Տիրոջ Երկյուղը

(0)
  • Գին: Անվճար
  • Հեղինակ: Ջոն Բիվեր
  • Կոդ: Jb02
  • Formats available: pdf
  • Դիտում

ՕԳՏԱԿԱՐ ԱԿՆԱՐԿՆԵՐ` ՁԵՐ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ

 «« Ողջունում ենք ձեզ «Տիրոջ երկյուղը» սերտողության և ամենօրյա ընթերցանության ձեռնարկի էջերում: Անչափ ուրախ և շնորհակալ ենք, որ դուք որոշել եք մասնակցել այս կարևոր դասընթացին: Պահանջվել են երկարատև աղոթքներ, ուսումնասիրություններ և պատրաստություններ, որպեսզի ձեզ համար կարողանայինք ստեղծել այս խորացված, ինտերակտիվ և կյանքով լի դասընթացը: Գրքի ութ գլուխներից յուրաքանչյուրը համապատասխանում է նույն համարով «Տիրոջ երկյուղը» տեսադասընթացին: Այս դասերում ընդգրկված են մի շարք հարցեր, որոնք կխթանեն ձեր միտքը, նաև ոգեշնչող նյութեր` ընթերցանության համար, և աղոթքներ: 
 
Յուրաքանչյուր գլուխ պարունակում է հետևյալ բաժինները. 
Հատվածներ Աստվածաշնչից, որոնք կարող են փոխել ձեր կյանքը: Մենք խրախուսում ենք ձեզ` մտորել այս խոսքերի շուրջ: Ոչինչ ավելի մնայուն տպավորություն չի թողնի ձեր կյանքում, քան կենդանի Աստծո Խոսքը:
 
Հռչակել Նրա մեծությունը: Իմաստուն և Աստծուն փառավորող խոսքեր հավատքի մարդկանցից: Սուրբ գրքում ասվում է, որ խորհրդականների շատությունով ապահովություն կլինի, այնպես որ, ժամանակ հատկացրեք` կարդալու համար այս սրտից ասված խոսքերը:
 
 Մեջբերումներ Ջոնի խոսքերից։ Կարևոր հատվածներ տեսադասընթացից, որոնք իսկապես արժե հիշել: Ուշադրությամբ վերանայեք այս հատվածները, որոնք արտահայտում են յուրաքանչյուր դասի գլխավոր ասելիքը: 
Հենց այնտեղ, որտեղ ապրում ենք։ Հատուկ քայլեր, որոնք ընդգրկում են յուրա- քանչյուր դասի գլխավոր սկզբունքները: Դրանց նպատակն է` օգնել ձեզ` գործնա- կանում կիրառել այդ սկզբունքները ձեր առօրյա կյանքում: 
 
Դասերի ընթացքում դուք նույնպես կգտնեք որոշ բանալի սահմանումներ, հե- տաքրքիր փաստեր, որոնց շուրջ կարող եք մտորել, նաև մի բաժին, որը եզրափակում է յուրաքանչյուր գլուխը: Այս ամենն արված է, որպեսզի դուք ամբողջովին ընկալեք դասերում զետեղված ազդեցիկ սկզբունքները և կիրառեք դրանք ձեր կյանքում: Ժամանակ հատկացրեք, որպեսզի գրի առնեք ձեր մտքերը, զգացմունքները, գաղա- փարները կամ հայտնությունները, որ Սուրբ Հոգին տալիս է ձեզ, յուրաքանչյուր գլխի վերջում գտնվող Իմ օրագրի և Իմ նշումների մեջ: Այն սուրբգրային հատվածները և սկզբունքները, որոնք կենդանանում են ձեր ներսում, անգին են: Դրանք կօգնեն ձեզ հոգևորապես աճել: Արժե ժամանակ հատկացնել և գրի առնել դրանք` հետագայում վերանայելու համար: 
 

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up