Նախաբան
Իր նամակում Հուդան գրում է. «Սիրելինե՛ր, որովհետև ամեն ջանք արեցի, որ գրեմ ձեզ մեր հասարակաց փրկության համար, հարկ եղավ ինձ, որ գրեմ ձեզ և հորդորեմ, որ մրցեք սրբերին մի անգամ ավանդված հավատքով» (Հուդա 3-րդ խոսք): Այսօր շատ դեպքերում դասական քրիստոնեական հավատքը խեղաթյուրված է և աղավաղված: Մինչդեռ կարևոր է շարունակել առաջինների պես համարձակ հոգով հավատքի նոր ու քաջ քայլեր անել: Նմանապես կարևոր է նաև պահպանել այն հավատքը, որը բոլոր սերունդների մեջ ունեցել են վերստին ծնված հավատացյալները: Բոլոր ժամանակներում Աստված գործել է Իր Հոգով և Իր Խոսքով` Քրիստոս Հիսուսում: Ամեն մի սերունդ էլ Գրվածքների վերաբերյալ ստացել է նոր հայտնություններ` միշտ հիմնված լինելով Աստծո Խոսքի վրա: Սուրբ Հոգին եկեղեցուն վստահել է տարբեր հայտնություններ: Հավատացյալները վերապրե- ցին այդ հայտնությունների մի մասը, բայց կույր մնացին մյուսների հանդեպ: Երբեմն Սուրբ Հոգին առաջնորդում էր հավատացյալներին վերականգնել կորցրած «հոգևոր կապիտա- լը», բայց երբեմն պարզ ճշմարտությունները մոռացվել են, արհամարհվել և ամբողջությամբ անտեսվել: Քրիստոսի մարմինը հիմնադրութային ճշմարտությունների և հոգևոր փորձառությունների անհուն գանձարան է: Մինչև Հիսուսի վերադարձը Աստված ծրագրում է բացահայտել ու վերականգնել ամենը և, առաջին հերթին, քրիստոնեական հավատքի հիմքը հանդիսացող ճշմարտությունները: Այս ճշմարտությունները հիմնասյուներ են և ամուր պատնեշ, որոնք պահպանում են ողջ «կառույցը» և թույլ են տալիս, որ Աստծո փառքը դրսևորվի Նրա հոգևոր տաճարում` եկեղեցում: Երկար ժամանակ ցանկանում էի գրել հավատքի մասին համառոտ աշխատություն, որն ընդհանրացնում է քրիստոնեական հավատքի հիմնադրութային ուսմունքները: Քրիստոնեական հիմնադրույթները ճանաչելու կարիք կա: Դա հատկապես վերաբերում է երիտասարդ քարոզիչներին և մեր ռուս եղբայրներին: Այս գիրքը չի կարելի համարել համապարփակ աստվածաբանական ուսմունք: Սա պարզապես ուրվագիծ է, որը ես պատրաստվում եմ ընդարձակել և զարգացնել ապագայում: Հույս ունեմ, որ հավատքի մասին յուրաքանչյուր հիմնադրույթ Աստվածաշունչը ձեզ համար կդարձնի կենդանի և ձեր սիրտը կբոցավառի կրակով: Ես աղոթում եմ, որ այն ջերմացնի ձեզ, խորացնի ձեր երախտիքի զգացումը առ Աստված, ավելացնի ձեր համարձակությունը և ձեր հավատքը: Այսպես հաջորդ սերունդը ամուր հաստատված կլինի իր հավատքի մեջ այնպես, որ կրակը նրանց վրա նույնպես կթափվի: Աստվա՛ծ օրհնի ձեզ:
1
Հայտնություն
Քրիստոնեությունը հիմնված է հայտնության վրա: Հիսուսն ասաց Պետրոսին. «Երանի քեզ, Սիմոն` Հովնանի որդի, որովհետև մարմինն ու արյունը չհայտնեցին քեզ, բայց Իմ Հայրը, որ երկնքում է» (Մատթ. 16.17): Միայն հայտնության շնորհիվ Պետրոսն ու մյուս աշակերտները հասկացան, որ Հիսուսն էր Մեսիան, Ում մասին ասում էին մարգարեները: Հիսուսն Ինքը աշխարհ եկավ հենց հայտնության միջոցով և եկավ որպես հայտնություն: Իր առաջին նամակում Հովհաննեսն ասում է. «Այն, որ սկզբից էր, որ լսեցինք, որ մեր աչքերով տեսանք, Որին նայեցինք և մեր ձեռքերը շոշափե- ցին` կյանքի Բանի համար և կյանքը հայտնվեց, և մենք տեսանք...» (Ա Հովհ. 1.1,2): Աստծո սրտի միջից դուրս ելավ Իր և Իր կամքի, Իր խորհրդի և նպատակների մասին աստվածային հայտնությունը և եկավ աշխարհ: Եվ այն Սուրբ Հոգու միջոցով փոխանցվեց մարգարեներին, որոնք էլ հանձնեցին այն թղթին և կազմվեց Աստվածաշունչը: Եբրայեցիների ուղերձի 1.1,2-րդ խոսքն ասում է. «Շատ մասերով և շատ կերպերով (անգլերենում` տարբեր ճանապարհներով) Աստված առաջուց խոսելով մեր հայրերի հետ` մարգարեների միջոցով, այս վերջին օրերում մեզ հետ խոսեց Իր Որդու միջոցով...»: Այսպիսով` ինչ է հայտնությունը: Հայտնությունը կարելի է սահմանել որպես Աստծո գերբնական միջնորդություն, որի միջոցով մարդու համար բացահայտվում է ճշմարտությունը: Պողոսը հայտնության մասին այսպես է գրում. «...Ինչպես գրված է. Ինչ որ աչք չտեսավ, և ականջ չլսեց, և մարդու սիրտ չընկավ, Աստված այն պատրաստեց Իրեն սիրողների համար: Բայց Աստված մեզ հայտնեց այն Իր Հոգով» (Ա Կորնթ. 2.9,10): Այլ կերպ ասած` հայտնությունը Աստծո ներգործությունն է, որի միջոցով Նա բերանացի կամ գրավոր ձևով մարդկանց հաղորդում է բազում ճշմարտություններ, որոնց մասին մարդիկ պատկերացում անգամ չունեն: Երբ Աստված Իր Խոսքն ուղղում է մարդկանց, դա անում է որոշակի նպատակով: Նա ցանկանում է ցույց տալ Իրեն, Իր ուժն ու Իր կամքը և մարդուն տալ գիտելիք, փրկություն ու հաղորդակցություն: Նա հայտնում է Իրեն` մարդուն դեպի Աստված դարձնելու նպատակով: Հայտնությունը կարևոր է մարդու համար, քա- նի որ նա հեռացած է Աստծուց: Մեղքերը մարդուն բաժանում են Աստծուց (Ես. 59.2), և նա ինքնուրույն չի կարող կամուրջ գցել այդ անդունդի վրա` Աստծուն մոտենալու համար: Աստված Ինքը պետք է փրկի մարդուն. ահա թե ինչու է Աստված հայտնում Ինքն Իրեն: Մինչև մեղանչելը Աստված բացահայտ խոսում էր մարդու հետ, բայց դրանից հետո Նա խոսում է միայն հայտնության միջոցով: Ընդհանուր հայտնություն Հայտնությունը կարելի է բաժանել երկու խմբի՝ ընդհանուր և հատուկ: Ընդհանուր հայտնությունը արարչության՝ մեզ շրջապատող աշխարհի միջոցով Աստծուց տրված հայտնությունն է: «Քանի որ Աստծո գիտելիքը հայտնի է նրանցում, որ Աստված հայտնեց նրանց: Որովհետև Նրա աներևույթ բաները, աշխարհի սկզբից ստեղծվածներով իմացվելով, տեսնվում են, որ է՝ Նրա մշտնջենավոր զորությունն ու Աստվածությունը, այնպես, որ անպատասխան մնան» (Հռոմ. 1.19,20): Աստված ստեղծեց աշխարհն այնպես, որ ամեն մեկին հայտնի լինի Նրա գոյությունը: Արարչությունն ինքը անդադար վկայում է Արարչի մասին: Սաղմոս 53.1-ում ասվում է ճշմարտությունը. «Անզգամն ասաց իր սրտում, թե Աստված չկա»: Եվ միայն հիմարներն են, «որ ճշմարտությունը անիրավությունով են բռնում» (Հռոմ. 1.18), այսինքն` մերժում են այն, ինչը արարչությունը միշտ հաստատում է՝ Աստված կա՛: Մյուս ճանապարհը, որով Աստված փոխանցեց ընդհանուր հայտնությունը, խիղճն է: Հռոմեացիների ուղերձում ասվում է. «Երբ հեթանոսները, որ օրենք չունեն, բնությամբ օրենքի գործերն անեն, սրանք թեև օրենք չունեն, իրենք են իրենց համար օրենք, որոնք ցույց են տալիս, թե օրենքի գործը նրանց սրտերում գրված է՝ նրանց խղճմտանքի վկայությունով, և իրենց խորհուրդների իրար հանդիմանելով» (Հռոմ. 2.14,15): Աստված Իր օրենքը դրեց մարդու խղճի մեջ: Այնտեղ կա ներըմբռնողական զգացումն այն բա- նի, թե ինչն է ճիշտ, և ինչը՝ սխալ: Խիղճը կարելի է բթացնել, կարծրացնել, խիղճը կարող է քնել, մթագնել կամ դառնալ «խաբեբա», բայց, միևնույնն է, կա և շարունակում է մեկընդմիշտ վկայել այն մասին, որ Աստված կա: Հատուկ հայտնություն Չնայած արարչությունն ու խիղճը միասին հռչակում ու գոչում են, որ Աստված կա, այնուամենայնիվ, այս մասին իմանալը բավարար չէ մարդու փրկության համար և չի կարող ապահովել Աստծո հետ մարդու շփումը: Սա է հատուկ հայտնության անհրաժեշտության նպատակը: Հատուկ հայտնության միջոցով Աստված հնարավորություն է տալիս մարդուն հասկանալ, թե իրականում ով է ինքը, գիտակցել, թե իրականում ինչ վիճակում է գտնվում, և զգալ Աստծո և փրկության կարիքը: Նման հայտնություն կարող է տրվել տարբեր ճանապարհներով: Օրինակ` Աստված խոսում է երազների, տեսիլքների միջոցով, հրեշտակների այցելությունով, կոնկրետ խոսքով կամ նշաննե- րով ու հրաշքներով: «Շատ մասերով և շատ կերպերով Աստված առաջուց խոսել է... » (Եբր. 1.1): Երբ Աստված առաջին անգամ հայտնվեց Աբրահամին (Ծննդ. 12.1-3), դա նրա համար էր, որ ամբողջ մարդկությունը լիներ օրհնված: Աբրա- համը պահեց Աստծո ասած բոլոր խոսքերը, և իր իմացածը փոխանցեց որդուն` Իսահակին: Նա էլ իր հերթին փոխանցեց Հակոբին: Հետագայում Մովսեսը գրի առավ այս ամենը, ինչպես նաև բազմաթիվ այլ խոսքեր ու դեպքեր, որոնք կարևոր էին Աստծո վերջնական նպատակի` մեղքի մեջ ընկած մարդու փրկության համար: Այնուհետև եկան մարգարեների ժամանակները: