Կյանքն այս երկրի վրա՝ ընդամենը գոլորշի է, սակայն շատերն այնպես են ապրում, ասես դրանից հետո ոչինչ չի լինելու։ Բայց այն, թե ինչպես ենք ապրում այս կյանքը, կորոշի, թե ինչպես ենք անցկացնելու հավիտենությունը։ Սուրբ գիրքը հայտնում է մեզ, որ կան վարձատրության տարբեր աստիճաններ հավատացյալների համար. ոմանց ձեռքբերումներն ամբողջովին կայրվեն դատաստանի ժամանակ, իսկ մյուսներին կշնորհվի Քրիստոսի հետ թագավորելու արտոնությունը։