Կործանել կրիպտոնաքարը

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ջոն Բիվեր
  • Կոդ: JB16
  • Formats available: pdf
  • Դիտում

ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

Միգուցե զարմանաք, բայց ես շատ անգամներ եմ ուզել անավարտ թողնել այս գիրքը, քան իմ հեղինակային գրքերից որևէ մեկը, և շուտով կբացատրեմ, թե ինչու։ Իսկ մինչ այդ, ի՞նչ կապ ունի «Կործանել կրիպտոնաքարը» վերնագրով գիրքը Քրիստոսի հետևորդների հետ։ ույլ տվեք կարճ բացատրել։ Շատերս ծանոթ ենք «կրիպտոնաքար» բառին ուպերհերոսի մասին հորինված պատմությունից։ Այս պատմությունը, որը փաստորեն դարձավ Ամերիկայի ժողովրդական հեքիաթը, գրվել էր դպրոցական ընկերներ Ջերի իգելի և Ջո Շուստերի կողմից, և առաջին անգամ հրատարակվել էր կոմիքսի տեսքով 1938 թվականի հունիսին։ Պատմությունների շարքը, գերուժեր ունեցող բարեգործ սուպերհերոսի մասին, կատարյալ հակամիջոց էր նացիստական բռնապետության ժամանակաշրջանում։ ուպերհերոսի պատմությունն արագորեն մեծ համբավ ձեռք բերեց, և ի վերջո պատմվեց ոչ միայն տպագիր հրատարակությունների միջոցով, այլև ռադիոյով, հեռուստատեսությամբ և ֆիլմերի միջոցով, որոնք մեծ հաջողություն ունեցան։ Կարճ ժամանակ անց այդ պատմությունները մի փոքր ձանձրալի դարձան. պատճառն այն էր, որ ուպերհերոսն անխոցելի էր։ Այնպես որ, 1940-ական թվականներին հեղինակները հորինեցին հայտնի դարձած կրիպտոնաքարը՝ մի նյութ ուպերհերոսի մոլորակից, որը կարող էր չեզոքացնել նրա գերուժերը։ Կրիպտոնաքարի ազդեցության ներքո ուպերհերոսը տկարանում էր՝ դառնալով սովորական մարդու պես։ Մեր՝ քրիստոնյաներիս կյանքում գոյություն ունի «կրիպտոնաքար», որը չեզոքացնում է այն զորությունը և բնավորությունը, որոնք Աստված տվել է մեզ։ Ի՞նչ է այն։ Ինչպե՞ս բացահայտել այն։ Ինչպե՞ս է այն ազդում մեզ վրա՝ թե՛ անհատապես, թե՛ հավաքականորեն։ րքանո՞վ է այն խոչընդոտում մեր արդյունավետությանը և կորսվածներին հասնելու կարողությանը։ Ինչի՞ց ենք մենք զրկվում դրա պատճառով։ Ինչո՞ւ է այն այդքան հեշտորեն քողարկվում։ Ահա մի քանիսը այն հարցերից, որոնց պատասխանում է այս գիրքը։ ա քսաներորդ գիրքն է, որը գրել եմ ուրբ Հոգու օգնությամբ և առաջնորդությամբ։ Ինչպես արդեն նշեցի, հինգ կամ վեց անգամ ուզել եմ անավարտ թողնել այս գիրքը։ Պատճառն այն էր, որ այն գրելու ընթացքում դեմ առ դեմ բախվում էի իմ կյանքում առկա այնպիսի խնդիրների, որոնք չէի կարող անտեսել։ ս պետք է հարցնեի ինձ. «Արդյո՞ք բավարարվում եմ ավելի ցածր կյանքով, քան այն, ինչի համար ստեղծված եմ։ Արդյո՞ք մենք՝ որպես եկեղեցի, ճշմարտապես վերապրում ենք Աստծո ներկայությունը և զորությունը, որով կարող ենք փոխել մեր բնակավայրերը»։ Իրականում, մի քանի անգամ ես նույնիսկ արթնացել եմ այսպիսի բառերով. «Հա՛յր, համոզված չեմ, որ այս գիրքն ինձ դուր է գալիս։ ս չեմ ուզում շարունակել այն»։ վ ամեն անգամ ես խիստ «ոչ» էի զգում ուրբ Հոգուց։ րբ տեղի ունեցավ վերջին նման դեպքը, Նա հավաստիացրեց ինձ, որ այս ուղերձն անչափ կարևոր հայտնություններ կտա, որոնց շնորհիվ կկառուցվեն առանձին մարդիկ, ընտանիքներ և եկեղեցիներ աշխարհով մեկ, և որ այս գրքի սկզբունքները կարող են ամբողջ քաղաքներ փոխել։ Այդ խոստումից հետո ես հավատքով շարունակեցի գրել։ Հասնելով գրքի եզրափակիչ բաժնին՝ վերջին յոթ գլուխներին, ինձ համար պարզ դարձավ, թե որքան օգտավետ է այն։ ս ոչ միայն հասկացա, թե որքան իմաստություն կա այս ուղերձի մեջ, այլև տեսա, թե որքան հրատապ է այն։ Այսօր ես համարում եմ, որ սա ամենակարևոր ուղերձներից մեկն է, որը լույս է տեսել իմ հեղինակությամբ։ Այժմ, իմանալով, որ այս ուղերձի օգտավետության մասին գրված է գրքի վերջում, միգուցե դուք գայթակղություն ունենաք ընթերցել անմիջապես վերջին բաժնից։ ույլ տվեք զգուշացնել ձեզ, որ չանեք դա։ թե դուք բաց թողնեք առաջին երեք բաժինները, չորրորդ բաժնի ազդեցությունը զգալիորեն թույլ կլինի։ Պատկերացրեք, որ կինոսրահ եք մտնում, երբ ֆիլմի ավարտին մնացել է ընդամենը քսան րոպե։ զրափակիչ տեսարանների ազդեցությունը ձեզ համար կլինի շատ ավելի թույլ, քան՝ եթե դիտեիք ֆիլմը սկզբից։ Նրանք, ովքեր նստած էին կինոսրահում ֆիլմի սկզբից, լաց են լինում, գոչում կամ ուրախանում են։ Իսկ ձեզ մոտ հարց է ծագում՝ արժե՞ր ընդհանրապես դիտել այդ ֆիլմը։ Այս գիրքը բաղկացած է քսանութ գլուխներից՝ զետեղված չորս բաժիններում, որոնցից ամեն մեկը պարունակում է յոթ գլուխ։ Այս կերպ բաժանելով՝ ցանկացել եմ օգնել զբաղված ընթերցողներին։ Դուք կարող եք տրամադրել տասից տասնհինգ րոպե ամեն օր և կարդալ մեկական գլուխ չորս շաբաթվա ընթացքում, կամ՝ կարող եք կարդալ շաբաթական մեկ գլուխ և գիրքն ավարտել մոտավորապես վեց ամսում։ Դուք կարող եք կարդալ նաև ձեր նախընտրած կերպով։ Մեր նպատակն է՝ հարմարեցնել այս ուղերձը ձեր ընթերցանության ժամացանկին։ Ի վերջո, այս ուղերձը պետք է դիտարկել որպես ընթացք, որը պաշտպանում է ձեզ կրիպտոնաքարից և սովորեցնում է ազդեցություն թողնել ձեզ շրջապատող մարդկանց վրա։ Մինչ սկսելը, աղոթենք և խնդրենք ուրբ Հոգուն բացել մեր աչքերը, որպեսզի տեսնենք երկնային իմաստությունը, որը զորություն է տալիս մեզ՝ այս երկրի վրա մեր կոչումը կատարելու համար։ «Հա՛յր, Հիսուսի անունով, բացի՛ր իմ աչքերը, ականջները և սիրտը, որպեսզի տեսնեմ, լսեմ և հասկանամ Քո կամքն իմ կյանքում։ ո՛ւրբ Հոգի, սովորեցրո՛ւ ինձ Հիսուս Քրիստոսի ճանապարհները այս ուղերձը կարդալու ընթացքում։ ս նայում եմ Քեզ՝ որպես իմ ւսուցչի։ Խոսի՛ր ինձ հետ այս գրքի ամեն մի նախադասությունից։ վ թող իմ կյանքը հավիտյան փոխվի։ Ամե՛ն»։

1

ՀԱՐՑ, ՈՐԻՑ ԽՈՒՍԱՓՈՒՄ ԵՆ

 

Հատուկ նշում հեղինակից. իրելի՛ ընթերցող, եթե դեռ չեք ընթերցել «Ներածություն» բաժի նը, առաջարկում եմ ձեզ անպայման անել դա։ Այն կօգնի նախապատ րաստվել այս ուղերձին։ Հաճելի ընթացք եմ մաղթում։ «Կործանել կրիպտոնաքա՞րը»։ Այս գիրքը ուպերհերոսի մասի՞ն է։ ՛չ, բայց նրա պատմության և մեր հավատքի կյանքի միջև ապշեցուցիչ զուգահեռներ կան։ ուպերհերոսն այս աշխարհից չէ. Աստծո զավակներն այս աշխար հից չեն։ Նա ունի գերբնական ուժ, որը հատուկ չէ հասարակ մարդկանց. մենք ունենք գերբնական զորություն, որից զուրկ են այս աշխարհի մարդիկ։ Նա պայքարում է չարի դեմ. մենք պայքարում ենք չարի դեմ։ Նա պաշտպանում է ճնշվածներին և ազատում է չարագործներից. մենք հոգում ենք տկարների մասին և ազատ ենք արձակում կապյալ ներին։ Նա ուժ է ստանում արևից. մենք ուժ ենք ստանում Աստծո րդուց։ Գոյություն ունի միայն մեկ բան, որը կարող է կանգնեցնել ուպերհերոսին. կրիպտոնաքարը՝ հորինված ռադիոակտիվ նյութ, որը ուպերհերոսի մոլորակից է։ Նմանապես, գոյություն ունի «կրիպտոնաքար», որն առաջացել է մեր հեռավոր բնակավայրում և կարող է անզոր դարձնել Աստծո զավակներին։ Այո՛, այն չի առաջացել այս երկ րում, այլ կազմվել է այնտեղ, որտեղ մեր երկնային տունն է։ Կրիպտո նաքարը ոչ միայն չեզոքացնում էր ուպերհերոսի գերուժերը, այլև հա սարակ մարդուց ավելի թույլ էր դարձնում նրան։ Մեր կրիպտոնաքարն անում է նույնը։ ՞րն է մեր կրիպտոնաքարը։ Մինչև այն բացահայտելը, ես պետք է նախապատրաստեմ ձեզ։ Կրիպտոնաքարի մեծ առավելությունը ուպերհերոսի հանդեպ այն էր, որ այդ նյութը հեշտորեն ճանաչելի չէր։ ա նշանակում է, որ նա կարող էր ենթարկվել կրիպտոնաքարի ազդե ցությանը՝ նախքան այն հայտնաբերելը։ Նույն կերպով, հավատացյալի կրիպտոնաքարը տկարացնում է թե՛ անհատների, թե՛ Քրիստոսի մարմի նը, և շատերի համար այն դեռ ճանաչելի չէ։ Այս գրքի նպատակն է՝ հայտ նաբերել կրիպտոնաքարը, ցույց տալ, թե ինչպես կարելի է կործանել կրիպտոնաքարը և հեռացնել դրա ազդեցությունը մեզնից՝ թե՛ անհատա կան, թե՛ հավաքական առումով։ Այնպես որ, սկսենք հետևյալ հարցից։ 

 

Մեծագույն ցանկությունը  

 

՞րն է մեր մեծագույն ցանկությունը։ ս ասում եմ «մեր», քանի որ, եթե անկեղծ լինենք, յուրաքանչյուրս ձգտում է միևնույն բաներին։ Մենք ցանկանում ենք լինել հաջողակ, լինել լավագույնը մեր բնագավառում, լինել հայտնի, ունենալ երջանիկ ամուսնություն և հրաշալի ընկերներ, ապրել ծաղկուն բնակավայրում, լինել քաջառողջ և ունենալ բավակա նաչափ միջոցներ՝ անելու համար այն, ինչ մեր մտքով անցնում է։ Բոլոր նշված նպատակները գրավիչ են, և դրանց մեծ մասը նույ նիսկ անհրաժեշտ է, բայց արդյո՞ք մենք ամենից շատ ցանկանում ենք հենց այդ բաները։ Մի՞թե մենք չգիտենք այնպիսի մարդկանց, ովքեր ունեն այդ ամենը, սակայն դատարկություն են զգում։ Մի՞թե մենք չենք լսում պատմություններ հոլիվուդյան դերասանների, խոշոր ընկերութ յունների գործադիր տնօրենների, պրոֆեսիոնալ մարզիկների, պետա կան պաշտոնյաների և այլ մարդկանց մասին, որոնք հասել են այն բա նին, ինչը հասարակությունը համարում է հաջողության գագաթնակետն այս կյանքում, սակայն նրանց թվում է, թե իրենք զուրկ են ինչ-որ բա նից։ Իրենց դատարկության պատճառով, ոմանք սկսում են թմրանյու թեր կամ խմիչք օգտագործել, զբաղվում են էկզոտիկ հանգստով կամ սիրավեպեր են սկսում։ Մյուսները դիմում են կրոնին, նոր դարի հավա տալիքներին կամ օկուլտիզիմին՝ հուսալով լրացնել այն դատարկութ յունը, որը կրծոտում է իրենց ներսը։ թե անկեղծ լինենք, մեր սրտի խորքում բոլորս էլ գիտենք, որ կա ավելին։ Ճշմարիտ բավականությունը, որին ձգտում է յուրաքանչյուրը՝ թե՛ կին, թե՛ տղամարդ, կարելի է գտնել՝ միայն ունենալով մտերիմ հա րաբերություններ մեր Արարչի հետ։ Անկախ այն բանից, թե ինչ կարծիք ունեք Աստծո մասին՝ ձեր սիրտը խորապես ձգտում է Նրան։ Այն գոհու նակությունը և բավականությունը, որին ձգտում են մարդիկ, հնարավոր է գտնել միայն կրկին միանալով մեր Արարչին։ Ճշմարտությունն այն է, որ Աստված «դրել է հավիտենությունը մար դու սրտում» (Ժողովող 3.11, NLT)։ թե խաբեությունը չի իշխում մեր սրտերում, մենք բնազդորեն ձգտում ենք «հավիտենության ագավո րին» (տե՛ս Ա իմոթ. 1.17)։ Աստծո Խոսքն ասում է յուրաքանչյուր մար դու մասին. «Նրանք գիտեն ճշմարտությունն Աստծո մասին, քանի որ Նա ակնհայտ է դարձրել այն նրանց համար... Այն ամենի միջոցով, ինչ Աստված ստեղծել է, նրանք կարող են պար զորեն տեսնել Նրա անտեսանելի հատկանիշները՝ Նրա հավիտենական զորությունը և աստվածային բնությունը» (Հռոմեացիների 1.19,20, NLT)։ Աստված անհայտ չէ ոչ ոքի համար։ թե մարդիկ լիովին անկեղծ լինեն, կխոստովանեն, որ իրենց կյանքի ինչ-որ պահի նրանք Աստծուն ճանաչելու խորը ձգտում են ունեցել։ Բոլորս էլ բնազդորեն գիտենք, որ Նա ամենագետ է, ամենակարող է և ամենագո է։ վքեր սկսում են հաղորդակցվել Նրա հետ, հասկանում են, որ Նրա ներկայությունը, զորությունը, փառքը և մեծությունն անիմանալի և ան զուգական են։ Նա այնքա՜ն հզոր է, որ տիեզերքի ամենազորեղ էակ ներից մի քանիսը, որոնք սերովբեներ են կոչվում, մշտապես գտնվում են Նրա ներկայության մեջ րկնքում և երկյուղածությամբ ու բարձր ձայնով կանչում են իրար՝ ազդարարելով Նրա զարմանալի մեծությու նը։ Այդ հսկա արարածներն անում են դա այնպիսի՜ եռանդով և ուժով, որ նրանց ձայները երերացնում են րկնքում գտնվող ահռելի սրահի դռների սյուները, որը, հավանաբար, կարող է տեղավորել մեկ միլիար դից ավելի էակների։ Աստծո իմաստությունը, հասկացողությունը, ստեղծարարությու նը, հանճարը և գիտելիքն այնքա՜ն լայն են, որ դրանք անիմանալի են։ Դարեր շարունակ ամենախելացի գիտնականները որոնել և ուսումնա սիրել են Նրա արարչագործության գաղտնիքները, սակայն այդպես էլ լիովին չեն ըմբռնել դրա բարդությունը և սքանչելիությունը։ չ մի մարդ դեռ լիովին խորամուխ չի եղել Նրա սիրուն, բարությա նը և գթասրտությանը և լիարժեք կերպով չի վերապրել դրանք։ Նրա սերն անսահման է։ Արդեն քառասուն տարի է՝ վայելում եմ Նրա հետ հարաբերություն ներ ունենալու արտոնությունը, սակայն վերջերս ես լիովին համակվել էի զգացմունքներով՝ մտածելով այն մասին, որ մեր Արարիչը փրկել է մեզ այն դատապարտությունից, որը ինքներս էինք բերել մեզ վրա։ Նա տվեց մարդկությանը ամբողջ իշխանությունը այս երկրի վրա, սակայն մենք տվեցինք այն Նրա ոխերիմ թշնամուն՝ սատանային, և նրա դի վային զորքերին։ Նախապես իմանալով մեր դավաճանության մասին՝ Աստված պատրաստակամորեն որոշեց վճարել այն անասելի գինը, որն անհրաժեշտ էր մեզ ստրկությունից և բանտարկությունից ազատ արձակելու համար։ Մենք դատապարտեցինք ինքներս մեզ, բայց Նա զոհեց Իրեն՝ մեզ ազատ արձակելու համար։ Նա արեց դա՝ առանց խախտելու Իր Խոսքը, ինչը հնարավոր էր միայն մի դեպքում՝ եթե Նա մարդ դառնար։ Քանի որ Աստված տվել էր երկիրը մարդուն, Նա չէր կարող ետ ստանալ այն՝ որպես Աստված. անհրաժեշտ էր, որ մարդու րդին ետ պահանջեր այն։ Ահա թե որն էր Հիսուսի կուսական ծննդի իմաս տությունը։ Նա դարձավ հարյուր տոկոսանոց մարդ, բայց քանի որ Նրա Հայրը Աստծո Հոգին էր, Նա ազատ էր այն ստրկացնող բնությու նից, որի մեջ հայտնվել էր ամբողջ մարդկությունը։ Հիսուսը մարմնով հայտնված Աստված էր։ Նա գիտեր այն սարսափելի չարչարանքների մասին, որոնք պետք է կրեր՝ մեզ փրկելու համար, սակայն Նրա սերը մեր հանդեպ այնքա՜ն մեծ և կատարյալ էր, որ Նա հոժարությամբ որո շեց վճարել մեր ազատության գինը։ Այս գիրքն ամբողջությամբ և անթիվ այլ գրքեր կարելի էր նվիրել մի միայն Նրա բարությունը, զարմանալի սերը, զորությունը և մեծությունը նկարագրելուն։ Այնուամենայնիվ, գոյություն ունի մի հարց, որը դարձել է այս գիրքը գրելու պատճառը։ 

 

Հարց, որից խուսափում են 

 

Քանի որ մենք նման զարմանալի Աստծո ենք ծառայում, պարզ տրամաբանությունը ենթադրում է, որ մենք պետք է գերբնական կյանք ունենանք։ Բացի տրամաբանությունից՝ Աստվածաշունչը նույնպես սա տարում է այս գաղափարը։ Մեզ խոստացվել է այս ամենը.

• Նրա աստվածային բնությունը,

• անձնուրաց բնավորություն,

• անպայմանական սեր և ներում,

• աննկարագրելի ուրախություն և խաղաղություն,

• գերբնական զորություն,

• բարեկեցություն,

• կենսունակություն,

• առողջություն,

• ապահովություն և կայունություն։ և սա դեռ ամենը չէ. կա ավելին։ Աստվածաշունչը նաև խոստանում է մեզ.

• աստվածային իմաստություն,

• գիտելիք,

• հասկացողություն,

• հանճար:

Այս ամենի նպատակն է՝ պտղաբեր և հաջողակ դարձնել մեզ։ Կարճ ասած՝ մեզ խոստացվել են երկնային հատկանիշներ։ Հիշեք, որ Հի սուսն ազդարարեց, որ Իր թագավորությունը մեր ներսում է, և նպա տակն այն է, որ Նրա կամքը կատարվի երկրի վրա այնպես, ինչպես որ րկնքում է։ Այնուամենայնիվ, թվում է՝ այս հատկանիշները չեն դրսևորվում ո՛չ համընդհանուր, ո՛չ էլ անհատական մակարդակի վրա։ թե անկեղ ծորեն գնահատենք ներկա իրավիճակը, կարո՞ղ ենք ասել, որ զգալի տարբերություն ենք տեսնում Աստծո ժողովրդի և այս աշխարհի մարդ կանց միջև։ Արդյո՞ք մենք՝ Հիսուսի հետևորդներս, ակնառու մարդիկ ենք։ Արդյո՞ք մենք լույս ենք տալիս այս խավար սերնդի մեջ։ Մտածե՛ք ամուսնալուծությունների վիճակագրության մասին. կա՞ արդյոք աչ քի ընկնող տարբերություն եկեղեցու և այս աշխարհի միջև։ ե՞ մենք նույնպես տառապում ենք նախանձից, բամբասանքից, չարախոսութ յունից և երկպառակություններից, որոնց արդյունքը խաթարված հա րաբերություններն են։ Արդյո՞ք մենք դրսևորում ենք այնպիսի բնավո րություն, անկեղծություն և բարոյական չափանիշներ, որոնք բևեռային կերպով տարբերվում են մեր երկրի ապականությունից։ Կա՞ արդյոք տարբերություն հավատացյալների և անհավատների միջև առողջութ յան և բարեկեցության առումով։ Մենք կարողանո՞ւմ ենք հոգալ մարդ կանց կարիքները և ազդարարել Քրիստոսի Ավետարանը ամբողջ աշ խարհում ապրող յուրաքանչյուր մարդու։ Այս ամենը չափազանց վե՞հ է թվում։ Մտածեք այն մասին, որ Հին ուխտի ներքո կար ժամանակ, երբ արծաթը քարի պես հասարակ էր և արժեք չուներ՝ խիստ բարձր կենսամակարդակի պատճա ռով (տե՛ս Գ ագ. 10.21,27)։ Այժմ՝ Նոր ուխտի ներքո, հաճախ եմ հանդիպում առաջնորդների, որոնք դժվարություններ են կրում սահ մանափակ միջոցների պատճառով, և հովիվների, որոնք կամենում են օգնություն ցուցաբերել այն բնակավայրերին, որտեղ ապրում են, սակայն չեն կարողանում՝ մարդկային ուժի, ֆինանսների և այլ մի ջոցների բացակայության պատճառով։ Արդյո՞ք երկու դեպքում էլ դա կարելի է անվանել «երկրի վրա այնպես, ինչպես որ րկնքում է»։ Հիսուսը խոստացավ մեզ, որ երբ փնտրենք Իր թագավորությունը և արդարությունը, այն ամենը, ինչի կարիքը ունենք, կտրվի մեզ։ Չէր եղել նույնիսկ մեկ դեպք, որ միջոցների պակասը խանգարեր Հիսուսին անել այն, ինչ պետք է աներ։ Դժբախտաբար, եկեղեցում եղել են ծայրահեղ ուսմունքներ հարստության և բարգավաճման մասին։ Այդ ոչ հավասա րակշռված ուսմունքների պատճառով մարդիկ սկսել են հավատալ, որ առատությունը վատ բան է։ ակայն ի՞նչ մենք կարող ենք տալ, եթե ոչինչ չունենք։ րբ թույլ ենք տալիս, որ ձգտումն Աստծո թագավորության հան դեպ կլանի մեզ, Նա վստահում է մեզ անհրաժեշտ միջոցներ՝ Իր կամքն այս երկրի վրա տարածելու համար։ Աստված վատ առաջնորդ չէ. Նա չի խնդրում Իր հետևորդներին կատարել Իր կամքը՝ առանց տալու նրանց անհրաժեշտ գործիքներ։ վ ավելի կարևոր մի փաստ՝ Աստ ված բարի Հայր է։ Նա ցանկանում է օրհնել Իր զավակներին, սակայն չի կամենում, որ ունեցվածքը տիրի մեզ։ Ամեն տեսակի չարիքի արմա տը ոչ թե փողն է, այլ՝ սերը փողի հանդեպ։ Հին Իսրայելում կար ժամանակ, երբ ամբողջ երկրում չկար նույնիսկ մեկ աղքատ մարդ։ Գրված է. «վ Հուդան ու Իսրայելը ապահով բնակ վում էին՝ ամեն մարդ իր որթի և իր թզենու տակ, Դանից մինչև Բերսա բե, ողոմոնի բոլոր օրերում» (Գ ագավորաց 4.25)։ Դանը Իսրայելի ամենահյուսիսային քաղաքն էր, իսկ Բերսաբեն՝ ամենահարավայինը, և Աստվածաշունչը հայտնում է, որ ամբողջ ազգի մեջ չկար նույնիսկ մեկ մարդ, որը խնամքի կարիք ունենար. ոչ մի անհատ կամ խումբ չուներ պետական աջակցության կարիք։ Ի՞նչն այդ երկրում նման առատութ յան պատճառ դարձավ։ Իրականում, սա առանձին դեպք չէ։ թե ուսումնասիրենք Աստծո ժողովրդի պատմությունը Հին կտակարանում, բազմաթիվ սերունդներ ապշեցուցիչ կերպով բարգավաճում էին՝ տնտեսական, սոցիալական և ռազմական առումներով։ Նրանք ունեին ռեսուրսների, սննդի և ունեց վածքի առատություն։ Նրանք պարտություն չէին կրում թշնամիների հարձակման ժամանակ, ընդհակառակը, ամեն անգամ հաղթում էին։ Նրանց կենսամակարդակը զարմացնում էր հարևան երկրներին։ վ մտապահեք, որ դա տեղի էր ունենում Հին ուխտի ժամանակ, որն ավե լի ցածր է Նոր ուխտից։ Հիսուսն ավելի լավ ուխտի Միջնորդ է, որը հաստատվել է ավելի լավ խոստումների հիման վրա (տե՛ս բր. 8.6)։ Նայելով Նրա կյան քին՝ տեսնում ենք, որ կառավարիչները, պետական պաշտոնյաները (հարկահավաքները), ազնվականները, մարմնավաճառները, գողերը, հարուստները և աղքատները, պարզ ասած՝ բոլոր տեսակի մարդիկ ձգտում էին Նրան։ Հիսուսը փոփոխություն էր բերում այնտեղ, որտեղ լինում էր։ Նա երբեք պակասություն չուներ և կարող էր լրացնել ցան կացած կարիք։ րբ Նրա թիմը հարձակումների էր ենթարկվում, ոչ ոք վնաս չէր կրում, և հաճախ վատ իրավիճակները վերածվում էին զար մանալի հաջողությունների։ Առաջին եկեղեցու անդամներին անվանում էին «աշխարհը շուռ տվողներ» (Գործք 17.6, NKJV)։ Նրանք նույնպես կարիքներ չունեին, քանի որ գրված է. «Աստծո օրհնությունը բոլորի վրա էր։ Նրանց միջև չկային կարիքավոր մարդիկ» (Գործք 4.33,34, NLT)։ Նրանք այն աստի ճան յուրահատուկ էին, որ հաճախ պետք է համոզեին զինվորական սպաներին կամ բնակավայրերի ղեկավարներին, որ իրենք աստված ներ չէին և իրենց պետք չէր երկրպագել։ Նրանց շրջապատող մարդիկ իրենց սերնդի գերմարդիկ էին համարում նրանց։ Նրանք հեռացնում էին հիվանդությունները և տկարությունները տառապյալների կյանքից։ Նրանք պայծառ լույս էին խավար սերնդի մեջ։  

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up