ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
Վախ. տարիներ շարունակ մարդիկ ձգտել են արմատախիլ անել այն։ Շատերն են ուսումնասիրել վախը, պայքարել դրա դեմ և հորդորել, որ վերջ դնենք դրա ազդեցությանը մեր կյանքերում։ Նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Դ. Ռուզվելտի ամենահայտնի թևավոր խոսքերից մեկն այդ մասին է. «Միակ բանը, ինչից պետք է վախենանք,հենց վախն է»։ Ձայները բոլոր հարթակներից գոչում են, որ մենք պետք է վախը հաղթահարելու միջոցներ հայտնաբերենք։ Կարելի է գտնել գործնական խորհուրդներ պարունակող հարյուրավոր, եթե ոչ հազարավոր գրքեր, որոնք գրված են հենց այս նպատակով։ Սկսած 1980-ական թվականներից՝ մարդիկ աշխարհով մեկ հագուստ էին կրում, որի վրա խոշոր տառերով գրված էր՝ «Ո՛չ վախին»։ Թվում է՝ մենք անդրդվելի ենք ամեն տեսակի վախը մեր կյանքից արմատախիլ անելու ձգտման մեջ։ Այս արշավը կարելի է ողջամիտ, ազնիվ և խոհեմ համարել։ Ու թեև շատ առումններով այդ պես է, ճշմարտությունն այն է, որ բոլոր վախերը չէ, որ վատն են։ Այդ դեպքում, ո՞րն է այս մոլուցքի պատճառը։ Կարծում եմ՝ մենք դասում ենք բոլոր վախերը մեկ ընդհանուր կարգի ներքո՝ պիտակելով դրանք որպես «վնասակար»։ Բայց արդյո՞ք այս մոտեցումը ճիշտ է։ Նախևառաջ կարևոր է հասկանալ, որ, անկասկած, գոյություն ունեն այնպիսի վախեր, որոնք կործանարար են, նույնիսկ եթե դրանք ողջամիտ են թվում։ Եթե մենք վախենանք, որ կկորցնենք մեր ամբողջ գումարը և ունեցվածքը, հավանաբար, տար ված կլինենք դրանցով և կդառնանք ժլատ և մշտապես կուտակող մարդիկ, որոնք երկրպագում են իրենց փողին և ունեցվածքին՝ դրանք վեր դասելով ամեն ինչից։ Եթե վախենանք, որ կկորցնենք մեր կողակցին, մենք չափազանց ամուր կկառչենք նրանից կամ կասկածամտորեն կվերաբերվենք նրա ցանկացած արարքին։ Երկու տարբերակներն էլ վրդովմունքի պատճառ կդառնան և, ի վերջո, վնաս կհասցնեն մեր հարաբերությանը։ Եթե անդադար վախենանք, որ չենք ապրում լիարժեք կյանքով, կսկսենք ձգտել նոր զգացմունքների և վերապրումնների, սակայն կզրկվենք առողջ շփման շրջանակից, իրական հարաբերություններից և այն սքանչելի խաղաղությունից, որը վերապրում ենք՝ նվիրվելով մարդկանց։ Եթե վախենանքմ երերեխաների անվտանգության համար, մենք, հավանաբար, կխանգարենք նրանց աճին և ձևավորմանը՝ անհարկի սահմանափակումններով, կամ ապստամբ ու եսակենտրոն կդարձնենք նրանց։ Կարելի է անվերջ նման օրինակներ բերել։ Մյուս կողմից, կառուցողական վախերն իմաստություն են տալիս։ Հարյուրավոր մետրերով բարձր ժայռից վայր ընկնելու վախն իմաստություն է տա լիս, որ չափազանց մոտ չգնանք ժայռի ծերպին, որտեղից կարող ենք սայթաքել։ Վախենալ գորշ արջի ուժից՝ իմաստություն է տալիս, որ չմոտենանք մայր արջի քոթոթներին։ Երրորդ աստիճանի այրվածքներ ստանալու վախն իմաստություն է տալիս, որ պաշտպանիչ ձեռնոց հագնենք՝ տաք ջեռոցից տապակը հանելիս։ Սակայն կառուցողական վախը, որքան էլ օգտակար լինի, նույնպես կարող է խեղաթյուրված դառնալ և սահմանափակել մեր կյանքը։ Եթե չվերահսկենք այն, վայր ընկնելու վախը կարող է թույլ չտալ մեզ ինքնաթիռ նստել։ Անվերահսկելի սարսափը գորշ արջից կարող է զրկել մեզ հաճելի անտառային զբոսանքից, իսկ այրվածքներ ստանալու վախը կարող է թույլ չտալ մեզ միացնել ջեռոցը և համեղ տնական կերակուր վայելել։ Իրականում, մենք պետք է հարցնենք հետևյալը. «Ինչի՞ց ենք ամենից շատ վախենում»։ Ավելի լավ է հասկանալ այս հարցի պատասխանը, քան կենտրոնանալ կործանարար վախերն արմատախիլ անելու և կառուցողական վախերը վերահսկելու վրա։ Սա իմաստուն հարց է, և ճիշտ պատասխանվելու դեպքում այն թույլ կտա նորովի դիտարկել մնացած վախերը և կբարելավի մեր կյանքը՝ թե՛ ներկայի, թե՛ հավիտենության տեսանկյունից։ Այն ցույց կտա ճանապարհը դեպի արդյունավետ և բավականություն պատճառող կյանք։ Աստվածաշունչը շատ է խոսում վախի մասին։ Աստծո Խոսքի կառուցողական հիմքը հետևյալն է. Տիրոջ վախն իմաստության սկիզբն է(տե՛ս Ա ռակ. 1.7), և ոչ թե ինչ-որ իմաստության, այլ՝ Աստծո իմաստության։ Սա վատ սկզբնակետ չէ։ Այսպիսով, մտածե՛ք հետևյալը. ի՞նչ, եթե ճշտորեն ուղղորդված վախն առաքինություն է։ Ի՞նչ, ե թե Աստ ծո վախն այն պարադոքսալ ճանապարհն է, որը տանում է դեպի իրական հարաբերություն Նրա հետ։ Եվ ի՞նչ, եթե սուրբ վախը ճշմարտապես բացում է մեր սրտերն այն լիարժեք կյանքի համար, որը Հիսուսի հետևորդները վերապրել են դարերի ընթացքում։ Ի՞նչ, եթե այս վախն արմատախիլ է անում մյուս վախերը՝ ձեր սեփական գործը սկսելու վախը, վախն այն բանից, թե ինչ կանի ձեր կառավարությունը կամ ինչ կպատահի ձեր երեխաներին, վախը ձեր առողջության վերաբերյալ, այն վախը, որը մտավոր հիվանդություններ և ընկճվածություն է առաջացնում, և այլն (այս ցուցակն ան վերջ է)։
Շարունակելով մեր ընթացքը՝ թույլ տվեք չորս հավաստի պնդում անել.
1. Մենք մարդ ենք, և մենք վա խենալու ենք։
2. Աստծո վախը կամ երկյուղը ավելի խոր, գեղեցիկ և մտերմացնող է, քան շատերը համարձակվում են պատկերացնել։
3. Աստծո վախը կլանում է բոլոր կործանարար վախերը։
Աստծո վախը ամեն բարի բանի սկիզբն է։ Ոմանք արդարացիորեն կհիշեցնեն, որ Աստվածաշունչը գրեթե 365 անգամ պատվիրում է մեզ՝ մի՛ վախեցիր, ինչի պատճառով շատ քրիստոնյաներ եզրակացնում են, որ Աստված չի ուզում, որ մենք
վախենանք։ Սա կայն այս խոսքերը վերաբերում են կործանարար վախին։ Միևնույն ժամանակ, ես կարող եմ նշել գրեթե 200 խոսք Աստվածաշնչից, որոնք խրախուսում են վախենալ կամ երկյուղել Աստծուց։ Եվ դժբախտաբար, ձգտելով արմատախիլ անել ցանկացած վախ մեր կյանքից (ներառյալ՝ Աստծո երկյուղի առաքինությունը), մեր հավատքի այս ոլորտը չուսումննասիրված ու չհասկացված է մնացել և օգուտ չի բերել։ Տիրոջ երկյուղը շատ ավելի փառավոր, ակնածալի և նույնիսկ ուրախալի է, քան երբևէ կարող ենք պատկերացնել։ Գրքում ուզում եմ ցույց տալ, թե ինչ պես ճշտորեն ուղղորդված վախը, հատկապես՝ ամեն ինչից առավել Աստծուց վախենալը, կարող է բացել կյանքի ճանապարհ, որը գերազանցում է այն, ինչ դուք երբևէ պատկերացրելեք։ Եվ միայն այդ ժա մա նակ է, որ կյանքում կարող ենք համարձակ բախվել ցանկացած անակնկալի։ Չարլզ Սփերջենի խոսքով՝ «Աստծո վախը մյուս բոլոր վախերի մահն է. զորավոր առյուծի պես այն հալածում է բոլոր վախերն իր առջևից»։ Հուսով եմ՝ ընթերցելով գիրքը, գլխիվայր կսուզվեք այս առաքինության մեջ, կփարատեք սուտ կրոնական պատկերացումն այն մասին, թե ինչ այն չէ, և կ հայտնաբերեք այն հաստատուն հիմքը, որիվրա այն կանգնեցնում է ձեզ։ Այո, մի՛ վախեցեք չարից, սակայն բացահայտե՛ք, թե ինչպես Տիրոջից վախենալու չհասկացված առաքինությունը կծաղկեցնի ձեր կյանքը և վայրի գեղեցկություն կհաղորդի։
Սկսենք ուսումննասիրել, թե որքան զարմանալի և ահավոր է մեր
Աստված։
Մենք կանվանենք սա «Աստծո երկյուղը»։