Էդիսոն Բիվեր, «Մեսինջեր Ինտերնեյշնլ»-ի Գլխավոր գործառնական տնօրեն
«Բոլորս կարող ենք գալ Հոր մոտ նույն Սուրբ Հոգու միջոցով` շնորհիվ նրա, ինչ Քրիստոսն արեց մեզ համար» (Եփեսացիների 2.18, NLT):
1
Ո՞վ է Սուրբ Հոգին
«Բայց Մխիթարիչը (Խորհրդականը, Օգնականը, Բարեխոսը, Դատապաշտպանը, Զորացնողը, Կողքին լինողը)` Սուրբ Հոգին, Ում Հայրը կուղարկի Իմ անունով [Իմ փոխարեն, Ինձ ներկայացնելու և Իմ փոխարեն գործելու համար], Նա կսովորեցնի ձեզ բոլոր բաները: Եվ Նա այնպես կանի, որ վերհիշեք (կհիշեցնի ձեզ, ձեր միտքը կբերի) այն ամենը, ինչ Ես ասել եմ ձեզ»: Հովհաննես 14.26, AMP
Օր 1
Նոր տարվա նախօրե էր: Ներսումս աղոթելու և ծոմ պահելու մղում զգացի: Ես հարցրի Տիրոջը. - Աստվածաշնչի ո՞ր գիրքը պետք է կարդամ: Ի զարմանս ինձ, ես լսեցի. - Գործք առաքելոց գիրքը: Զարմանքիս պատճառն այն էր, որ նախորդ անգամ, երբ երկարատև ծոմապահության և աղոթքի էի պատրաստվում, ստացա ճիշտ նույն հրահանգը` «Կարդա՛ Գործք առաքելոց գիրքը»: Նախորդ ծոմապահությանս ընթացքում ինձ համար բացվեց Պողոս առաքյալի կյանքում նպատակի և գործողությունների հակասությունը, ինչի արդյունքում նա շատ դժվարություններ կրեց: Թույլ տվեք բացատրել: Պողոսն ընտրվեց Աստծուց` Ավետարանը հեթանոսներին քարոզելու համար: Նա ասաց. «…ես քարոզիչ և առաքյալ կարգվեցի և հեթանոսների վարդապետ» (Բ Տիմոթ. 1.11): Սա հստակ, որոշակի հրահանգ է: Իր կյանքի ընթացքում նա խոսեց իր առաքելության մասին մի քանի անգամ: Առաջին առաքելական ճանապար հորդության ժամանակ Պողոսը հայտարարեց հրեաներին. «…ահա դեպի հեթանոսներն ենք դառնում: Որովհետև Տերն այսպես պատվիրեց մեզ, թե քեզ հեթանոսների լույս դրի...» (Գործք 13.46,47): Իր երկրորդ ճանապարհորդության ընթացքում նա համարձակ հայտարարեց. «…այսուհետև հեթանոսներին եմ գնում» (Գործք 18.6): Նա հռոմեացիներին գրեց. «…ես հեթանոսների առաք ալ եմ...» (Հռոմ. 11.13): Նա շարունակ նման հայտարարություններ էր անում իր թղթերում: Սակայն իր հրեա ազգակիցների հանդեպ սիրուց դրդված նաև ցանկանալով նրանց փրկությունը` Պողոսը մշտապես ժողովարաններ էր գտնում գրեթե այն քաղաքում, ուր այցելում էր: Իր սովորության համաձայն, սկզբում նա խոսում էր հրեաների հետ, մինչև կփորձեր հասնել հեթանոսներին. իրականում, հաճախ հրեաների մերժումն էր, որ մղում էր նրան դեպի հեթանոսները: Ինչպես տեսնում ենք, հրեաները դարձան Պողոսի ամենախիստ հալածանքների և ամենամեծ դժվարությունների պատճառը: Նրանք խռովություններ առաջացրին հեթանոս բնակչության մեջ և թշնամություն ստեղծեցին առաքյալների և հեթանոս կառավարիչների միջև: Նրանց պառակտիչ ծրագրերը դարձան Պողոսի դեմ կազմակերպված խռովությունների, նրա ձերբակալությունների, ծեծերի և նեղությունների մեծ մասի պատճառը: Թույլ տվեք մի կարևոր վերապահում անել. Աստված խորապես հոգում է հրեաների մասին: Ահա թե ինչու Հակոբոսը, Պետրոսը և Հովհաննեսը ուղարկվեցին նրանց մոտ. «Հակոբոսը, Պետրոսը և Հովհաննեսը, ովքեր հայտնի էին որպես եկեղեցու սյուներ… խրախուսեցին մեզ, որ շարունակենք քարոզել հեթանոսներին, քանի դեռ նրանք շարունակում էին իրենց աշխատանքը հրեաների հետ» (Գաղատ. 2.9, NLT): Իմ նախորդ ծոմապահության ժամանակ ստացա հետևյալ ուղերձը. «Որդի՛ս, մնա այն շնորհքի շրջանակներում, որի համար Ես կանչել եմ քեզ: Թույլ մի՛ տուր, որ քո բնական զգացմունքները կամ սերը ինչ-որ բաների հանդեպ` հեռացնեն քեզ այն աստվածային հանձնարարությունից, որ ունես»: Քանի որ շատ պարզ էի հիշում այդ վերապրումը, ես զարմացա, երբ Աստված խնդրեց ինձ ևս մեկ անգամ ամբողջությամբ կարդալ Գործք առաքելոց գիրքը: Ի վերջո, կային վաթսունհինգ այլ գրքեր` ընտրության համար: Ես այնքան ուրախ եմ, որ հնազանդվեցի. այս անգամ, կարդալով Գործք առաքելոց գիրքը, նկատեցի բոլորովին այլ բան (ինչն ապացուցում է, որ Աստծո Խոսքն իսկապես կենդանի է): Այս անգամ ես պարզորեն տեսա, թե որքան էին առաջին եկեղեցու առաջնորդները և անդամներնապավինում Սուրբ Հոգուն և համագործակցում Նրա հետ, որքան էին նրանք կախված Սուրբ Հոգուց և որքան էին խոսում Նրա մասին: Սուրբ Հոգին նրանց կյանքի կարևորագույն մասն էր. Նա ներգրավված էր եկեղեցու առաջնորդների և անդամների բոլոր գործերի մեջ: Նա մշտապես բացառիկ տեղ էր զբաղեցնում նրանց հասարակական ծառայության, հավաքույթների և խորհրդաժողովների մեջ. Նա մշտապես ներգրավված էր նրանց գործունեության մեջ: Ահա մի շարք արտահայտություններ, որոնք գրավեցին ուշադրությունս.
․ «...ինչո՞ւ սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խոսես Սուրբ Հոգուն...» (Գործք 5.3):