Բարի՛ գալուստ «Անկոտրում հոգի» դասընթաց
Մենք այնքան ոգեշնչված ենք, որ դուք որոշեցիք մասնակցել այս դասընթացին: Պահանջվել են երկարատև աղոթքներ, ուսումնասիրություններ և պատրաստություններ, որպեսզի ձեզ համար կարողանանք ստեղծել այս խորացված, ինտերակտիվ և կենսատու դասընթացը: Այս ուսումնական ձեռնարկի նպատակն է` հաստատել ճշմարտությունը ձեր կյանքում և տալ նոր հայտնություններ: Հետևյալ տասներկու գլուխներից յուրաքանչյուրը համապատասխանում է «Անկոտրում հոգի» «DVD» դասընթացի մեկ դասին և պարունակում է միտքը խթանող հարցեր, օգտակար սահմանումներ և ամենօրյա ընթերցանություն: Բացի այդ` յուրաքանչյուր գլուխ պարունակում է հետևյալ բաժինները`
․ Հատվածներ Աստվածաշնչից, որոնք կարող են փոխել ձեր կյանքը:
․ Հարթելով ուղին բաժնում քրիստոնյա առաջնորդների իմաստուն մեջբերումներն են, որոնք նախատեսված են ձեզ օգնելու համար:
․ Զորավոր հիմք բաժնում զետեղված են առանցքային ճշմարտություններ յուրաքանչյուր դասից, որոնք դուք պետք է հիշեք:
․ Շաբաթական կոչերը կօգնեն ձեզ գործնականում կիրառել յուրաքանչյուր դասի սկզբունքները:
Ժամանակ հատկացրեք և մտորեք այս առանձնացված ակնարկների շուրջ: Դասի ամփոփում բաժինը նույնպես զետեղել ենք ձեզ համար, ինչպես նաև ազատ տողեր` ձեր անձնական նշումները կատարելու համար: Այս ամենն արված է, որպեսզի դուք լիարժեք կերպով ստանաք այն, ինչ Աստված ցանկանում է տալ ձեզ տվյալ դասընթացի միջոցով: Մենք աղոթում ենք, որպեսզի ոչ միայն տեղեկություններ փոխանցենք ձեզ, այլ` Աստված իրականում վերափոխի ձեր կյանքը: «Անկոտրում հոգի» դասընթացը` առցանց* «Հիշե՛ք ձեր առաջնորդներին, ովքեր սովորեցրին ձեզ Աստծո Խոսքը: Մտածե՛ք բոլոր բարի բաների մասին, որ տեսել եք նրանց կյանքում և հետևե՛ք նրանց հավատքին»: Եբրայեցիների 13.7, NLT
Կան բազմաթիվ Աստծո ծառայողներ, ովքեր անկոտրում հավատքի ազդեցիկ օրինակներ են եղել: Մենք խնդրեցինք աշխարհի տարբեր մասերում ապրող այս առաջնորդներին` կիսվել իրենց իմաստությամբ և փորձառությամբ` պատասխանելով որոշ հարցերի այս ուսումնական ձեռնարկից: Ուսումնական ձեռնարկում դուք պարբերաբար կհանդիպեք ICON-ով նշված հարցերի: Այցելե՛ք RelentlessOnline.org կայքէջը` դիտելու համար այդ առաջնորդների տեսագրված պատասխանները: Այս ուղերձի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալու համար միացե՛ք Ջոն Բիվերին facebook-ով և twitter-ով: Մենք նույնպես խրախուսում ենք ձեզ...
Աղոթե՛ք դասերի թե՛ սկզբում, թե՛ վերջում: Խնդրե՛ք Սուրբ Հոգուն` հայտնել Իր ճշմարտությունը և հաստատել այն ձեր սրտում:
Հարթե՛ք ձեր ուղին: Ծրագիր մշակեք, ըստ որի դուք կավարտեք յուրաքանչյուր դասը մեկ շաբաթվա ընթացքում կամ դրա համար հատկացրած այլ ժամանակահատվածում:
Հետևողականորեն մասնակցե՛ք դասերին` որոշված ժամին և որոշված վայրում, և կիսատ մի՛ թողեք դասընթացը:
Եղե՛ք անկեղծ` դասընթացի հարցերին պատասխանելիս, և ճշմարտությունը կազատի ձեզ: Առաջարկներ խմբակների ավագներին
Ավագնե՛ր, շնորհակալություն, որ համագործակցում եք մեզ հետ: Դուք փոխանցում եք Աստծո ժողովրդին այն ճշմարտությունները, որոնք կարող են փոխել նրանց կյանքը: Մեզ համար պատիվ է ծառայել ձեզ հետ: Մենք խորհուրդ ենք տալիս ձեր խմբակի յուրաքանչյուր անդամին` ձեռքի տակ ունենալ գիրքը և ուսումնական ձեռնարկը` այս դասընթացը լավագույն ձևով յուրացնելու համար: Այս դեպքում նրանք կարող են անձամբ խորությամբ ուսումնասիրել ամբողջ նյութը և մտորել դրա շուրջ: Կատարվում է յուրահատուկ մի բան, երբ մենք անձամբ ներդնում ենք մեր ժամանակը որևէ ուսմունքի համար, ինչպես և մտորում ենք դրա շուրջ: Այն, ինչ մենք սովորում ենք դրա արդյունքում, անկարելի է այլ կերպ ստանալ: Այս ուսումնական ձեռնարկը կօգնի մարդկանց աճել այն ընթացքի մեջ, որ իրենք անցնում են Աստծո հետ, և գործադրել աստվածաշնչյան սկզբունքներն իրենց անձնական կյանքում: Ինչպես օգտագործել «Անկոտրում հոգի» դասընթացը. Մինչև խմբակում հավաքվելը, ձեր անդամներին հանձնարարեք կարդալ դասընթացին համապատասխան գրքի գլուխ(ներ)ը: Դիտեք կամ լսեք դասընթացը միասին, իսկ հետո քննարկեք «Ուսումնական ձեռնարկ»-ում նշված հարցերը: Խ -ով նշված հարցերը խորհուրդ է տրվում քննարկել ամբողջ խմբով: Այնուամենայնիվ մենք ցանկանում ենք, որ դուք թույլ տաք Սուրբ Հոգուն` առաջնորդել ձեզ այնպես, ինչպես Նա կամենում է: Եթե դրա հետևանքով ձեզ չհաջողվի սերտել ամբողջ նյութը խմբակային հավաքույթի համար հատկացված ժամանակահատվածում, ապա խրախուսե՛ք ձեր խմբակի անդամներին ինքնուրույն ավարտել «Ուսումնական ձեռնարկի» տվյալ գլուխը շաբաթվա ընթացքում: Մենք աղոթում ենք, որպեսզի այս դասընթացը լեցունություն պարգևի ձեզ ու մյուս մասնակիցներին և հավիտյան փոխի ձեր կյանքը: Մենք ցանկանում ենք, որպեսզի դուք ապրեք այն անկոտրում կյանքով, որի համար Աստված կանչել է ձեզ: