մե՞ղք գործենք: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Հի -
մա ինչ, մեղքի մե՞ջ մնանք, որ շնորհքը շատանա, քավ
լիցի... »:
Հետաքրքիր է Պողոս
առաքյալի ապաշխարության պատմությունը. «Սողոսը,
դեռ սպառնալիք եւ մահ շնչելով Տիրոջ աշակերտների
վրա, քահանայապետի մոտ եկավ եւ նրանից թղթեր
խնդրեց Դամասկոս` ժողովարանների վրա, որ եթե մե -
կին գտնի այն ճանապարհին հետեւող` տղամարդիկ կամ
կանայք, նրանց կապած բերի Երուսաղեմ: Եվ նա գնալիս
մոտեցավ Դամասկոսին, եւ հանկարծակի նրա չորս կող -
մով լույս փայլատակեց երկնքից: Եվ նա գետնի վրա ըն -
կած մի ձայն լսեց, որ ասում էր. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ին -
չո՞ւ ես Ինձ հալածում»: Եվ նա ասաց. «Ո՞վ ես, Տե՛ր»: Եվ
Տերն ասաց. «Ես Հիսուսն եմ, Որին դու հալածում ես: Դժ -
վար է քեզ խթանին քացի տալ»: Եվ դողալով ու զարհու -
րելով ասաց. «Տե՛ր, ի՞նչ ես ուզում, որ անեմ... » (Գործք
9.1-6):
Պողոսը մասնակից էր Աստծո զավակներից Ստեփա -
նոսի սպանությանը եւ ուզում էր վերացնել նաեւ մյուս
քրիստոնյաներին: Բայց օրերից մի օր նա հանդիպում է
Աստծուն եւ ծանոթանում Նրա բնավորություններից մե -
կին` ներողամտությանը: Նա ապաշխարում է, որովհե -
տեւ տեսնում է, որ Աստված հիշաչար չէ: Նա չի հիշեց -
նում իր մեղքերը, այլ միայն հարցնում է. «Սավո՛ւղ, ին -
չո՞ւ ես Ինձ հալածում»: