5. Հաղթողները նրանք չեն, ովքեր երբեք չեն պարտվում, այլ նրանք, ովքեր երբեք չեն
հանձնվում:
6ա. Հերոսները նրանք են, ովքեր գործում են ստեղծված իրավիճակից ելնելով՝ հաշվի
չառնելով իրենց անձը:
6բ. Կյանքում որոշ բաներ ավելի կարևոր են, քան՝ հենց կյանքը:
7. Մեկ գրամ հնազանդությունն ավելին է, քան մեկ տոննա աղոթքը:
8ա. Աստված մեզ զորացնում է այնքանով, որքանով հնազանդվում ենք Իրեն:
8բ. Կյանքդ կլինի պաշտպանված, եթե հնազանդ ես. դա Աստծո մեթոդն է:
9. Յուրաքանչյուր մարդ սահմանափակված է՝
գիտելիքով, բնավորության ուժով, սկզոբւնքներով, որոնց վրա նա կառուցում է իր կյանքը:
10ա. Անհնար է զոհով փոխհատուցել այն, ինչը կորցրել ես անհնազանդության պատճառով:
10μ. Հասունությունը տարիքի հետ չի գալիս, այլ սկսում է անձիդ վրա
պատասխանատվություն վերցնելու պահից:
11. Յուրաքանչյուր տղամարդ իր կյանքում գործ է ունենում երեք տղամարդու հետ.
տղամարդ՝ ում, իր կարծիքով, տեսնում են ուրիշները,
տղամարդ՝ որ ինքն է կարծում, թե այդպիսին է,
տղամարդ՝ ով իրականում ինքն է:
12ա. Աստված և կանայք փափագում են, որ տղամարդիկ լինեն հետևողական, վճռական և
ուժեղ:
12բ. Ուժեղ լինելը փորձվում է նրանով, թե ինչպես ես դիմադրում ճնշումներին. սա ճշմարիտ
է ամուսնության, ընկերության և բնավորության դեպքում:
13. Երբ կյանքդ կառուցես սկզբունքների վրա և ոչ թե քո կամ ուրիշների անձի վրա, կյանքիդ
ընթացքն ուղիղ կլինի:
14ա. Երբեմն քաջություն է անհրաժեշտ ժամանակին շրջվելու և փախչելու համար:
14բ. Իմաստունների արժանիքը քաջությունն է, իսկ հիմարներինը՝ ունայնությունը:
15. Տղամարդիկ և ազգերը զորավոր են ոչ թե իրենց հարստության արժանիքով, այլ իրենց
արժանիքների հարստությամμ:
16ա. Բարյացակամությունն առաքինություն է, որով տղամարդը դեպի իրեն է ձգում
ուրիշներին:
16բ. Որքան ուժեղ է տղամարդը, այնքան μարեհոգի կարող է լինել նա:
17. Բնավորությունն ավելի կարևոր է, քան տաղանդը:
18ա. Բնավորության անկյունաքարը հավատարմությունն է: