինանսական բնագավառի վերաբերյալ: Գիրքը գրելիս անդրադարձել եմ Ջ. Ավանզինիի Աստծո կամքի համաձայն ֆինանսական օրհնություն ունենալու այն ուսմունքներին, որոնք կիրառելով իմ անձնական կյանքում, համոզվել եմ, որ Աստծո խոստմունքները ռեալ են յուրաքանչյուր հավատացողի համար, «Երկինքն ու երկիրը կանցնեն, բայց Իմ խոսքերը չեն անցնի», (Մաթևոս 24.35): Մեր երջանկությունը ֆինանսի ﬔջ չէ: Աշխարհում չկա ﬔկը, ով ﬕայն ֆինանսներ ունենալով՝ թեկուզ ﬕլիարդներ, երջանիկ լինի: Աստծուց օրհնված լինել՝ չի նշանակում հարուստ լինել, ﬕլիարդներ կամ անսահման քանակությամբ թանկարժեք զարդեր ունենալ: Չեմ կարծում, որ կգտնվի խելացի ﬔկը, ով իրեն օրհնված կհամարի, եթե ֆինանսներ ունենալով հանդերձ՝ չունենա առողջություն կամ խաղաղություն իր ներսում ու ընտանիքում: Աստծուց օրհնված չէ նաև այն մարդը, ով ունի ֆինանսներ, առողջություն, լավ հարաբերություններ, բայց չունի անձնական շփում իրեն արարողի հետ: Այս գրքում ես անդրադարձել եմ օրհնված մարդու կյանքի ﬕայն ﬔկ՝ ֆինանսական բնագավառին վերաբերող հարցին: Այդ հարցը չափազանց կարևոր է և՛ ﬔզ, և՛ երկինքն ու երկիրն արարող Տիրոջ համար: Ցանկանում եմ քեզ օրհնված կյանք:

                                                                «Գնացե՛ք, տեսե՛ք...» սոցիալական ծառայության ղեկավար՝ Գայանե Հակոբյան 

 

 

ԱՂՔԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՏԱԾԵԼԱԿԵ՞ՐՊ Է , ԹԵ՞ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԻՃԱԿ

 

1. Աղքատությունը՝ մտածելակերպ է:

«Այն, ինչ կատարվում է քեզ հետ, խոսում է քո ﬕջավայրի իրավիճակների մասին: Այն, ինչ կատարվում է քո ﬔջ, խոսում է քո բնավորության մասին: Այն, ինչ կատարվում է քո շնորհիվ, խոսում է քո խարիզմայի մասին»: Ջ. Մաքսվելլ

2. Աղքատությունը՝ որոշում է:

Նորմալ մտածելակերպ ունեցող ոչ ﬕ մարդ չի որոշում. «Ես աղքատ եմ լինելու»: Դրա փոխարեն նա հնարավորություն ունի մտածելու. «Ես որոշում եմ կայացնում՝ չլինել աղքատ»: Աﬔրիկացի հայտնի հեռուստահաղորդավար, դերասանուհի և պրոդյուսեր Օփրա Ուինֆրին* վաղ մանկությունն անցկացրել է տատիկի հետ: Տատիկը բապտիստական եկեղեցու անդամ էր և եկեղեցական ծառայությունների գնալիս Օփրային ﬕշտ տանում էր իր հետ: Նա ﬕ սպիտակամորթ աﬔրիկացու տանն աղախին էր: Նրա քույրերն ու աղջիկը՝ Օփրայի մայրը, նույնպես աղախիններ էին ﬔծահարուստների տներում: Նրանք բնակություն էին հաստատել Միսսիսիպի նահանգում, որտեղ այդ ժամանակ սևամորթներն աﬔնադաժան անարգանքի էին ենթարկվում: Օփրայի տատիկի համար աﬔնալավ գործը, որին կարող էին ձգտել ինքը, իր քույրերն ու աղջիկը՝ որևէ բարի ﬔծահարուստի տանը որպես աղախին ծառայելն էր: Մի օր, երբ տատիկը լվանում էր ﬔծահարուստի հագուստները, իսկ փոքրիկ Օփրան նստած էր նրա դիմաց, տատիկն ասում է. « Սիրելի՛ս, աղոթի՛ր Աստծուն, որպեսզի, երբ ﬔծանաս, հնարավորություն ունենաս ծառայել ﬕ բարի ﬔծահարուստի, ով երբեք քեզ չի ծաղրի նրա համար, որ դու սևամորթ ես»: Օփրան, որ ընդաﬔնը չորս տարեկան էր, անﬕջապես մտքում որոշում է կայացնում՝ երբե՛ք*: Ապագայում նա պատմում է, որ եկեղեցական ծառայությունների ժամանակ հաճախ էր հովիվքարոզիչն ասում. «Աﬔն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով» ( Փիլիպ. 4.13): Նա գերբնական հավատքով է ընդունում այդ խոսքերը և հետո ասում. « Մենք դառնում ենք այն, ինչին հավատում ենք»: Չորս տարեկան հասակում որոշում կայացնելով՝ երբեք աղքատ չլինել, և հետագայում մշտապես ապավինելով աստվածաշնչյան խոսքին` Փիլիպեցիների 4.13-ին, նա դառնում է աշխարհի 100 աﬔնաազդեցիկ մարդկանցից ﬔկը և առաջին ու առայժմ ﬕակ սևամորթ կին ﬕլիարդատերը:

3. Աղքատությունը՝ ոչ ճիշտ մտածելակերպի և սխալ բնավորության արդյունք է:

Անցյալ դարի 80-ական թվականների վերջին Դոնալդ Տրամպն* Աﬔրիկայի Միացյալ Նահանգների հաջողության ազգային խորհրդանիշն էր: Նա կառուցել էր բազմաթիվ հիասքանչ երկնաքերեր, Ապագայում նա պատմում է, որ եկեղեցական ծառայությունների ժամանակ հաճախ էր հովիվքարոզիչն ասում. «Աﬔն բան կարող եմ ինձ զորացնող Հիսուս Քրիստոսով» ( Փիլիպ. 4.13): Նա գերբնական հավատքով է ընդունում այդ խոսքերը և հետո ասում. « Մենք դառնում ենք այն, ինչին հավատում ենք»: Չորս տարեկան հասակում որոշում կայացնելով՝ երբեք աղքատ չլինել, և հետագայում մշտապես ապավինելով աստվածաշնչյան խոսքին` Փիլիպեցիների 4.13-ին, նա դառնում է աշխարհի 100 աﬔնաազդեցիկ մարդկանցից ﬔկը և առաջին ու առայժմ ﬕակ սևամորթ կին ﬕլիարդատերը: 3. Աղ քա տությունը՝ ոչ ճիշտ մտածելակերպի և ս խալ բնա վո րութ յան արդ յունք է: Անցյալ դարի 80-ական թվականների վերջին Դոնալդ Տրամպն* Աﬔրիկայի Միացյալ Նահանգների հաջողության ազգային խորհրդանիշն էր: Նա կառուցել էր բազմաթիվ հիասքանչ երկնաքերեր, վաստակել ﬕլիարդավոր դոլարներ, գրել ﬕլիոնավոր տպաքանակով վաճառվող « Գործարք վարելու արվեստը» գիրքը, դարձել հեռուստատեսային աստղ, ինքնաթիռների ու նավերի տեր և այլն: Մամուլն անդադար գրում էր. «Այն աﬔնը, ինչին դիպչում է Դոնալդ Տրամպի ձեռքը, վերածվում է ոսկու»: «Իսկ ես հիմարի նման հավատում էի»,- գրում է Տրամպը « Վերադարձի արվեստը» գրքում: «Ես հավատում էի, որ իմ կյանքն ամբողջությամբ հենց հաջողություն է, և այլ կերպ չէր էլ կարող լինել: Սկզբում ինձ թվում էր՝ բիզնես վարելը հարթ գործընթաց է: Եվ այն աստիճան անհոգ հանգստություն թույլ տվեցի, որ կորցրի նպատակաուղղվածությունը և համակ կենտրոնացումը՝ գործին: Իմ կայսրության գլխին սկսեցին մութ ամպեր կուտակվել, և ես բավական երկար ժամանակ դա չէի նկատում: Գործնականում դադարել էի իմ բիզնեսի կառավարմամբ և ընկերությունների զարգացմամբ զբաղվելուց»*:

