Սիրելի՛ ընթերցող, ուզում եմ իմ տպավորությունը կիսել մեծ խորություն ունեցող այս գրքույկի և նրա հեղինակի մասին: Կան մարդիկ, կան օծյալներ, ովքեր նոր հայտնություններ են բերում մարդկանց և դրանով նոր էջ բացում նրանց կյանքում: Բայց այս գրքույկի հեղինակը մի անձնավորություն է, ով Աստծուց օժտված է քարացած դարաշրջանը հիմքից քանդելու և նոր դարաշրջան հաստատելու գերբնական օծությամբ: «Օրհնված իրականությո՞ւն, թե՞ անիծված թատրոն» գրքույկը մարդուն վերադարձնում է աստվածային էությունը, պատկերը և նմանությունը: Մարդուն պոկում է ամբոխից և դարձնում անհատ: Նրան հանում է «հավաբնից» և արծվի կյանք պարգևում: Օգնում է դուրս գալու դիմակների լաբիրինթոսից և նրան թողնում իր Ստեղծողի, իր Արարչի հետ երես առ երես: Այս գրքույկը հիշեցնում է Աստծո խոստումները և ճանապարհ ցույց տալիս` ապրելու այդ խոստումների համաձայն: Համոզված եմ, որ այս գրքույկը կարդալով և գրվածը կատարելով` դու մի նոր շրջան կապրես քո կյանքում, կունենաս նոր աշխարհայացք և արմատապես փոխված նոր կյանք:
Գլխավոր խմբագիր` Գայանե Հակոբյան
ԱՌԱՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Սիրելի՛ս, ողջունում եմ այս գրքույկը կարդալու քո որոշումը: Թո՛ւյլ տուր այս գրքույկում քեզ «իմ ընկեր» կոչել և դիմել դու-ով: Ինչո՞ւ եմ գրքույկն անվանել «Օրհնված իրականութ յո՞ւն, թե՞ անիծված թատրոն»: Բովանդակությունը որևէ կապ չունի թատերական արվեստի և կինո յի հետ: Ուղղակի այստեղ ներկայացված է, թե ինչպես է մարդը սատանայի ձեռքերում վերածվում դերասանի: Ներկայացված է նաև մարդկության հանդեպ Աստծո հրաշալի սերը, որը փրկում և պահպանում է նրանց: Աստված օրհնի՛ քեզ, համբերությամբ կարդա՛ և հավատա՛, որ այս գրքույկը կարող է մի հոյակապ կյանք պարգևել քեզ:
Արթուր Սիմոնյան
ԿԱՐԵԼԻ Է ՄՏԱԾԵԼ
Մի անգամ ինձ հարցրին. «Ի՞նչ եք հասկանում «վերադարձե՛ք Աստծուն» ասելով»: Ցանկանալով հասկանալի պատասխան տալ` ասացի. «Շեքսպիրն ասել է, որ այս աշխարհը թատրոն է, իսկ մարդիկ` դերասաններ: «Վերադառնալ Աստծուն» նշանակում է բեմից իջնել, գալ հայրական տուն և ապրել այնպես, որ պահպանես Աստծուց քեզ տրված էությունը»: Այս գրքույկը կարդալով` միգուցե կմտածես. «Մի՞թե ես էլ եմ դերի մեջ, և եթե այդպես է, ապա ի՞նչեմ անում, ո՞ւմ դերն եմ խաղում»: Իմ կարծիքով` բոլորը չէ, որ բեմի վրա են: Մարդկության մի մասն ապրում է Աստծո մեջ, իսկ մյուս մասն` օդի իշխանության իշխանի ազդեցության տակ: Եփեսացիների 2.1-3-ում գրված է. «Եվ դուք, որ մեռած էիք հանցանքներում և մեղքերում, որոնցում մի ժամանակ գնում էիք այս աշխարհի սովորության պես` օդի իշխանության իշխանի պես, այն հոգու պես, որ հիմա ներգործում է ապստամբության որդիների մեջ...»:
Ի՞նչ է նշանակում օդի իշխանություն: Դա այն մթնոլորտն է, որ տեղ մենք ապրում ենք: Այդ մթնոլորտը գտնվում է օդի իշխանի` սատանայի ազդեցության տակ: Եթե մթնոլորտում ինչ-որ մեկը իշխում է, ապա մարդիկ անում են այն, ինչ նա ուզում է: Աստծո Խոսքից գիտենք, որ մեղսագործությունից հետո Ադամը վտարվեց Եդեմից և ընկավ սատանայի իշխանության տակ: Ահա թե որտեղից են գալիս այսքան տառապանքներն ու չարությունները, ահա թե որտեղ է թաքնված այսքան սպանությունների, հակառակությունների, վիճաբանությունների, պոռնկութ յունների, դավաճանությունների, ապստամբությունների, հարբեցողության, թմրամոլության և սրանց նման շատ այլ երևույթների արմատը: Դա օդի իշխանի` սատանայի ձեռքերում է: Այդ ամենը կատարվում է նրա թելադրանքով: Եվ ցավալին այն է, որ սատանայի անիծյալ թատրոնի դերակատարները մարդիկ են: Պողոս առաքյալն ասում է, որ բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մտքի և մարմնի կամքը կատարելով և բնությամբ բարկության որդիներ էինք, ինչպես ուրիշներն էլ (տե՛ս Եփես. 2.3):