Քրիստոնյայի կյանք

(0)

ԱՍՏԾՈ ԲՆԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ

 

Մենք չենք կարող ճանաչել Աստծուն, եթե չիմանանք

Նրա բնավորությունը, մանավանդ որ չենք տեսնում

Նրան: Եսայի մարգարեությունում գրված է. «Ո՞ւմ եք

նմանեցնում Աստծուն եւ ի՞նչ նմանություն հավասարեց -

նում Նրան» (40.18):

Շատ անգամ, երբ մեր կյանքում մի վատ բան է պատա -

հում, անմիջապես փորձում ենք հիշել, թե ինչ ենք արել,

որ պատժվում ենք: Մի եղբոր հետ էի խոսում, որը ինչ -որ

պատճառով ստիպված էր եղել թողնել եկեղեցում իր ծա -

ռայությունը եւ կարծում էր, որ դա իր սխալի հատուցումն

է: Բայց Աստված չի պատժում եւ չարին չարով չի հատու -

ցում: Քննենք Աստվածաշնչից մի քանի օրինակ:

Աբրահամը, վախենալով, որ կնոջ պատճառով կարող

են իրեն սպանել, նրան տվեց թագավորին` ասելով, որ

իր քույրն է: Ինչպե՞ս կա րե լի է արդարացնել նրա արար -

քը: Բայց Աստված լավ գիտեր իր զավակին եւ պատժելու

փոխարեն պաշտպանեց ու արդարացրեց նրան: Դեռ թա -

գավորին հանդիմանեց, որ հանդգնել էր ցանկանալ Աբ -

րահամի կնոջը: Նրան ասաց. « ...Ահա դու պիտի մեռնես

այդ կնոջ պատճառով, որ դու առար, որովհետեւ նա մի

մարդու կին է» (Ծննդ. 20.3):

Կարդալով Աստծո Խոսքը, տեսնելով` ինչպես է Նա

վարվում տարբեր իրավիճակներում` ես հասկացա, որ

Աստված ունի ոսկի բնավորություն:

Ավետարանում գրված է, որ մեկ անգամ

Հիսուսի մոտ բերեցին շնու թյան մեջ μռն ված մի կնոջ, որը, 

ըստ օրենքի, արժանի էր քարկոծվե լու (Հովհ. 8.3-11): 

Հի սուսն ասաց. «Ձեզանից ով որ անմեղ է, թող առաջ նա 

քար գցի դրա վրա» (Հովհ. 8.7):

Միայն Նա իրավունք ուներ դատապարտելու այդ կնո -

ջը, բայց ասաց. « ...Ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա

եւ այլեւս մեղք մի՛ գործիր» (Հովհ 8.11):

Մի՞ թե դրանից հետո այդ կինը աղքատության կամ

դժբախտության հանդիպեց, քանի որ մեղք էր գործել:

Իհարկե ոչ: Այսօր եթե դու մեղքի մեջ ես, Աստված չի

պատրաստվում քեզ պատժել: Նա ցանկանում է քեզ

կանգնեցնել ճիշտ ճանապարհի վրա: Աստված ատում է

մեղքը, բայց դա չի նշանակում, որ ատում է մարդուն: Ես

չեմ սիրում, երբ երեխայիս ձեռքերը կեղտոտ են, բայց դա

չի նշանակում, որ չեմ սիրում երեխայիս: Հիմա ինչ,

մե՞ղք գործենք: Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Հի -

մա ինչ, մեղքի մե՞ջ մնանք, որ շնորհքը շատանա, քավ

լիցի... »:

Հետաքրքիր է Պողոս

առաքյալի ապաշխարության պատմությունը. «Սողոսը,

դեռ սպառնալիք եւ մահ շնչելով Տիրոջ աշակերտների

վրա, քահանայապետի մոտ եկավ եւ նրանից թղթեր

խնդրեց Դամասկոս` ժողովարանների վրա, որ եթե մե -

կին գտնի այն  ճանապարհին հետեւող` տղամարդիկ կամ

կանայք, նրանց կապած բերի Երուսաղեմ: Եվ նա գնալիս

մոտեցավ Դամասկոսին, եւ հանկարծակի նրա չորս կող -

մով լույս փայլատակեց երկնքից: Եվ նա գետնի վրա ըն -

կած մի ձայն լսեց, որ ասում էր. «Սավո՛ւղ, Սավո՛ւղ, ին -

չո՞ւ ես Ինձ հալածում»: Եվ նա ասաց. «Ո՞վ ես, Տե՛ր»: Եվ

Տերն ասաց. «Ես Հիսուսն եմ, Որին դու հալածում ես: Դժ -

վար է քեզ խթանին քացի տալ»: Եվ դողալով ու զարհու -

րելով ասաց. «Տե՛ր, ի՞նչ ես ուզում, որ անեմ... » (Գործք

9.1-6):

Պողոսը մասնակից էր Աստծո զավակներից Ստեփա -

նոսի սպանությանը եւ ուզում էր վերացնել նաեւ մյուս

քրիստոնյաներին: Բայց օրերից մի օր նա հանդիպում է

Աստծուն եւ ծանոթանում Նրա բնավորություններից մե -

կին` ներողամտությանը: Նա ապաշխարում է, որովհե -

տեւ տեսնում է, որ Աստված հիշաչար չէ: Նա չի հիշեց -

նում իր մեղքերը, այլ միայն հարցնում է. «Սավո՛ւղ, ին -

չո՞ւ ես Ինձ հալածում»:

Վարկանիշներ

0 reviews
keyboard_arrow_up