Այնուհետև ինչ որ բան տեղի ունեցավ. աﬔրիկյան կառավարությունը հրատարակեց ﬕ քանի օրենք, որոնց համաձայն՝ անշարժ գույքի գործարքների հետ կապված նախկինում սահմանված որոշ հարկային զիջուﬓեր փոխարինվում էին ավելի խիստ օրենքներով: Ընդ որում, այդ օրենքները վերաբերում էին ոչ ﬕայն տվյալ ժամանակահատվածում իրականացված գործարքներին, այլ նաև նախկինում՝ ﬕնչ այդ օրենքների ընդունուﬓ իրականացված գործարքներին: « Քաղաքական այրերին թվում էր, որ անշարժ գույքի շուկայի տղաները չափազանց լավ են ապրում և որոշեցին ﬕ քիչ փոփոխություններ մտցնել ﬔր կյանքի ﬔջ»,- գրում է Տրամպը: Արդյունքում՝ անշարժ գույքի գործարքով զբաղվող բավականին ﬔծ թվով ընկերություններ փլուզվեցին, և նրանց մասին ոչ ոք այլևս ոչինչ չլսեց: Ինչ վերաբերում է Դոնալդ Տրամպին՝ կապված այս օրենքների հետ, նրա ունեցվածքը, որ կազմում էր 3 մլդ. դոլար, անﬕջապես փոխակերպվեց 9.5 մլդ. դոլար պարտքի: Ի տարբերություն 90% կազմող այն գործարարների, ովքեր նույնպես հայտնվեցին այդ իրավիճակում և անվերադարձ հեռացան թատերաբեﬕց, Տրամպը նույնիսկ ﬔկ րոպե չհանձնվեց: Նա խորազնին ուսուﬓասիրեց և գնահատեց իրավիճակը: Այդ ժամանակ զանգվածային լրատվական ﬕջոցներն անդադրում ազդարարում էին Տրամպի կործանումը: Նա, գնահատելով իրավիճակը, գրում է. «Իրոք, քաղաքական գործիչների անհեռատեսությունն ու անգրագիտությունը ցնցող են: Շատ իրավիճակներ և գործընթացներ ուղղված են իմ և անշարժ գույքի շուկայում աշխատողների դեմ: Բայց եթե ես այն ժամանակ այդ աստիճան հիմար չլինեի, որ անհոգ հանգստության պատճառով կորցնեի տեսիլը, այժմ, ճիշտ է, կունենայի խնդիրներ, բայց ոչ այդքան խորը»: Ետ նայելով՝ նա հայտնաբերում է իր սխալները և նշում, որ ինքը հավատացել է զանգվածային լրատվաﬕջոցների գովաբանություններին, թե՝ ինչին դիպչում է Դոնալդ Տրամպի ձեռքը, վերածվում է ոսկու: Բացի դրանից, դադարել է գործի վրա կենտրոնացած լինելուց, անհոգ հանգստության է մատնվել, կորցրել նպատակասլացությունը, ﬔծ տեսիլը և դադարել աﬔն օր զարգացման վրա աշխատելուց: Դոնալդ Տրամպն անﬕջապես գործի է անցնում: Հրավիրում է այն բոլոր բանկերի ներկայացուցիչներին, ովքեր պահանջում էին շուտափույթ վերադարձնել իրենցից վարկով վերցված գումարները, և նրանց ներկայացնում այն գերհամարձակ ծրագիրը, որի իրականացման դեպքում ինքը ոչ ﬕայն կվճարի բոլորի պարտքերը, այլև կրկին կմտնի թատերաբեմ որպես ﬕլիարդատեր: Համոզիչ փաստարկներ բերելով՝ Տրամպը համաձայնության է գալիս իր հետ համագործակցող բանկերի հետ, այնուհետև իրականացնում ներկայացված ծրագիրը: Նա նույնիսկ սահմանված ժամկետից շուտ վերադարձնում է պարտքերը և, իսկապես, թատերաբեմ վերադառնում որպես ﬕլիարդատեր: Ինչո՞ւ և ինչպե՞ս: Դոնալդ Տրամպը, հասկանալով ղեկավար այրերի սխալը, չգամվեց դրանց վրա: Նա զննեց իր ապրելաձևը և սխալներ փնտրեց իր վարքագծի ﬔջ: Եվ ոչ ﬕայն գտավ այդ սխալները, այլև շուտափույթ շտկեց ու գործի անցավ նոր եռանդով: « Վերադարձի արվեստը» գրքում նա գրում է, որ կյանքում երբեք այդքան եռանդով և այդքան շատ չի աշխատել: Իսկ գլխավոր պայմանը` սխալներն իր ﬔջ փնտրելը, գտնելը և վերացնելն էր:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up