Ինչո՞ւ բարին առանց Աստծո բավական չէ:
Եթե ինչ-որ բան բարի է, դա պետք է որ Աստծուց լինի, այնպես չէ՞։
Մեր օրերում «բարի» և «Աստված» բառերը կարծես հոմանիշներ են դարձել։ Մենք հավատում ենք, որ այն, ինչ ընդհանուր առմամբ բարի է համարվում, պետք է որ համապատասխանի Աստծո կամքին։ Առատաձեռնությունը, խոնարհությունը, արդարությունը բարի են։ Եսասիրությունը, ամբարտավանությունը, դաժանությունը չար են։ Թվում է՝ այս տարբերակումը շատ հասարակ է։