Տիրոջ երկյուղը, Աշխատանքային գիրք

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ջոն Բիվեր
  • Կոդ: JB11
  • Formats available: pdf
  • Դիտում

ՕԳՏԱԿԱՐ ԱԿՆԱՐԿՆԵՐ` ՁԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 «« Ողջունում ենք ձեզ «Տիրոջ երկյուղը» սերտողության և ամենօրյա ընթերցանության ձեռնարկի էջերում: Անչափ ուրախ և շնորհակալ ենք, որ դուք որոշել եք մասնակցել այս կարևոր դասընթացին: Պահանջվել են երկարատև աղոթքներ, ուսումնասիրություններ և պատրաստություններ, որպեսզի ձեզ համար կարողանայինք ստեղծել այս խորացված, ինտերակտիվ և կյանքով լի դասընթացը: Գրքի ութ գլուխներից յուրաքանչյուրը համապատասխանում է նույն համարով «Տիրոջ երկյուղը» տեսադասընթացին: Այս դասերում ընդգրկված են մի շարք հարցեր, որոնք կխթանեն ձեր միտքը, նաև ոգեշնչող նյութեր` ընթերցանության համար, և աղոթքներ: 

Յուրաքանչյուր գլուխ պարունակում է հետևյալ բաժինները. 

Հատվածներ Աստվածաշնչից, որոնք կարող են փոխել ձեր կյանքը: Մենք խրախուսում ենք ձեզ` մտորել այս խոսքերի շուրջ: Ոչինչ ավելի մնայուն տպավորություն չի թողնի ձեր կյանքում, քան կենդանի Աստծո Խոսքը:

Հռչակել Նրա մեծությունը: Իմաստուն և Աստծուն փառավորող խոսքեր հավատքի մարդկանցից: Սուրբ գրքում ասվում է, որ խորհրդականների շատությունով ապահովություն կլինի, այնպես որ, ժամանակ հատկացրեք` կարդալու համար այս սրտից ասված խոսքերը:

 Մեջբերումներ Ջոնի խոսքերից։ Կարևոր հատվածներ տեսադասընթացից, որոնք իսկապես արժե հիշել: Ուշադրությամբ վերանայեք այս հատվածները, որոնք արտահայտում են յուրաքանչյուր դասի գլխավոր ասելիքը: 

Հենց այնտեղ, որտեղ ապրում ենք։ Հատուկ քայլեր, որոնք ընդգրկում են յուրա- քանչյուր դասի գլխավոր սկզբունքները: Դրանց նպատակն է` օգնել ձեզ` գործնա- կանում կիրառել այդ սկզբունքները ձեր առօրյա կյանքում: 

Դասերի ընթացքում դուք նույնպես կգտնեք որոշ բանալի սահմանումներ, հե- տաքրքիր փաստեր, որոնց շուրջ կարող եք մտորել, նաև մի բաժին, որը եզրափակում է յուրաքանչյուր գլուխը: Այս ամենն արված է, որպեսզի դուք ամբողջովին ընկալեք դասերում զետեղված ազդեցիկ սկզբունքները և կիրառեք դրանք ձեր կյանքում: Ժամանակ հատկացրեք, որպեսզի գրի առնեք ձեր մտքերը, զգացմունքները, գաղա- փարները կամ հայտնությունները, որ Սուրբ Հոգին տալիս է ձեզ, յուրաքանչյուր գլխի վերջում գտնվող Իմ օրագրի և Իմ նշումների մեջ: Այն սուրբգրային հատվածները և սկզբունքները, որոնք կենդանանում են ձեր ներսում, անգին են: Դրանք կօգնեն ձեզ հոգևորապես աճել: Արժե ժամանակ հատկացնել և գրի առնել դրանք` հետագայում վերանայելու համար: 

Մենք նույնպես առաջարկում ենք ձեզ․

ՍԿՍԵ՛Ք ԵՎ ԱՎԱՐՏԵ՛Ք ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ԳԼՈՒԽ ԱՂՈԹՔՈՎ։ Սկսելով յուրա-քանչյուր գլուխը` հրավիրե՛ք Սուրբ Հոգուն, և խնդրե՛ք սովորեցնել և առաջնորդել ձեզ ամբողջ ճշմարտության մեջ (տե՛ս Հովհ. 16.13): Ավարտելով գլուխը` խնդրե՛ք Նրան` հավիտյան կնքել ձեր սրտում այն, ինչ սովորեցիք: 

ԿԱՅՈ՛ՒՆ ԵՂԵՔ և ավարտե՛ք յուրաքանչյուր գլուխը մեկ շաբաթվա կամ հատկացված ժամանակի ընթացքում: Դուք կարող եք այն բաժանել մասերի և դարձնել ձեր օրակարգի մասը, կամ` այն ավարտել շաբաթվա մեջ` երկու կամ երեք օրում: Սա ձեր անձնական դասընթացն է Տիրոջ հետ, այնպես որ, այնպիսի օրակարգ մշակեք, որն առավել արդյունավետ կլինի ձեզ համար: 

ՀԵՏԵՎՈՂԱԿԱՆ ԵՎ ՆՎԻՐՎԱԾ ԵՂԵՔ։ Եթե դուք ծրագրել եք անցնել այս դասընթացը որոշակի ժամանակվա ընթացքում և վայրում, այդպես էլ արեք: Եթե չհաջողվի հետևել ձեր ծրագրին, մի՛ հուսահատվեք: Մի՛ դադարեք, մինչև որ չավարտեք դասընթացը: Աստված հավատարմորեն կօրհնի ամեն ջանք, որ անում եք:

 ԱՆԿԵՂԾ ԵՂԵՔ ինքներդ ձեզ և Աստծո հետ` յուրաքանչյուր հարցին պատասխա- նելիս: Երբ իմանաք ճշմարտությունն Աստծո Խոսքի և ձեր մասին, կստանաք այնպիսի ազատություն, որն այլևս ոչ մի կերպ չեք կարողանա գտնել: 

Թո՛ղ Տիրոջ երկյուղը դասընթացի ուսումնասիրությունը ազատություն տա ձեր հո- գուն և միավորի Աստծո հետ, օգնի ստեղծել ավելի խորը, ավելի մտերիմ փոխհարաբե- րություն Նրա հետ, քան երբևէ ունեցել եք: Թո՛ղ ձեր աչքերը բացվեն, որպեսզի տեսնեք Նրա մեծությունը բոլորովին նոր մակարդակի վրա: Զորացե՛ք Նրա Հոգով, որպեսզի տարածեք Նրա փառքի լույսը այն սերնդի մեջ, որում մենք ապրում ենք: 

«Վե՛ր կաց: Լուսավորի՛ր: Քո լույսը եկել է, և Տիրոջ փառքը ծագել է: Այժմ խա- վարը ծածկում է երկիրը, և թանձր խավարը ծածկում է ազգերը: Բայց Տերը ծագում է, և Նրա փառքը հայտնվում է քեզ վրա: Ազգերը կգան քո լույսի մոտ, և թագավորները կգան քո արևածագի պայծառառության մոտ»: —Եսայի 60.1-3, GW 

Առաջարկներ դասընթացն անցկացնող խմբակների ավագների համար

 Մենք հորդորում ենք, որ խմբակի յուրաքանչյուր անդամ անպայման ունենա թե՛ սե- փական գիրքը, թե՛ սեփական սերտողության ձեռնարկը` դասընթացը հնարավորինս ավելի լավ յուրացնելու համար: Այդ դեպքում նրանք հնարավորություն կունենան ավելի անձնապես ու խորապես ուսումնասիրել և ընկալել ուսուցանվող նյութը: Մենք գիտենք, որ դպրոցական ուսուցման ընթացքում դրական արդյունքի հասնելու համար պետք է ոչ միայն լսել դասերը, այլ նույնպես նշումներ անել, կարդալ այն դասագրքերը և կատարել այն առաջադրանքները, որոնք ընդգրկված են ուսումնական ծրագրի մեջ: Նույնը ճշմա- րիտ է նաև այս դեպքում. դուք դրական արդյունքի կհասնեք, հոգևոր աճ կունենաք և հայտնություններ կստանաք, եթե օգտագործեք բոլոր տրամադրվող միջոցները: Մեր սերտողության ձեռնարկների նպատակն է` դրդել մասնակիցներին` կյանքում կիրառել դասընթացի սկզբունքները և գաղափարները: Մենք այն նույնպես նախատե- սել ենք խմբակային ուսուցման համար` զետեղելով հարցեր, որոնք հարմար են խմբա- կային քննարկման համար: Հատկապես խորհուրդ է տրվում քննարկել G նշան ունեցող հարցերը, թեև դուք, որպես ավագ, կարող եք որոշել դա ըստ ձեր հայեցողության: 

Մենք խրախուսում ենք ձեզ` աղոթել և մտորել այն մասին, թե ինչպես ավելի դյուրին և ընկալելի կարող եք դարձնել ձեր հավաքույթները: Ստորև ներկայացվում է երեք տարբերակ. այս մեթոդների հաջորդականությունը հիմնված չէ դրանց արդյունավե- տության վրա: Մեր ամենակարևոր առաջարկն է, որպեսզի դուք դարձնեք այս դասընթացը ձերը, այսինքն` լավագույնս համապատասխանեցնեք այն ձեր խմբակին: 

Տարբերակ 1․ Կարդացե՛ք գիրքը հավաքույթից առաջ, դիտե՛ք հերթական DVD դասընթացը հավաքույթի ժամանակ, և օգտագործե՛ք սերտողության ձեռնարկը՝ քննարկման համար։

Հանձնարարե՛ք խմբակի անդամներին` կարդալ գրքի համապատասխան գլուխնե- րը յուրաքանչյուր հավաքույթից առաջ (տե՛ս սերտողության ձեռնարկի յուրաքանչյուր գլխի առաջին էջը): Խմբակի հավաքույթի ժամանակ դիտեք առաջին «DVD» դասընթա- ցը: Այնուհետև ժամանակ հատկացրեք այն քննարկելու համար: (Ըստ ձեր ընտրության. օգտագործե՛ք սերտողության ձեռնարկը ուղեցույցի փոխարեն` խմբակային քննարկումն ավելի դյուրին դարձնելու համար: Մենք խրախուսում ենք ձեզ` կենտրոնանալ Խ նշանը կրող հարցերի վրա, բայց դուք, որպես ավագ, կարող եք ազատորեն ընտրել, թե որ հարցերն են ավելի համապատասխան ձեր խմբակին): Հաջորդ շաբաթվա ընթացքում (1-ին և 2-րդ դասերի միջև եղած շաբաթը) հանձնարարե՛ք ձեր խմբակի անդամնե- րին` ավարտել սերտողության ձեռնարկի չքննարկված մասը: Հետևե՛ք այս օրինակին ամեն շաբաթ: 

Տարբերակ 2․ Դիտե՛ք հերթական DVD դասընթացը հավաքույթի ժամանակ, քննարկե՛ք այն սերտողության ձեռնարկի օգնությամբ, և հանձնարարե՛ք գիրքը և սերտողության ձեռնարկը՝  որպես տնային աշխատանք։

 Խմբակի հավաքույթի ժամանակ միասին դիտեք առաջին «DVD» դասընթացը: Մի՛ հանձնարարեք անդամներին` կարդալ գիրքը կամ ավարտել աշխատանքային տետրի համապատասխան գլուխը մինչև խմբակի հավաքույթը: Մենք առաջարկում ենք բաժա- նել անդամներին գիրքը և սերտողության ձեռնարկը` առաջին դասը դիտելուց հետո: «DVD» դասընթացի ավարտից հետո, որոշ ժամանակ հատկացրեք` այն քննարկելու համար: Օգտագործե՛ք սերտողության ձեռնարկը ուղեցույցի փոխարեն` խմբակային քննարկումն ավելի դյուրին դարձնելու համար: Մի՛ ձգտեք քննարկման ընթացքում անպայման ավարտել սերտողության ձեռնարկի ամբողջ դասը: Հաջորդ շաբաթվա համար հանձնարարե՛ք ձեր խմբակի անդամներին` կարդալ գրքի համապատասխան գլուխները և ավարտել ցանկացած կետ, որին դուք չանդրադարձաք հավաքույթի ժա- մանակ: Հետևե՛ք այս օրինակին ամեն շաբաթ: 

Տարբերակ 3․ Դիտե՛ք հերթական DVD դասընթացը հավաքույթի ժամանակ, հանձնարարե՛ք գիրքը և սերտողության ձեռնարկը՝ որպես տնային աշխատանք և քննարկե՛ք դասը հաջորդ հավաքույթին։

Հավաքե՛ք ձեր խմբակը և միասին դիտեք առաջին «DVD» դասընթացը: Ավարտելուց հետո, ժամանակ հատկացրեք` այն քննարկելու համար: Հաջորդ շաբաթվա ընթացքում հանձնարարեք ձեր խմբակի անդամներին` կարդալ գրքի համապատասխան գլուխները և ավարտել սերտողության ձեռնարկի գլուխը: Երկրորդ շաբաթվա սկզբում, ժամանակ հատկացրեք` քննարկելու համար աշխատանքային տետրի համապատասխան գլխի հարցերը, ինչպես նաև ցանկացած հարցեր կամ մեկնաբանություններ, որ անդամները կարող են ունենալ: Այնուհետև դիտեք երկրորդ «DVD» դասընթացը: Հետևե՛ք այս օրինակին ամեն շաբաթ:

ԱՍՏԾՈ ԳԱՆՁԱՐԱՆԻ ԲԱՆԱԼԻՆ 

Խնդրում ենք օգտվել ուսումնական դասընթացի 1-ին դասից, ինչպես նաև` «Տիրոջ երկյուղը» գրքի ներածությունից, 11-րդ, 13-րդ և 14-րդ գլուխներից: «Ես միշտ գիտեի, որ Աստծո սերը մեր քրիստոնեական ընթացքի հիմքն է: Սակայն մինչև այն դեպքը, երբ աղաղակեցի Աստծուն, ես չէի գիտակցում, որ Տիրոջ երկյուղը նույնպես Նրա հետ ընթացքի հիմքերից մեկն է: Հիսուսը շարունակում է մնալ մեր Տերը, Տիրոջ երկյուղի հիմքի շնորհիվ»: ՋՈՆ ԲԻՎԵՐ 

Հենց հիմա` դասընթացի ամենասկզբում, կարճ սահմանեք, թե ինչպե՞ս եք հասկանում Տիրոջ երկյուղը: 

Ըստ իս՝ Տիրոջ երկյուղը․․․

 ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________ ______________________________________________________

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up